ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Armenian Russian English

phone  ............... (+374 10) 313131
mail............ info@supervision.am

 Մենյու

ՀՀ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ Է

 

Պետական վերահսկողական ծառայությունը (այսուհետ՝ Ծառայություն) «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական վերահսկողության ոլորտում գործող վարչապետին ենթակա մարմին է, որի առաքելությունը կայանում է  «Պետական վերահսկողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իրեն վերապահված վերահսկողական լիազորություններն իրականացնելու մեջ:

Ծառայության գործունեության նպատակն է ապահովել վարչապետին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված վերահսկողական լիազորությունների իրականացումը: Ծառայությունը պետական վերահսկողության շրջանակներում և «Պետական վերահսկողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով՝

1) պետական կառավարման համակարգի մարմիններում և պետական հիմնարկներում իրականացնում է ուսումնասիրություններ՝

  • ա. Կառավարության որոշումների, վարչապետի որոշումների և հանձնարարականների, Կառավարության գործունեության միջոցառումների ծրագրերի, այդ թվում` hակակոռուպցիոն ծրագրերի ու միջոցառումների կատարման նկատմամբ վերահսկողության,
  • բ. դրանց գործունեության օրինականության և արդյունավետության վերահսկողության,
  • գ. պետական միջոցների կառավարման և ձևավորման արդյունավետության և օրինականության վերահսկողության նպատակներով.

2) Սահմանադրությամբ և օրենքներով ստեղծված, պետական կառավարման համակարգի մարմին չհանդիսացող մարմիններում իրականացնում է ուսումնասիրություններ պետական միջոցների կառավարման օրինականության վերահսկողության նպատակով.

3) տեղական ինքնակառավարման մարմիններում իրականացնում է ուսումնասիրություններ պետական միջոցների տրամադրման համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության գնահատման նպատակով.

4) պետական միջոցների ձևավորման գործառույթ իրականացնող լիազորված անձանց մոտ իրականացնում է ուսումնասիրություններ պետական միջոցների ձևավորման օրինականության վերահսկողության նպատակով.

5) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ իրավաբանական անձանց մոտ իրականացնում է ուսումնասիրություններ Հայաստանի Հանրապետության մասնակցությունից ծագող և լիազոր մարմնի, ինչպես նաև կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմնում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի լիազորություններից բխող վերահսկողության իրականացման նպատակով.

6) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ քաղաքացիաիրավական գործարքների կողմ հանդիսացող անձանց մոտ իրականացնում է ուսումնասիրություններ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ քաղաքացիաիրավական գործարքներից բխող և դրանց պայմանների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացման նպատակով, բացառությամբ պայմանագրից բխող ցուցումներ տալու, որն իրականացվում է պայմանագրով Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող լիազոր մարմնի միջոցով.

7) պետությունից, համայնքից, պետական, համայնքային ոչ առևտրային կազմակերպություններից, պետության, համայնքների հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպություններից նվիրաբերության կամ դրամաշնորհի կարգով միջոցներ ստացած իրավաբանական անձանց մոտ իրականացնում է ուսումնասիրություններ գնումների գործընթացը կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության նպատակով.

8) Հայաստանի Հանրապետությունից սուբսիդիա և դրամաշնորհ ստացած անձանց մոտ իրականացնում է ուսումնասիրություններ պետական միջոց տրամադրելու համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության գնահատման նպատակով.

9) պետական միջոցների կառավարման և ձևավորման հակաօրինական գործողությունների, չարաշահումների վտանգի և հնարավոր վնասների առաջացման ռիսկերի դեպքերում նշված ռիսկերի հիմնավորվածությունը պարզելու, գնահատելու կամ դրանք նվազագույնի հասցնելու նպատակով վարչապետի համաձայնությամբ իրավասու է առաջարկելու կասեցնել գործարքների կատարումը, ինչպես նաև դրանց կնքմանն ուղղված ընթացակարգերը կամ գործողությունները.

10) վարչապետի հանձնարարությամբ իրականացնում է կարգապահական վարույթներ.

11) ստացված դիմումները, բողոքները և առաջարկությունները հասցեագրում է իրավասու պետական կառավարման համակարգի մարմիններին և վերահսկում դրանց ընթացքը.

12) իրականացնում է հանդիպակաց ուսումնասիրություններ «Պետական վերահսկողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և կարգով.

13) ներկայացնում է վերահսկողության արդյունքներից բխող պահանջվող միջոցառումների վերաբերյալ առաջարկություններ և իրականացնում դրանց իրականացման նկատմամբ հսկողություն.

14) համագործակցում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների համապատասխան կառույցների հետ.

15) առաջարկություններ է ներկայացնում պետական կառավարման ոլորտում իրավական ակտերի նախագծերի և փոփոխությունների (լրացումների) վերաբերյալ:

 


Ներբեռնել PDFpdf     Տպելpdf


Վերադառնալ


ՀՀՊՎԾ logo © 2019 supervision.am