23.05.2019
Ռաֆայել Զաքարյան
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1986թ․, մայիսի 30, Երևան
Կրթություն
1993-2003թթ․ — սովորել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում
2003-2008թթ․ — սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում՝ ստանալով տնտեսագետի որակավորում
Աշխատանքային գործունեություն
2008-2009թթ․ — «Ռադֆին» ՍՊԸ՝ տնտեսագետ
2009-2010թթ․ — «Ինեկոբանկ» ՓԲԸ՝ բանկի շահերի պաշտպանության բաժին
2011-2016թթ․ — ՀՀ ֆինանսների նախարարության պետական եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության հարկային քաղաքականության բաժնի կրտսեր մասնագետ, այնուհետև՝ առաջատար մասնագետ:
2016-2018թթ․ — ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կազմակերպման և հոսկողության վարչություն՝ գլխավոր հարկային տեսուչ, այնուհետև՝ բաժնի պետի տեղակալ
2018-2019թթ․ — «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» (KPMG Armenia) միջազգային աուդիտորական-խորհրդատվական ընկերություն՝ հարկային խորհրդատու
2019թ․ փետրվարի 12-ից — ՀՀ վարչապետի որոշմամբ՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ
2020թ. մայիսի 5-ից հոկտեմբերի 5-ը` ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պարտականությունները կատարող
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու զավակ։