ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Armenian Russian English

phone  ............... (+374 10) 313131
mail............ info@supervision.am

 Մենյու




Ալբերտ Աբգարյան

21.05.2019

Ծնվել է  1982 թ. օգոստոսի 17-ին, ք. Երևանում։

Ավարտել է թիվ 14 հատուկ դպրոցը ինչպես նաև՝ թիվ 12 երաժշտական դպրոցը:

1997-2001թթ. սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրային բաժնում:

2004թ. ավարտել է ԵՊՀ Իրավագիտության  ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի աստիճան:

2008թ. ավարտել է ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան՝ ստանալով իրավագիտության մագիստրոսի աստիճան:

2006թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժինը:

2008թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի  կոմպոզիցիայի բաժնի ասպիրանտուրան:

Ուսանողական տարիներին աշխատել է մի շարք հասարակական կազմակերպություններում:

2007թ. հիմնադրել է հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող «Հարմոնիա» հասարակական կազմակերպությունը:

2005-2009թթ. աշխատել է ՀՀ Ազգային Ժողովում՝ նախ օրենսդրության վերլուծության և զարգացման վարչությունում որպես փորձագետ, այնուհետև՝ պատգամավորի օգնական:

Եղել ՀՀ Ազգային Ժողովի Նախագահին կից հաշմանդամություն ունեցող անձանց հարցերի խորհրդի անդամ:

2009-2018թթ. աշխատել է Հայաստանի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության քաղաքացիների ընդունելության, առաջարկությունների, դիմումների և բողոքների բաժնում որպես առաջատար, այնուհետև՝ գլխավոր մասնագետ:

2018թ. մայիսի 29-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ:

2013թ. ՀՀ Նախագահի հրամանագրով բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով:

Հեղինակ է բազմաթիվ դասական ստեղծագործությունների՝ կվարտետ, կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար, սիմֆոնիկ ստեղծագործություններ, բալետ, մի շարք էստրադային երգեր, ֆիլմերի սաունդթրեքեր և բազմաթիվ գործիքային ստեղծագործություններ:

Ամուսնացած է: Ունի երկու զավակ:

 



Վերադառնալ











ՀՀՊՎԾ logo © 2019 supervision.am