ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Armenian Russian English

phone  ............... (+374 10) 313131
mail............ info@supervision.am

 Մենյու

Հաղորդագրություններ


ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

06.05.2020

  ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի  պարտականությունները 2020թ. մայիսի 5-ից կատարում է Ծառայության ղեկավարի տեղակալ Ռաֆայել Զաքարյանը: Կից ներկայացվում է Ռաֆայել Զաքարյանի ինքնակենսագրությունը: Ռաֆայել Զաքարյան Ծնվել է 1986թ․, մայիսի 30-ին, Երևանում: Կրթություն 1993-2003թ․ սովորել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: 2003-2008թ․ սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում՝ ստանալով տնտեսագետի որակավորում: Աշխատանքային գործունեություն 2008-2009թ․ աշխատել է «Ռադֆին» ՍՊԸ-ում՝ որպես տնտեսագետ: 2009-2010թ․ աշխատել է «Ինեկոբանկ» ՓԲԸ-ում՝ բանկի շահերի պաշտպանության բաժնում: 2011-2016թ․  աշխատել է  ՀՀ ֆինանսների նախարարության պետական եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության հարկային քաղաքականության բաժնում՝ որպես կրտսեր մասնագետ, այնուհետև՝ առաջատար մասնագետ: 2016-2018թ․ աշխատել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կազմակերպման և [...]

Իմանալ ավելին՝

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

05.05.2020

ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պարտականությունները կատարող Արգիշտի Քյարամյանը 2020թ. մայիսի 4-ին ազատվել է Ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնից: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արգիշտի Քյարամյանը այսօր նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության տնօրենի տեղակալ: Ստորև ներկայացնում ենք Արգիշտի Քյարամյանի կենսագրությունը: Արգիշտի Քյարամյանը ծնվել է 1991 թ․, մայիսի 22-ին, Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում: Կրթություն 2013թ.  ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի աստիճան: 2015թ. ավարտել է ՀՀ արդարադատության ակադեմիայում դատախազի թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման դասընթացը: 2016թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան՝ ստանալով ԵՊՀ իրավագիտության մագիստրոսի աստիճան:   Աշխատանքային գործունեություն [...]

Իմանալ ավելին՝

Խախտումներ՝ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության գործընթացներում

15.04.2020

ՀՀ վարչապետի աշխատակազմից և ՀՀ կադաստրի կոմիտեից ստացված տեղեկատվության հիման վրա ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացվել է մշտադիտարկում՝ պետական և (կամ) համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալությամբ տրամադրելու, այնուհետև դրանք հեռահաղորդակցության կապի օպերատորներին ենթավարձակալությամբ տրամադրելու դեպքերի վերաբերյալ։ Մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ, պետական և (կամ) համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը բազմաթիվ դեպքերում համայնքների ղեկավարների կողմից նախ վարձակալությամբ են տրամադրվել բավականին ցածր վարձավճարով, ապա ավելի ուշ (որոշ դեպքերում հաջորդող կամ մի քանի օրերի ընթացքում)՝ վարձակալը հեռահաղորդակցության կապի օպերատորներին այդ գույքը (կամ դրա մի փոքր մասը) ենթավարձակալության է հանձնել մի քանի տասնյակ կամ հարյուր անգամ ավելի թանկ վարձավճարով։ Մասնավորապես  համայնքներից մեկում համայնքի սեփականություն հանդիսացող 1.200 քմ [...]

Իմանալ ավելին՝

Խախտումներ բուսաբանական այգու հողատարածքների վարձակալության գործընթացներում

09.04.2020

ՀՀ շրջական միջավայրի նախարարությունից ստացված տեղեկատվության հիման վրա ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից մշտադիտարկում է իրականացվել «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում (Երևանի բուսաբանական այգի)` վարձակալությամբ տրամադրված հողատարածքների օրինականության վերաբերյալ: Մշտադիտարկման ընթացքում արձանագրվել են մի շարք խախտումներ, մասնավորապես՝ «ՔԵԹՐԻՆ ԳՐՈՒՊ» և «ԼԵՎՈ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերությունները, խախտելով ՀՀ հողային օրենսգրքի պահանջները, վարձակալված հողամասերն օգտագործելեն (ընկերություններից մեկը ներկայումս էլ շարունակում է օգտագործել) գործառնական նշանակությունից տարբերվող՝ մրգերի և բանջարեղենի մանրածախ առևտրի և շինանյութի առուվաճառքի գործունեություն իրականացնելու նպատակներով, այնինչ` հիշյալ հողատարածքները պարտավոր էին օգտագործել բացառապես «բուսաբանական այգի կազմակերպելու» նպատակով։ Խախտվել են նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի [...]

Իմանալ ավելին՝

  •  


Վերադառնալ


ՀՀՊՎԾ logo © 2019 supervision.am