Հավելված N 5
ՀՀ պետական վարահսկողական ծառայության ղեկավարի
2020 թվականի փետրվարի 28-ի N 23-Լ հրամանի
«Հավելված N 16
ՀՀ պետական վարահսկողական ծառայության ղեկավարի
2019 թվականի ապրիլի 16-ի N 45-Լ հրամանի
ԱՌԱՋԻՆ ԲԱԺՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
1.ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- ՀՀ պետական վերահսկողական ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) առաջին բաժինը (այսուհետ՝ Բաժին) Ծառայության աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում է, որը կազմավորվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 696-Լ որոշման համաձայն:
- Բաժինը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Ծառայության կանոնադրությամբ։
- Բաժինը գործում է ՀՀ Սահմանադրության, Պետական վերահսկողական ծառայության մասին ՀՀ օրենքի, այլ օրենքների, Ծառայության կանոնադրության, իրավական այլ ակտերի և իր կանոնադրության հիման վրա։
- Բաժնի անվանումն է՝
- հայերեն՝ Առաջին բաժին.
- ռուսերեն՝ Первый Отдел.
- անգլերեն՝ The First Division:
- Բաժինն ունի երկու կնիք և հինգ դրոշմակնիք.
1) կնիքները կլոր են, հետևյալ նկարագրությամբ՝
ա. երկու կլոր շրջաններ, որոնց միջև եղած հատվածներում շրջանագծերի երկայնությամբ հայերեն մեծատառերով գրված է «ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ», իսկ շրջանի կենտրոնում՝ «ԱՌԱՋԻՆ ԲԱԺԻՆ» բառերը,
բ. երկու կլոր շրջաններ, որոնց միջև եղած հատվածներում շրջանագծերի երկայնությամբ հայերեն մեծատառերով գրված է «ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ», իսկ շրջանի կենտրոնում հայերեն մեծատառերով գրված է «ԾՐԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ 1-ԻՆ ԲԱԺԻՆ» բառերը,
2) դրոշմակնիքներն ուղղանկյունաձև են, իրենցից ներկայացնում են՝
ա. ուղղանկյան վերևի հատվածում` հորիզոնական դիրքով հայերեն մեծատառերով գրված է «ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» բառերը, որից հետո հորիզոնական տողերով գրված են` «ՄՏԻՑ №_________», ««___» ________ 20 թ.», «Հիմն. փաստ. _____ թ. Ժամ _____», «Հավելված _____ թ. րոպ. _____»,
բ. ուղղանկյան կենտրոնում հայերեն մեծատառերով գրված է «ՀՈՒՅԺ ԳԱՂՏՆԻ» բառերը,
գ. ուղղանկյան կենտրոնում հայերեն մեծատառերով գրված է «ԳԱՂՏՆԻ» բառը,
դ. ուղղանկյան կենտրոնում հայերեն մեծատառերով գրված է «ԱՆՁԱՄԲ» բառը,
ե. ուղղանկյան կենտրոնում հայերեն մեծատառերով գրված է «ՇՏԱՊ» բառը:
- ԲԱԺՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Բաժինը՝
- ապահովում է Ծառայությունում գաղտնի գործավարության և գաղտնիության ռեժիմի հետ կապված աշխատանքները,
- իրականացնում է Ծառայություն պաշտոնական գաղտնի փաստաթղթերի ընդունման, գրանցման, շարժի, կատարման, գաղտնի փաստաթղթերի պահպանման, հաշվառման, առաքման, արխիվային պահպանության կազմակերպման աշխատանքները,
- իրականացնում է համապատասխան պաշտոնատար անձանց գաղտնի տեղեկություններին առնչվելու թույլտվության ձևակերպումը, հաշվառումը և թույլտվություն ստացած անձանց հրահանգավորումը,
- մշակում է իր գործառույթներին առնչվող իրավական ակտերի նախագծեր,
- իրականացնում է ծառայության ղեկավարի և գլխավոր քարտուղարի` զորահավաքային և քաղաքացիական պաշտպանության գծով հրամանների նախագծերի մշակում և դրա մասին համապատասխան աշխատողներին տեղեկացում,
- իրականացնում է ծառայության զորահավաքային նախապատրաստության, զորահավաքային նախապատրաստության ծրագրերի, պլանների մշակման, գիտամեթոդական, տեղեկատվական, մեթոդական և կազմակերպչական, զինապարտների հաշվառման և հատուկ զինվորական հաշվառման ենթակա պահեստազորայինների ամրագրման, ուսումնական վարժանքների անցկացման, քաղաքացիական պաշտպանության պլանների մշակման և դրանց գծով պարտականությունների կատարում:
- Բաժինն իր գործունեության ընթացքում համագործակցում է Ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների համապատասխան կառույցների հետ:
- 3. ԲԱԺՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ
- Բաժնի կառավարումն իրականացնում է Ծառայության ղեկավարը։
ա․ Բաժնի պետին տալիս է Բաժնի առջև դրված գործառույթների իրականացմանն ուղղված հանձնարարականեր և ցուցումներ,
բ․ Բաժնի պետի առաջարկությամբ հաստատում է Բաժնի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները,
գ․ Բաժնի պետի առաջարկությամբ հաստատում է Բաժնի հաստիքացուցակը, լսում է Բաժնի հաշվետվությունները,
դ․ կարող է կասեցնել Բաժնի պետի կողմից տրված ցուցումները և հանձնարարականները,
ե․ իրականացնում է Սահմանադրությամբ, օրենքներով և Ծառայության կանոնադրությամբ նախատեսված այլ գործողություններ։
- Բաժնի աշխատանքների համակարգումն իրականացնում է Ծառայության գլխավոր քարտուղարը՝ Ծառայության ղեկավարի հրամանի հիման վրա։
- Բաժնի անմիջական ղեկավարումն իրականացնում է Բաժնի պետը։ Բաժնի պետը քաղաքացիական ծառայող է, պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է Քաղաքացիական ծառայության մասին ՀՀ օրենքի համաձայն:
- Բաժնի պետը՝
- գաղտնիության ռեժիմն ապահովելու մասով անմիջականորեն ենթակա և հաշվետու է Ծառայության ղեկավարին,
- հաշվետու է Ծառայության գլխավոր քարտուղարին՝ քաղաքացիական ծառայության մասով,
- պատասխանատու է Բաժնի բնականոն գործունեությունն ապահովելու և Բաժնի առջև դրված գործառույթների իրականացման համար,
- ապահովում է Ծառայության ղեկավարի հանձնարարականների, հանձնարարագրերի, հրամանների և ցուցումների կատարումը,
- պարբերաբար Ծառայության գլխավոր քարտուղարին է ներկայացնում տեղեկատվություն Բաժնի կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին,
- տալիս է հանձնարարություններ և ցուցումներ Բաժնի աշխատակցին՝ ուղղված Բաժնի գործառույթների իրականացմանը,
- ստորագրում է Բաժնի անունից պատրաստված փաստաթղթերը,
- առաջարկություն է ներկայացնում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին՝ Բաժնի աշխատակցի նկատմամբ խրախուսման միջոցներ և կարգապահական տույժեր նշանակելու համար,
- Ծառայության ղեկավարի հանձնարարությամբ իր իրավասության շրջանակներում ներկայացնում է Ծառայությունը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում,
- իրականացնում է Սահմանադրությամբ, օրենքներով և Ծառայության կանոնադրությամբ նախատեսված այլ գործողություններ:
- Բաժնի պետին անմիջական հաշվետու և ենթակա են Բաժնի աշխատողները:
- Բաժնի պետի, Բաժնի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները, աշխատանքի կազմակերպման ու ղեկավարման պատասխանատվությունը, որոշումներ կայացնելու լիազորությունները, գործունեության ազդեցությունը, շփումներն և հաշվետվողականությունը սահմանվում են քաղաքացիական ծառայության համապատասխան պաշտոնների անձնագրերով:»: