ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Armenian Russian English

phone  ............... (+374 10) 313131
mail............ info@supervision.am

 Մենյու

ՏՎՅԱԼՆԵՐ

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

ՏՆՕՐԻՆՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ՏՆՕՐԻՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

ՀՀ պետական վերահսկողական ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) կողմից տեղեկությունները տնօրինվում են ՀՀ Սահմանադրությամբ, «Պետական վերահսկողական ծառայության մասին», «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքներով, ինչպես նաև ՀՀ Վարչապետի՝ «Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության կանոնադրությունը հաստատելու մասին» որոշմամբ նախատեսվող ընթացակարգերով։

ՑԱՆԿ            

Ծառայությունը տնօրինում է «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքով,  ՀՀ Վարչապետի՝ «Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության կանոնադրությունը հաստատելու մասին» որոշմամբ սահմանված իրավասությունների և գործառույթների շրջանակը ներառող, ինչպես նաև վերջիններիս հիման վրա ստացվող, մշակվող ու «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով  պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունները։

 

ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված տեղեկությունները պարզաբանելու իրավասություն ունեցող  անձի տվյալները

Սեդա Աղբալյան – ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի օգնական-մամլո խոսնակ (տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու)

Հեռախոս 010 31 31 09, press@supervision.am, info@supervision.am

 

ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳ

Ներքոհիշյալ հղումներով  կարող եք ծանոթանալ Ծառայության կողմից բանավոր և (կամ) գրավոր տեղեկությունների տրամադրման կարգին, տեղեկություն ստանալու իրավունքի վերաբերյալ պարզաբանումներին, ինչպես նաև տեղեկատվություն ստանալու հարցման օրինակելի ձևին՝

Տեղեկատվության տրամադրման կարգ

Տեղեկություն ստանալու իրավունք. 12 հարց ու պատասխան

Տեղեկատվություն ստանալու հարցման օրինակելի ձև

Վերադառնալ


ՀՀՊՎԾ logo © 2019 supervision.am