ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 Մենյու




ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ՆԵՐՔԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

09.09.2019

Հավելված 8
ՀՀ պետական վարահսկողական ծառայության ղեկավարի
2019 թվականի ապրիլի 16-ի N 45 -Լ հրամանի

ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ՆԵՐՔԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. ՀՀ պետական վերահսկողական ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) Կարգապահական և ներքին հսկողության բաժինը (այսուհետ՝ Բաժին) Ծառայության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում է, որը կազմավորվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 696-Լ որոշման համաձայն:
2. Բաժինը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Ծառայության կանոնադրությամբ։
3. Բաժինը գործում է ՀՀ Սահմանադրության, «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքի, այլ օրենքների, Ծառայության կանոնադրության, իրավական այլ ակտերի և իր կանոնադրության հիման վրա։
4. Բաժնի անվանումն է՝
1) հայերեն՝ Կարգապահական և ներքին հսկողության բաժին.
2) ռուսերեն՝ Отдел внутреннего надзора и дисциплины.
3) անգլերեն՝ Discipline and internal control section:

2. ԲԱԺՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
5. Բաժնի գործառույթներն են`
1) ապահովել Ծառայությունից հնարավոր տեղեկատվական արտահոսքերի կանխումը՝ այդ թվում տեղեկատվական շտեմարաններից,
2) Ծառայության աշխատակիցների վերաբերյալ հարցերով քաղաքացիների ընդունելության կազմակերպումը բացառապես Ծառայության ղեկավարի հանձնարարականով,
3) Ծառայության լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի հետ համագործակցության միջոցով զանգվածային լրատվամիջոցներում Ծառայության աշխատակիցների վերաբերյալ տեղեկատվության մշտադիտարկման ապահովումը,
4) Ծառայության Ղեկավարի հանձնարարագրի կամ ցուցումի հիման վրա կառուցվածքային ստորաբաժանումների կողմից անցկացվող ուսումնասիրությունների ընթացքում աշխատակիցների վարքագծի հատուկ կանոնների Պետական վերահսկողական ծառայության մասին ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համապատասխանության նկատմամբ հսկողությունը, որի արդյունքում, համապատասխան առաջարկությունների ներկայացումը Ծառայության ղեկավարին՝ առկա թերությունները վերացնելու կամ ծառայողական քննություն նշանակելու վերաբերյալ,
5) իրականացնում է Ծառայությանը հատկացված օպերատիվ հաշվառման համարանիշների սահմանված կարգով պահպանման նկատմամբ հսկողություն,
6) համագործակցում է Ծառայության վարչական շենքի անվտանգությունը ապահովող աշխատակիցների հետ, կատարելով վերլուծություններ, որոնց արդյունքները ներկայացնում է Ծառայության ղեկավարին՝ հարկ եղած դեպքում ներկայացնում է նաև առաջարկություններ առանձին աշխատակիցների նկատմամբ ծառայողական քննություն նշանակելու վերաբերյալ,
7) անվտանգության նպատակով Ծառայության կողմից իրականացվող տեսաձայնագրությունների հսկողություն:
7. Ծառայության ղեկավարի հանձնարարագրի հիման վրա Բաժնի աշխատակիցները կարող են ներառվել ուսումնասիրություններ կատարող աշխատանքային խմբերում: Հանձնարարագրի հիման վրա ուսումնասիրություններն ամփոփող տեղեկանքը ստորագրում է հանձնարարագրով նախատեսված խմբի ղեկավարը։
8. Բաժինն իր գործունեության ընթացքում համագործակցում է Ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների համապատասխան կառույցների հետ:
9. Բաժինն իր գործունեության ընթացքում մշակում է Ծառայության պաշտոնական կայքի սպասարկման համար անհրաժեշտ, Բաժնին առնչվող, տեղեկատվական – վերլուծական նյութեր և դրանք տրամադրում ծառայության համապատասխան աշխատակցին:

3. ԲԱԺՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ
10. Բաժնի կառավարումն իրականացնում է Ծառայության ղեկավարը։
Ծառայության ղեկավարը՝
1) Բաժնի պետին տալիս է Բաժնի առջև դրված գործառույթների իրականացմանն ուղղված հանձնարարականներ և ցուցումներ,
2) Բաժնի պետի առաջարկությամբ հաստատում է Բաժնի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները,
3) Բաժնի պետի առաջարկությամբ հաստատում է Բաժնի հաստիքացուցակը, լսում է Բաժնի հաշվետվությունները,
4) կարող է կասեցնել Բաժնի պետի կողմից տրված ցուցումները և հանձնարարականները,
5) իրականացնում է Սահմանադրությամբ, օրենքներով և Ծառայության կանոնադրությամբ նախատեսված այլ գործողություններ։
11. Բաժնի աշխատանքների համակարգումն իրականացնում է Ծառայության ղեկավարը կամ Ծառայության ղեկավարի տեղակալը՝ Ծառայության ղեկավարի հրամանի հիման վրա։
12. Բաժնի անմիջական ղեկավարումն իրականացնում է Բաժնի պետը։ Բաժնի պետը քաղաքացիական ծառայող է, պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է ՝ Քաղաքացիական ծառայության մասին ՀՀ օրենքի համաձայն։
13. Բաժնի պետը՝
1) անմիջականորեն ենթակա և հաշվետու է Ծառայության Ղեկավարին,
2) պատասխանատու է Բաժնի բնականոն գործունեությունն ապահովելու և Բաժնի առջև դրված գործառույթների իրականացման համար,
3) ապահովում է Ծառայության ղեկավարի հանձնարարականների, հանձնարարագրերի, հրամանների և ցուցումների կատարումը,
4) պարբերաբար Ծառայության ղեկավարին է ներկայացնում Բաժնի առջև դրված նպատակների և գործառույթների իրականացման վերաբերյալ հաշվետվություններ,
5) պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն Ծառայության ղեկավարին Բաժնի կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին,
6) տալիս է հանձնարարություններ և ցուցումներ Բաժնի աշխատակիցներին՝ ուղղված Բաժնի գործառույթների իրականացմանը,
7) ստորագրում է Բաժնի անունից պատրաստված փաստաթղթերը,
8) առաջարկություն է ներկայացնում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին՝ Բաժնի աշխատակիցների նկատմամբ խրախուսման միջոցներ և կարգապահական տույժեր նշանակելու համար,
9) Ծառայության ղեկավարի հանձնարարությամբ իր իրավասության շրջանակներում ներկայացնում է Ծառայությունը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում,
10) իրականացնում է Սահմանադրությամբ, օրենքներով և ծառայության կանոնադրությամբ նախատեսված այլ գործողություններ,
14. Բաժնի պետին անմիջական հաշվետու և ենթակա են Բաժնի պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողները, առկայության դեպքում նաև փորձագետները և իրավախորհրդատուները։
15. Բաժնի պետի, Բաժնի պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները, աշխատանքի կազմակերպման ու ղեկավարման պատասխանատվությունը, որոշումներ կայացնելու լիազորությունները, գործունեության ազդեցությունը, շփումներն և հաշվետվողականությունը սահմանվում են քաղաքացիական ծառայության համապատասխան պաշտոնների անձնագրերով:

  Printpdf

Վերադառնալ



phone  ......... (+374 10) 313131
mail...... info@supervision.am

ՀՀՊՎԾ logo © 2019 supervision.am