ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Armenian Russian English

phone  ............... (+374 10) 313131
mail............ info@supervision.am

 Մենյու

Հաղորդագրություններ


ՊՎԾ 2019 թվականի հաշվետվությունը

09.01.2020

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ամփոփել է մեկ տարվա ընթացքում իրականացված հիմնական աշխատանքները: Ծառայությունն իր գործառույթների շրջանակներում շարունակաբար ապահովել  է  Հայաստանի Հանրապետության վարչապետին ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված վերահսկողական լիազորությունների իրականացումը։ Ընդհանուր առմամբ, մեկ տարվա ընթացքում պետական կառավարման համակարգի մարմիններում, պետական հիմնարկներում և համայնքներում իրականացվել են շուրջ 100 վերահսկողական գործառույթներ (շուրջ երեք տասնյակ ուսումնասիրություններ, շուրջ 7 տասնյակ մշտադիտարկումներ), որոնց արդյունքում, դեռևս նախնական տվյալներով, հայտնաբերվել են ավելի քան 19 մլրդ դրամի չափով տարբեր բնույթի խախտումներ, թերություններ, անհամապատասխանություններ, չարաշահումներ կամ ոչ արժանահավատ ծախսեր, ռիսկային գնահատված թվային ցուցանիշներ, չհաշվարկված պայմանագրային տույժեր և այլն։ ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված [...]

Իմանալ ավելին՝

Առկա են թերություններ ՀՀ օդանավ շահագործողների վկայականների տրամադրման ընթացակարգերում

27.12.2019

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեում իրակացրել է ուսումնասիրություն կոմիտեի գործունեության (բացառությամբ՝ պետական միջոցների կառավարման և ձևավորման) որոշակի ոլորտների օրինականության և արդյունավետության նկատմամբ: 2016-2019 թթ. ժամանակահատվածին վերաբերող ուսումնասիրության արդյունքում պարզվել է՝ 1․   2019 թվականին  ՀՀ օդանավ շահագործող հանդիսացող մի քանի ընկերություններ դիմել են Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալությանը  (EASA) Եվրոպական միության տարածքում թռիչքներ իրականացնելու թույլտվություն ստանալու համար: Ընկերություններից մեկը չի ստացել անհրաժեշտ թույլտվությունը, քանի որ վերոնշյալ գործակալության մասնագետները հայտնաբերել են խնդիրներ: Ըստ էության, հայտնաբերված խնդիրները պետք է նկատված լինեին նաև Կոմիտեի վերահսկողական գործառույթն իրականացնող վարչությունների կողմից: Սակայն վերջիններիս կողմից արձանագվել են գործակալության արձանագրած խնդիրներից [...]

Իմանալ ավելին՝

80 մլն դրամի խախտումներ Վայքի համայնքապետարանում

25.12.2019

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը Վայոց Ձորի մարզի Վայքի համայնքապետարանում իրականացրել է ուսումնասիրություն և մշտադիտարկում պետական միջոց տրամադրելու համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության և գնումների գործընթացը կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ:  Արդյունքում արձանագրվել են 80 մլն դրամի տարբեր բնույթի խախտումներ և թերություններ։ Մասնավորապես՝ 2016-2019թթ. ընթացքում Համայնքապետարանի կողմից հարկերի և տուրքերի հավաքագրման գործընթացում արձանագրվել են չգանձված (չհավաքագրված) կամ պակաս գանձված հարկեր և տուրքեր։ Համայնքապետարանի կողմից 2016-2019թթ. ընթացքում օտարված որոշ հողատարածքների և գույքի աճուրդներին այլ մասնակիցների առկայությունը կրել է ձևական բնույթ: Տրանսպորտային միջոցի վարձակալության պայմանագրի շրջանակներում ՀՀ պետական բյուջե պակաս է վճարվել եկամտային հարկի գումար: 2017-2018թթ. ընթացքում Համայնքապետարանի կողմից ձեռք բերված [...]

Իմանալ ավելին՝

Շուրջ 210 մլն  դրամի տարբեր բնույթի խախտումներ և թերացումներ Եղեգնաձորի համայնքապետարանում

24.12.2019

ՀՀ  պետական վերահսկողական ծառայության կողմից ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարանում իրականացվել է պետական միջոց տրամադրելու համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության ուսումնասիրություն և գնումների գործընթացը կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ մշտադիտարկում, ինչի արդյունքում արձանագրվել են շուրջ 210 մլն  դրամի տարբեր բնույթի խախտումներ և թերացումներ: Մասնավորապես՝ 2016-2019թթ. ընթացքում Համայնքապետարանի կողմից հարկերի և տուրքերի հավաքագրման գործընթացում արձանագրվել են չգանձված (չհավաքագրված) կամ պակաս գանձված հարկեր և տուրքեր։ Եղեգնաձորի «ԲԿՏ» ԲԲԸ-ի կողմից ավել կատարողական ակտեր են ներկայացվել միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մաս հանդիսացող տարանցիկ ճանապարհների սպասարկման մասով՝ 14801 քմ: 2016-2017թթ. ընթացքում համայնքապետարանի աշխատակիցներին տրամադրվել է օգնության գումարներ՝ խախտելով «Տեղական ինքնակառավարման մասին» [...]

Իմանալ ավելին՝



Վերադառնալ


ՀՀՊՎԾ logo © 2019 supervision.am