ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Armenian Russian English

phone  ............... (+374 10) 313131
mail............ info@supervision.am

 Մենյու




«Շենիկ» ՋՕԸ հայտնաբերված խախտումներն ու թերությունները կազմել են շուրջ 1,855,337․7 հազ. դրամ

09.09.2019

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություն է իրականացրել «Շենիկ» ջրօգտագործողների ընկերությունում՝ ՀՀ պետական բյուջեից դրամաշնորհ տրամադրելու համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության գնահատման նպատակով։
Ուսումնասիրության ընթացքում ի հայտ են եկել բազմաթիվ խախտումներ և թերություններ։
Ընդհանուր գումարային արտահայտությամբ հայտնաբերված խախտումներն ու թերությունները կազմել են շուրջ 1,855,337․7 հազ. դրամ (մեկ միլիարդ ութ հարյուր հիսունհինգ միլիոն երեք հարյուր երեսուներեք հազար յոթ հարյուր դրամ)։
Խախտումները հիմնականում վերաբերել են չհիմնավորված դեբիտորական պարտքերին, ներկայացված ոչ ճշգրիտ հաշվետվություններին, ջրի կորուստների ծավալներին, ոռոգման ջրի վարձավճարների գանձմանը, խորքային հորերի և պոմպակայանների արտադրողականության վերաբերյալ ոչ իրական տվյալներին, ընկերությունում առկա սեղմված գազի պակասուրդին, պակաս հաշվարկված անդամավճարի գումարներին, հիմնական միջոցների՝ առանց սկզբնական հաշվառման փաստաթղթերի դուրս գրմանը, պոմպերի վերանորոգման անարժանահավատ աշխատանքներին, շինարարական աշխատանքների արժեքի ոչ պատշաճ հաշվարկմանը և ավել ծախսերին, աշխատավարձերի ավել հաշվարկմանը, բենզինի, դիզելային վառելիքի, և սեղմված բնական գազի խոշոր չափով ուռճացված ծախսերին:
Ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ դատախազություն:



Վերադառնալ











ՀՀՊՎԾ logo © 2019 supervision.am