ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
2019 թվականի II կիսամյակի և տարվա ընթացքում կատարված հիմնական աշխատանքների վերաբերյալ
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն իր գործառույթների շրջանակներում 2019 թվականի երկրորդ կիսամյակի ընթացքում ևս շարունակաբար ապահովել է Հայաստանի Հանրապետության վարչապետին ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված վերահսկողական լիազորությունների իրականացումը։
Ծառայության կողմից իրականացված ուսումնասիրություններն ու մշտադիտարկումներն ընդգրկել են տնտեսական, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, պետաիրավական, սոցիալական, գնումների, ինչպես նաև հարակից այլ ոլորտները և ուղղությունները։
Հիշյալ գործընթացի շրջանակներում արձանագրված փաստերն ու տեղեկությունները ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ենթարկվել են համակողմանի վերլուծությունների, ինչպես նաև քննարկվել են այն կառույցների և կազմակերպությունների հետ, որտեղ կատարվել են տվյալ ուսումնասիրությունները կամ մշտադիտարկումները։
Վերահսկողություն իրականացնելու արդյունքում մշակվել և համապատասխան իրավասու մարմիններին ներկայացվել են նաև բազմաբնույթ առաջարկություններ օրենսդրական բարեփոխումների և հետագա աշխատանքների կատարելագործման ու արդյունավետության բարձրացման ուղղությամբ։
Ընդհանուր առմամբ տարեկան կտրվածքով կատարվել են շուրջ երեք տասնյակ ուսումնասիրություններ, գրեթե յոթ տասնյակ մշտադիտարկումներ, որոնց արդյունքում, դեռևս նախնական տվյալներով, հայտնաբերվել են ավելի քան 19 մլրդ դրամի չափով տարբեր բնույթի խախտումներ, թերություններ, անհամապատասխանություններ, չարաշահումներ կամ ոչ արժանահավատ ծախսեր, ռիսկային գնահատված թվային ցուցանիշներ, չհաշվարկված պայմանագրային տույժեր և այլն։
ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում, տարբեր գործընթացների կանոնակարգմամբ պայմանավորված, արձանագրվել են նաև ՀՀ պետական բյուջեի որոշակի տնտեսումներ։
Հարկ է ընդգծել նաև, որ նկատի ունենալով Հայաստանի Հանրապետությունում մեկնարկած աննախադեպ բարեփոխումների տրամաբանությունն ու ծավալները, Պետական վերահսկողական ծառայությունն իր իրավասությունների շրջանակներում իրականացնում է առավելագույնը՝ պետական համապատասխան քաղաքականության պահանջների լիարժեք իրագործման համար։
Եվ հիմք ընդունելով վերը նշված հիմնական գերակայությունը՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում կատարված աշխատանքներին զուգահեռ նախանշվել են նաև 2020 թվականի ընթացքում նախատեսվող ծրագրերն ու առաջնահերթությունները։
Կարևորելով ՀՀ Պետական վերահսկողական ծառայության գործունեության հրապարակայնությունն ու վերջինիս ուղղությամբ հանրության պատշաճ տեղեկացվածության ապահովումը՝ ստորև ներկայացվում է հաշվետու ժամանակահատվածում իրականացված հիմնական աշխատանքների վերաբերյալ տեղեկատվությունը։
Անհրաժեշտ է հավելել նաև, որ իրականացված որոշ ուսումնասիրությունների և մշտադիտարկումների արդյունքներում առկա են պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություններ, որոնք հրապարակման ենթակա չեն և ներառված չեն սույն փաստաթղթում։
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Ուսումնասիրություն է իրականացվել ՀՀ ոստիկանությունում: Ուսումնասիրության ենթակա ոլորտն ընդգրկել է հաշվառման համարանիշերի գնման գործընթացների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության և «Բիլլ Սթոուն» ՍՊԸ-ի միջև կատարված գործարքների օրինականությունը և արդյունավետությունը։ Ուսումնասիրության արդյունքում ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկված տեղեկանքի հիման վրա վերջինիս կողմից հարուցվել է քրեական գործ:
Վերոնշյալ ուսումնասիրության ավարտից հետո ՀՀ ոստիկանության կարիքների համար հաշվառման համարանիշերի ձեռքբերման նպատակով վերջինիս կողմից 06.06.2019թ. կազմակերպվել է ՀՀ Ո ՀԲՄԱՇՁԲ-ՀԱՄ-2019/Ա-52 ծածկագրով գնման ընթացակարգ՝ 260 000 հատ հաշվառման համարանիշի համար սահմանելով 487 500 000 ՀՀ դրամ նախահաշվային գին (մեկ հատի գինը՝ 1 875 ՀՀ դրամ կամ մեկ զույգի գինը՝ 3 750 ՀՀ դրամ): Հարկ ենք համարում նշել, որ ուսումնասիրության արդյունքում հաշվառման համարանիշերի տեխնիկական բնութագրում արձանագրված թերություններն արդեն իսկ այս մրցույթում շտկվել են, մասնավորապես՝ հավելվածով ներկայացվել է հոլոգրամային պաշտպանվածության նկարագիրը, որը նախկին մրցույթներում բացակայում էր, ինչպես նաև չեն սահմանվել «Տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ, տիպեր և հիմնական չափեր. Տեխնիկական պահանջներ» ՀՍՏ 110-2014 Հայաստանի ազգային ստանդարտից տարբերվող չափորոշիչներ:
Ընթացակարգին մասնակցության հայտ են ներկայացրել երկու կազմակերպություն՝ «Բիլլ Սթոուն» ՍՊԸ-ն և «Զնակ Ստանդարտ» ՍՊԸ-ն («Տիպոգրաֆիա N2» ՍՊԸ-ի հետ կոնսորցիումով) համապատախանաբար 341 640 000 (մեկ հատի գինը՝ 1 314 ՀՀ դրամ կամ մեկ զույգի գինը՝ 2 628 ՀՀ դրամ) և 358 020 000 (մեկ հատի գինը՝ 1 377 ՀՀ դրամ կամ մեկ զույգի գինը՝ 2 754 ՀՀ դրամ) ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ) գնային առաջարկներով: Այս կապակցությամբ հատկանշական է այն հանգամանքը, որ տասը տարի շարունակ՝ 2008 թվականից սկսած, ՀՀ ոստիկանության կարիքների համար հաշվառման համարանիշերի ձեռքբերման նպատակով կազմակերպված մրցույթներին հայտ է ներկայացրել միայն «Բիլլ Սթոուն» ՍՊԸ-ն, որը ներկայացրել է գնման առարկայի նախահաշվային արժեքին հավասար գնային առաջարկներ: Ընդ որում, 2019 թվականի կարիքների համար կազմակերպված նախորդ երկու մրցույթներին, բացի նշված ընկերությունից, արդեն մասնակցության հայտ էր ներկայացրել նոր կազմակերպություն՝ «Զնակ Ստանդարտ» ՍՊԸ-ն («Տիպոգրաֆիա N2» ՍՊԸ-ի հետ կոնսորցիումով) ավելի ցածր գնային առաջարկով, իսկ «Բիլլ Սթոուն» ՍՊԸ-ն շարունակում էր ներկայացնել նախահաշվային արժեքին գրեթե հավասար գնային առաջարկներ: ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ՀՀ ոստիկանությունում իրականացված ուսումնասիրությամբ պայմանավորված՝ հաշվառման համարանիշերի գնման գործընթացը կազմակերպվել է մրցակցության հավասար պայմաններում և «Բիլլ Սթոուն» ՍՊԸ-ն ներկայացրել է շուրջ 40%-ով ցածր գնային առաջարկ (նախկինում՝ 2015 թվականից սկսած, ներկայացնում էր մեկ հատի համար 2 190 ՀՀ դրամ, իսկ այժմ՝ 1314 ՀՀ դրամ), ինչը ենթադրում է, որ նախկինում ևս նշված ընկերությունը կարող էր ներկայացնել ցածր գնային առաջարկներ: Ընդ որում, հատկանշական է նաև այն հանգամանքը, որ դեռևս 2015 թվականից սկսած նշված կազմակերպության առաջարկով, գնային քաղաքականության մի շարք գործոններով պայմանավորված, հաշվառման համարանիշերի նախահաշվային գինը մեկ հատի համար ՀՀ ոստիկանությունը սահմանել է 2 190 ՀՀ դրամ կամ մեկ զույգի համար՝ 4 380 ՀՀ դրամ:
Արդյունքում, ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված ուսումնասիրությունից հետո, ՀՀ ոստիկանության կողմից կազմակերպված միայն տվյալ ընթացակարգի շրջանակներում ՀՀ պետական բյուջեն տնտեսել է շուրջ 145 860 000 ՀՀ դրամ:
- 2019 թվականի հունիսի 12-ի թիվ Հ/009-19 հանձնարարագրով ևս հաշվետու ժամանակաշրջանում ՀՀ ոստիկանությունում իրականացվել է ուսումնասիրություն։ Մասնավորապես ուսումնասիրություն է իրականացվել ՀՀ ոստիկանության և «ԿաԷռ Քնսթրաքշն» ՍՊԸ-ի, «Գոհարիկ» ՍՊԸ-ի, «Ագաթ 777» ՍՊԸ-ի, «Որդի Տարնոն» ՍՊԸ-ի և «Էրիկ-Շին» ՍՊԸ-ի միջև կնքված շինարարական կապալի պայմանագրերի օրինականության և արդյունավետության գնահատման նպատակով։
Նույն հանձնարարագրի հիման վրա ուսումնասիրություն է իրականացվել նաև ՀՀ ոստիկանության և «Քանաքեռի կարի ֆաբրիկա» ՍՊԸ-ի, «Մասիսի գարուն կարի ֆաբրիկա» ՍՊԸ-ի, «ԳԴԱԿ» ՍՊԸ-ի, «Աշոտ Ղարագյոզյան» ՍՊԸ-ի և մի շարք այլ մատակարարների միջև կնքված՝ պետության կարիքների համար հանդերձանքի ձեռքբերման գնման պայմանագրերի օրինականության և արդյունավետության գնահատման նպատակով։ Ուսումնասիրությունը գտնվում է ամփոփման փուլում։
- 2019 թվականի հունիսի 12-ի թիվ Հ/010-19 հանձնարարագրի հիման վրա ՀՀ ոստիկանությունում իրականացվել է ուսումնասիրություն.
ա) ՀՀ ոստիկանության կողմից տրանսպորտային միջոցների ձեռք բերման և դրանց տեխնիկական սպասարկման նպատակով իրականացված գնման գործընթացների օրինականության և արդյունավետության նկատմամբ,
բ) ՀՀ ոստիկանության կողմից տրամադրված դրամաշնորհների և սուբսիդիաների օրինականության և արդյունավետության նկատմամբ,
գ) գնման գործընթացների ուսումնասիրության արդյունքում արձանագրված նախնական ռիսկերի նկատմամբ:
ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից իրենց պարտականությունների ոչ պատշաճ կատարելու արդյունքում պետությանն առերևույթ պատճառված հնարավոր վնասի չափը, նախնական գնահատմամբ, գերազանցում է 700 մլն ՀՀ դրամը:
Ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են նաև բազմաթիվ խախտումներ, որոնք թեև արձանագրվել են, սակայն դրանց արդյունքում պետությանը հասցված վնասի չափն այս փուլում հնարավոր չի եղել հստակեցնել:
Ընդհանուր առմամբ, ՀՀ ոստիկանությունում իրականացված և Ծառայության կողմից ռիսկային գնահատված գնման գործընթացների ուսումնասիրության արդյունքում բացահայտված խախտումները վերլուծելով՝ նշված գործընթացները կարելի է բնորոշել ոչ մրցակցային, խտրական չափորոշիչների կիրառմամբ, ձևական բնույթի մրցույթներ: Նկարագրված իրավիճակն առկա է մասնավորապես՝ քարթրիջների, պլաստիկ քարտերի, տեսանկարահանման սարքերի ձեռքբերման, ձերբակալված անձանց պահպանման նպատակով սննդի մատակարարման, ուղևորափոխադրման ծառայությունների ձեռք բերման և այլ գործընթացներում։ Առկա է հիմնավոր կասկած մի շարք դեպքերում փոխկապակցված անձանց կողմից միևնույն մրցույթին կազմակերպված մասնակցության, առերևույթ ոչ արժանահավատ, կեղծ պայմանագրերի ներկայացման, ներկայացված փաստաթղթերում կեղծ ստորագրություններ դնելու, ուռճացված գներով պայմանագրերի կնքման, ոչ բավարար հիմքերով մասնակիցների մերժման, մրցույթը հաղթած և ապրանքի մատակարարումից կամ ծառայության մատուցումից հրաժարված մասնակցին գնումներին մասնակցության իրավունքից զրկելու առաջարկի չներկայացման՝ արդյունքում հնարավորություն տալով ավելի բարձր գին ներկայացրած մասնակցին մրցույթում հաղթող ճանաչվելու, տեխնիկական չափանիշներին չհամապատասխանող ապրանքի մատակարարման ու ընդունման և այլ անօրինական գործընթացների իրականացման վերաբերյալ: Արձանագրվել է նաև մի շարք գնման ընթացակարգերի փաստաթղթերի փաթեթների կորուստ, որի վերաբերյալ Ծառայության կողմից միջնորդություն է ներկայացվել ՀՀ ոստիկանապետին. ընթանում է ծառայողական քննություն։
ՀՀ ոստիկանությունում ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված առանձին դեպքերի մի մասը ներկայացված են ստորև՝
— Ուսումնասիրությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ «Վահան» հիմնադրամին դրամաշնորհների տեսքով փոխանցված գումարներից 368,437,408 դրամը օգտագործվել է հիմնադրամի կանոնադրական նպատակներին ոչ համապատասխան։
— ՀՀ ոստիկանության կողմից տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրերի, պլաստիկ քարտերի, ինչպես նաև նրանց անձնավորեցման համար անհրաժեշտ նյութերի ձեռքբերման գործընթացների օրինականության և արդյունավետության ուսումնասիրությամբ պարզվել է, որ դեռևս 08.10.2010թ-ին «Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ-ի և «X» ընկերության միջև ՀՀ ոստիկանության կարիքների համար տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրերի, պլաստիկ քարտերի, ինչպես նաև նրանց անձնավորեցման համար անհրաժեշտ նյութերի ձեռքբերման նպատակով կնքվել է գնման պայմանագիր՝ 5 տարի ժամկետով։ Նշված ժամանակահատվածում տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրերի, պլաստիկ քարտերի, ինչպես նաև նրանց անձնավորեցման համար անհրաժեշտ նյութերի ձեռքբերումը մրցակցային երկխոսություն գնման ձևով չի հիմնավորվում և այն կրել է ձևական բնույթ, մինչդեռ 19.12.2014թ-ին կնքված պայմանագրի շրջանակներում գնման առարկաների միավորի գները էապես աճել են։ Ընդ որում, գները բարձրացվել են դեռևս գնման հայտով, որի վերաբերյալ որևէ հիմնավորում ներկայացված փաստաթղթերի փաթեթներում առկա չէ: Այսինքն՝ պատասխանատու ստորաբաժանման կողմից գնման հայտով ներկայացված 3 գնման առարկաների մասով չհիմնավորված բարձր միավոր գների հիման վրա «X» ընկերության հետ կնքվել է պայմանագիր՝ նախկինում առկա պայմանագրի գնման առարկաների միավոր գներից բարձր գներով, որը հանգեցրել է 462,729 ֆրանկ ավել ծախս կատարելուն:
— ՀՀ ոստիկանության կողմից «Երեխայի զարգացման կենտրոն» ՊՈԱԿ-ին տրամադրվող սուբսիդիաների օրինականության և արդյունավետության ուսումնասիրությամբ պարզվել է, որ համաձայն ՀՀ կառավարության համապատասխան որոշման՝ ՀՀ ոստիկանության և «X» ՍՊԸ-ի միջև հաստատված պայմանագրային պարտավորությունները սահմանված ժամկետներում չեն կատարվել, որի արդյունքում առաջացել է ՀՀ ոստիկանության կողմից 1,183,554,400 դրամի վերականգման պահանջ։ Պետական վերահսկողական ծառայությունը և ՀՀ ոստիկանությունը համատեղ քայլեր են ձեռնարկում նշված խնդրի կարգավորման ուղղությամբ։
— Ոստիկանության համար շարժական գույքի ձեռքբերման նպատակով իրականացված գործընթացներում՝
— ՀՀ կառավարության համապատասխան որոշման պահանջների խախտմամբ զուգորդված առերևույթ կեղծ փաստաթղթերի կազմմամբ և օգտագործմամբ մեկ գերթանկարժեք տրանսպորտային միջոցի ձեռք բերում երկու միավոր տրանսպորտային միջոցի փոխարեն։
— Տրանսպորտային միջոցների ձեռք բերման նպատակով հայտարարված գնման ընթացակարգեր՝ պահանջվող ապրանքների խտրական տեխնիկական բնութագրերի կիրառմամբ: Արդյունքում՝ ներկայացվող գնման հայտերում ներկայացվել են կոնկրետ ապրանքանիշի և կոնկրետ մոդելի տեխնիկական բնութագրեր՝ բացառելով այլ արտադրողների մասնակցությունը։
— Մի շարք դեպքերում մատակարարվել են պայմանագրով նախատեսված տեխնիկական բնութագրերից տարբերվող տեխնիկական բնութագրեր ունեցող տրանսպորտային միջոցներ։
— Մի շարք դեպքերով ՀՀ ոստիկանությանը մատակարարված ավտոմեքենաների արժեքները գերազանցել են տվյալ պահին կազմակերպությունների կողմից այլ տնտեսվարողներին նույնատիպ ավտոմեքենաների մատակարարման գները:
— ՀՀ ոստիկանության տրանսպորտային միջոցների սպասարկման պայմանագրերում առկա են ակնհայտ խախտումներ: Մասնավորապես՝ կառավարության որոշումներով մեկ անձից գնման ձևի կիրառմամբ կնքվել է շուրջ 24 պայմանագիր ընդհանուր 1,305,250,000 դրամ գումարով։ Սպասարկվող մեքենաների ցանկում ներառվել են նաև երաշխիքից դուրս գտնվող տրանսպորտային միջոցներ։ Վերջիններիս սպասարկման համար չի իրականացվել մրցակցային ընթացակարգ և ծառայությունները ձեռք են բերվել մեկ կազմակերպությունից։
Հարկ է նշել, որ գնման մրցակցային ընթացակարգ հայտարարելու դեպքում պայմանագրերը կկնքվեին սպասարկման նվազագույն գին առաջարկած կազմակերպությունների հետ, ինչի հետևանքով կարող էին տնտեսվել տեխնիկական սպասարկման համար նախատեսված ֆինանսական միջոցները։
Մյուս կողմից, 2017-2019թթ գրանցամատյանների ուսումնասիրությամբ արձանագրվել են մի շարք դեպքեր, երբ երաշխիքային սպասարկման մեջ գտնվող տրասնպորտային միջոցները վճարովի սպասարկվել են տեխնիկական սպասարկում իրականացնող այլ կազմակերպությունների կողմից:
— ՀՀ ոստիկանության կողմից «Դինամո» մարզական հասարակական ակումբ ՀԿ-ին տրամադրված դրամաշնորհների օրինականության և արդյունավետության ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Դինամո» մարզական հասարակական ակումբ ՀԿ-ն գտնվում է ՀՀ ոստիկանության փաստացի վերահսկողության ներքո։ Ունենալով իր հաշվեկշռում մեծարժեք ակտիվներ՝ անշարժ գույքի տեսքով, ՀԿ-ն չի ձեռնարկել որևէ քայլ իր սեփականությունը հանդիսացող գույքի վարձակալությունից եկամուտներ ապահովելու ուղղությամբ։ Մինդեռ 2014-2019թթ․ ընթացքում կազմակերպությանը պահպանման նպատակով ՀՀ ոստիկանության կողմից դրամաշնորհի տեսքով 129,468,4 հազ․ դրամ է հատկացվել։ Առկա է խնդիր նաև վերոնշյալ կազմակերպության հաշվեկշռում առկա գույքի մի մասի կադաստրային գրանցման գործընթացի հետ կապված։ Պետական վերահսկողական ծառայության կողմից առաջարկվել է ՀՀ ոստիկանությանը հստակեցնել իր իրավահարաբերությունը «Դինամո» մարզական հասարակական ակումբ ՀԿ-ի հետ և նախաձեռնել գործընթացներ վերոնշյալ կազմակերպության ֆինանսական անկախության ամրապնդման ուղղությամբ՝ վերանայելով բյուջետային միջոցներից դրամաշնորհնրի տրամադրումը։
Ամփոփված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ դատախազություն, հարուցվել է քրեկան գործ` բյուջետային միջոցների անարդյունավետ ծախսման հատկանիշներով։
- 2019 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ Հ/017-19 հանձնարարագրի համաձայն ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում իրականացվել է ուսումնասիրություն։
Ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքն ուղարկվել է վերահսկվող օբյեկտին՝ կարծիք ներկայացնելու նպատակով:
- Թիվ Հ/015-19 հանձնարարագրի համաձայն 2019 թվականի սեպտեմբերի 11-ից ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի «ՋՐԱՌ» փակ բաժնետիրական ընկերությունում իրականացվել է պետական միջոց տրամադրելու համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության և գնումների գործընթացը կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ ուսումնասիրություն, որի արդյունքում արձանագրվել են 2,103,987.7 հազ. դրամի հազ. դրամի տարբեր բնույթի խախտումներ և թերություններ: Մասնավորապես՝
-Գարնան նախապատրաստական աշխատանքների շրջանակներում առանց աշխատանքների կատարման ծախսը հիմնավորող փաստաթղթերի՝ թերությունների և կատարողական ակտերի, կատարվել են 1,001,433.3 հազ. (մեկ միլիարդ մեկ հազար չորս հարյուր եռեսուներեք հազար երեք հարյուր) դրամի չհիմնավորված և անարժանահավատ ծախսեր:
-Ընկերության պայմանագրային աշխատակիցների անվամբ հաշվապահական հաշվառման սկզբնական փաստաթղթերի համաձայն դուրս է գրվել, սակայն այդ անձանց չի վճարվել 40,758.8 հազ. (քառասուն միլիոն յոթ հարյուր հիսունութ հազար, ութ հարյուր) դրամի աշխատավարձ:
-Ընկերությունը 318,618.0 հազ.խմ ոռոգման ջուրը իրական ծավալներով չհաշվառման արդյունքում պակաս է հաշվարկել և ջրի կառավարման համակարգում հասույթ չի ձևավորել 321,804.0 հազ. դրամ:
-էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ազդեցության փոխհատուցման համար ՀՀ պետական բյուջեից պահանջել և ստացել են 386,725.5 հազ. (երեք հարյուր ութսունվեց միլիոն յոթ հարյուր քսանհինգ հազար, հինգ հարյուր) դրամ ավելի գումար:
-Խախտելով հաստատված ոռոգման ջրի կորուստների առավելագույն ընդունելի մակարդակները՝ ջրի կորուստի ծավալների ընդունելի մակարդակներից գերազանցել են 90,372.8 հազ. մ³-ով, որը ջրտուքի դեպքում դրամային արտահայտությամբ կազմում է 204,590.6 հազ. (երկու հարյուր չորս միլիոն հինգ հարյուր ինսուն հազար, վեց հարյուր) դրամ:
-Անարդյունավետ կառավարման արդյունքում ընդհանուր 1,145.0 հազ.կվտ էլ.էներգիայի ավել ծախս է կատարվել 44,105․4 (քառասունչորս միլիոն հարյուր հինգ հազար չորս հարյուր) հազ. դրամի չափով, որի արդյունքում ՀՀ պետական բյուջեից նույն գումարի չափով ավելի սուբսիդիայի գումար է ստացվել։
-Ընկերության մի շարք աշխատակիցներ բացակայել են Հայաստանի Հանրապետությունից, սակայն այդ ընթացքում նրանց վճարվել են աշխատավարձեր՝ 11,897.6 հազ. (տասնմեկ միլիոն ութ հարյուր ինսունյոթ հազար վեց հարյուր) դրամի չափով։
-Ընկերության կողմից առանց սկզբնական հաշվառման փաստաթղթերի դուրս է գրվել 55,242.1 հազ. (հիսունհինգ միլիոն երկու հարյուր քառասուներկու հազար, մեկ հարյուր) դրամ սկզբնական արժեք ունեցող թվով 36 հիմնական միջոցներ, որոնց դուրսգրումն իրականացվել է առանց շուկայական արժեքի գնահատման և դրանց վերաբերյալ չեն կազմվել հիմնական միջոցների շահագործումից հանման ակտեր։
-2014 թվականի գույքի փոխանցման ակտի և 2017 թվականին կատարված գույքագրման տվյալների համաձայն` առկա է 5,097.6 հազ. (հինգ միլիոն ինսունյոթ հազար վեց հարյուր) դրամի խողովակաշարի պակասուրդ և 407.2 հազ. (չորս հարյուր յոթ հազար երկու հարյուր) դրամի խողովակաշարի ավելցուկ:
-ՀՀ կառավարության որոշմամբ դրամաշնորհի ծրագրի շրջանակներում Ընկերությանը տրամադրված գումարից չի ծախսվել 26,668.7 (քսանվեց միլիոն վեց հարյուր վաթսունութ հազար յոթ հարյուր) հազ. դրամ, որը ուսումնասիրություն իրականացնող խմբի պահանջով վերադարձվել է ՀՀ պետական բյուջե:
-Ընկերության կողմից Ապարանի ջրամբարից բաց է թողնվել 5,204.9 հազ․խմ չհաշվառված ջուր, որը ինքնահոս եղանակով ոռոգման ջրի մատակարարման 1․01 դրամ սակագնով հաշվարկելիս կազմում է 5,256.9 (հինգ միլիոն երկու հարյուր հիսունվեց հազար ինը հարյուր) հազ․ դրամ։
-Ընկերությունն իր կարիքների համար խախտելով «Գնումների մասին» օրենքի, ՀՀ Կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի թիվ 168-Ն և 2017 թվականի մայիսի 4-ի թիվ 526-Ն որոշումներով սահմանված պահանջները, կատարել է ապրանքների և ծառայությունների գնում:
Ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ դատախազություն։
- 2018 թվականի հոկտեմբերի 1-ի թիվ Հ/017-18 հանձնարարագրի համաձայն՝ «Երևան» ջրօգտագործողների ընկերությունում իրականացվել է պետական միջոց տրամադրելու համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության և գնումների գործընթացը կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ ուսումնասիրություն, որի արդյունքում արձանագրվել են 167,000.0 հազ. դրամի տարբեր բնույթի խախտումներ և անհամապատասխանություններ:
Ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն, որի հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում 2019 թվականի սեպտեմբերի 30-ին հարուցվել է թիվ 69106219 քրեական գործը:
- Թիվ Հ/012-19 հանձնարարագրի համաձայն 2019 թվականի հուլիսի 10-ից «Շենիկ» ջրօգտագործողների ընկերությունում իրականացվել է պետական միջոց տրամադրելու համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության և գնումների գործընթացը կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ ուսումնասիրություն, որի արդյունքում արձանագրվել են 1,855,337․7 հազ. դրամի տարբեր բնույթի խախտումներ և թերություններ:
Ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքը ներկայացվել է ՀՀ վարչապետին և ՀՀ գլխավոր դատախազություն, որի հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է թիվ 58154519 քրեական գործը:
- 2019 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ Հ/016-19 հանձնարարագրով «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ում իրականացվել է համապատասխան ուսումնասիրություն: Ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է 1.2 մլրդ դրամի չարաշահում:
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ մշտապես իրականացվել են ծախսեր շահագործման ժամկետն անցած վագոնների վերանորոգման նպատակով, այն դեպքում, երբ նշված միջոցների շրջանակներում հնարավոր էր ձեռք բերել նոր, ժամանակակից վագոններ: Մասնավորապես, 2011-2018 թվականների ընթացքում շահագործման ժամկետն անցած 80-ականների արտադրության հնացած վագոնների վերանորոգումների և պահեստամասերի ձեռքբերման նպատակով կատարվել է շուրջ 8.5 մլրդ դրամի ծախս կամ մեկ վագոնի վրա միջինը շուրջ 300 մլն դրամի ծախս, այն դեպքում, երբ շուրջ 600 մլն դրամով հնարավոր էր ձեռք բերել ժամանակակից, էներգախնայող, հաճախակի վերանորոգումներ չպահանջող եվրոպական արտադրության վագոններ:
Ուսումնասիրության այլ արդյունքներ՝
-Կապալառու ռուսական ընկերության հետ, որը ՀՀ-ում ունի ներկայացուցչություն, 2016թ. առաջին անգամ կնքվել է պայմանագիր վագոնների վերանորոգման աշխատանքները կատարելու համար (հաջորդ տարիներին ևս կնքվել են այլ պայմանագրեր): Ընկերությունը չի կատարել պայմանագրային պարտականությունները կամ կատարել է ոչ պատշաճ որակով, սակայն աշխատանքների արդյունքներն ընդունվել են Մետրոպոլիտենի կողմից և իրականացվել է վճարում: Վերոնշյալ և այլ խախտումների արդյունքում ընկերությունը, 1.2 մլրդ դրամի եկամուտ ստանալով, ապահովել է առնվազն 677.0 մլն դրամի գերշահույթ: Առկա են ընկերության կողմից անապրանք փաստաթղթեր ձեռք բերելու (համապատասխան ծավալով ծառայություն չի մատուցվել, սակայն առկա են ձեռքբերման փաստաթղթեր) և վերոգրյալի արդյունքում պետությանը առանձնապես խոշոր չափերի՝ առնվազն 128.0 մլն դրամի հարկ չվճարելու վերաբերյալ հիմնավոր կասկածներ: Ընկերությունից 2017-2018թթ. գնումներն իրականացվել են «Գնումների մասին» ՀՀ օրենքի խախտմամբ՝ առանց գնման որևէ ընթացակարգի:
-Մետրոպոլիտենի կողմից վրացական երկու և ռուսաստանյան երեք նորաստեղծ ընկերություններից իրականացվել են 674.0 մլն դրամի գնումներ «Գնումների մասին» ՀՀ օրենքի խախտմամբ՝ առանց գնման որևէ ընթացակարգի և իրավական հիմքի (գնման առարկան ներառված չի եղել գնումների պլանում և տնօրենների խորհդի կողմից հաստատված ծախսային նախահաշիվներում): Ձեռքբերված ապրանքներից 511.0 մլն դրամի ապրանքների շուկայական արժեքը կազմում է 274.0 մլն դրամ: Ընդհանուր առմամբ իրականացվել է 1.7 մլրդ դրամի գնում առանց գնման որևէ ընթացակարգի:
-Մետրոպոլիտենի մասնաճյուղի աշխատակիցները միաժամանակ աշխատել են մասնաճյուղի պետի հետ փոխկապակցված անձի հիմնադրած ընկերությունում, որը 43,215.0 հազ. դրամի ծառայություններ է մատուցել Մետրոպոլիտենին՝ ստանալով 39,464.2 հազ. դրամ շահույթ: Ընկերությունից գնումներն իրականացվել են առանց մրցակցային ընթացակարգի կամ խախտումներով անցկացված ընթացակարգով:
-ՓԲԸ-ի մեկ այլ ստորաբաժանման աշխատակիցները միաժամանակ աշխատել են ընկերությունում, որը ՓԲԸ-ին մատուցել է 10,130.0 հազ. դրամի ծառայություն՝ ապահովելով 9,001.3 հազ. դրամի շահույթ: Ընկերությունից գնումն իրականացվել է խախտումներով անցկացված ընթացակարգով: Խոսքը այնպիսի ծառայությունների ձեռքբերման ընթացակարգերի մասին է, ինչպիսիք են՝ շարժասանդուղքների բազրեփոկի լռմանը հետևող համակարգի փոխարինում, շարժասանդուղքների անվտանգության խոզանակների համալրման ծառայություն, ժամանակի սինխրոն բաժանումով համակարգչային ծառայությունների մատուցման հետ կապված ծառայություններ:
-Վերոգրյալ ընկերության կողմից Մետրոպոլիտենին մատակարարված օդաբաշխիչների շարժիչները եղել են հնամաշ և օգտագործված, սակայն վերջիններս ընդունվել են ՓԲԸ-ի կողմից, որի արդյունքում ՓԲԸ-ին պատճառվել է առնվազն 3.0 մլն դրամի գույքային վնաս:
-Լուսադիոդային թանկարժեք լամպերի ձեռքբերման արդյունքում կատարվել է 31.0 մլն դրամի անարդյունավետ ծախս՝ ստացված արդյունքին հնարավոր էր հասնել՝ այդքանով պակաս գումար ծախսելով:
-Երաշխիքային ժամկետում գտնվող 7,711.2 հազ. դրամի խափանված լուսադիոդային լամպերը պետք է մատակարար ընկերության կողմից փոխարինվեին նորերով կամ վերանորոգվեին, սակայն ընկերությունը չի կատարել իր պարտավորությունները:
Ուսումնասիրության տեղեկանքը ներկայացվել է ՀՀ վարչապետին, վերահսկվող օբյեկտին և ՀՀ դատախազություն:
- 2019 թվականի հուլիսի 7-ի թիվ Հ/011-19 հանձնարարագրի համաձայն ավարտվել է «Սևանի իշխանի պարշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամում իրականացվող ուսումնասիրության գործընթացը։ Հայտնաբերվել են 3.3 մլրդ դրամի տարատեսակ խախտումներ: Տեղեկանքը ներկայացվել է ՀՀ վարչապետին և ՀՀ դատախազություն: ՀՀ դատախազությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 3 հոդվածներով և քննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը առաջարկություն է ներկայացվել ձկնատեսակների բնականոն վերարտադրության խոչընդոտների վերացման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:
- 2019 թվականի հունիսի 11-ի թիվ Հ/008-19 հանձնարարագրի համաձայն ավարտվել է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամում իրականացվող ուսումնասիրության գործընթացը: Հայտնաբերվել են խախտումներ մեկ գնման ընթացակարգի մասով, ինչպես նաև արդյունավետության վերահսկողության արդյունքում պարզվել է, որ ձեռք բերված գույքի մի մասը չի օգտագործվել հիմնադրամի կողմից, որի հետևանքով ծախսը գնահատվել է անարդյունավետ:
Տեղեկանքը ներկայացվել է ՀՀ վարչապետին և լիազոր մարմնին: Վերջինիս առաջարկվել է ձեռնարկել միջոցներ խախտումները հետագայում բացառելու ուղղությամբ:
- Հաշվետու ժամանակահատվածում ամփոփվել է նաև 2018թ-ի հոկտեմբերի 17-ի թիվ Հ/021-18 հանձնարարագրով ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում (այսուհետ՝ Ծառայություն) իրականացված ուսումնասիրությունը։
Ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել են խախտումներ և թերացումներ հետևյալ ուղղություններով՝ կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքներում գրանցամատյանների, աշխատաժամանակի հաշվառման տեղեկագրերի վարում, աշխատակիցների ատեստավորման գործընթացի և կադրերի ռեզերվում գտնվելու ժամկետներ, հաշավապահական հաշվառման վարում, տրանսպորտային միջոցների վազքաչափերի ցուցմունքներ, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարում և այլն։
Ուսումնասիրության վերաբերյալ կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ արդարադատության նախարարություն:
- 2019 թվականի հոկտեմբերի 21-ի թիվ Հ/019-19 հանձնարարագրով «Հայաստան» համահայկական հիմնադրամում իրականացվել է ուսումնասիրություն: Ուսումնասիրության առարկա է հանդիսացել 2015թ. Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում կատարված ծախսերի այնպիսի ուսումնասիրությունները, որոնք չեն իրականցվել ՀՀ Հաշվեքննիչ պալատի կողմից ստուգման (2018-2019թթ.) ընթացքում՝ պայմանավորված «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքի սահմանափակումներով (օրենքով ՀՀ հաշվեքննիչ պալատի լիազորություններից դուրս գտնվող և վերջինիս կողմից չստուգված հարցեր): Ուսումնասիրության ընթացքում խախտումներ են հայտնաբերվել 89,942.7 հազ. դրամ արժեքով կնքված գործարքների ուղղությամբ: Մասնավորապես, համերգների կազմակերպման ծառայություններ մատուցող ընկերության կողմից չի պատրաստվել ֆիլմ և չեն կազմակերպվել համերգներ պայմանագրով սահմանված ծավալներին համապատասխան, սակայն հիմնադրամի կողմից ծառայությունն ընդունվել է և իրականացվել է վճարում:
Ուսումնասիրության տեղեկանքը ներկայացվել է ՀՀ վարչապետին, վերահսկվող օբյեկտին և ՀՀ դատախազություն:
- 2019 թվականի հոկտեմբերի 22-ի թիվ Հ/020-19 հանձնարարագրի հիման վրա ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում և ՀՀ-ում իրականացվող ներդրումային ոլորտում պետական քաղաքականության իրականացման գործընթացներում ներգրավված այլ մարմիններում (Շրջակա միջավայրի նախարարություն, Քաղաքաշինության կոմիտե, Երևանի քաղաքապետարան, ԿԳՄՍ նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալություն, Արագածոտնի և Շիրակի մարզպետարաններ, Գորիսի, Հրազդանի, Արամուսի և Վարսերի համայնքապետարաններ) կատարվել է ներդրումների խթանման ոլորտում կառավարության քաղաքականության իրականացման գործառույթների օրինականության և արդյունավետության ուսումնասիրություն, որի շրջանակներում կազմվել է տեղեկանք և ներկայացվել ՀՀ Վարչապետին։
Ուսումնասիրությունը շարունակվում է։
- Թիվ Հ/018-19 հանձնարարագրի հիման վրա ուսումնասիրության է իրականացվել ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի գործունեության (բացառությամբ՝ պետական միջոցների կառավարման և ձևավորման) որոշակի ոլորտների օրինականության և արդյունավետության նկատմամբ: 2016-2019 թթ. ժամանակահատվածին վերաբերող ուսումնասիրության արդյունքում պարզվել է՝
— 2019 թվականին ՀՀ օդանավ շահագործող հանդիսացող մի քանի ընկերություններ դիմել են Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալությանը (EASA) Եվրոպական միության տարածքում թռիչքներ իրականացնելու թույլտվություն ստանալու համար: Ընկերություններից մեկը չի ստացել անհրաժեշտ թույլտվությունը, քանի որ վերոնշյալ գործակալության մասնագետները հայտնաբերել են խնդիրներ: Ըստ էության, հայտնաբերված խնդիրները պետք է նկատված լինեին նաև Կոմիտեի վերահսկողական գործառույթն իրականացնող վարչությունների կողմից: Սակայն վերջիններիս կողմից արձանագվել են գործակալության արձանագրած խնդիրներից միայն մի քանիսը: Հայտնաբերված խնդիրները, պայմանավորված կոմիտեի փաստաթղթաշրջանառության կարգավորումների թերություններով, ընթացք չեն ստացել։
— Ուսումնասիրվել են ՀՀ օդանավ շահագործողի վկայականների տրամադրման կարգը, պահանջվող փաստաթղթերը և/կամ դրանց առկայությունը, հայտատուներին ներկայացվող պահանջները: Առկա են թերություններ ՀՀ օդանավ շահագործողների վկայականների տրամադրման ընթացակարգերում:
— Առկա են ՀՀ օրենսդրության պահանջների չպահպանման մի շարք դեպքեր։ Մասնավորապես՝ թեև ՀՀ օրենսդրությամբ մեկանգամյա ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունների թույլտվությունների տրամադրման իրավասություն կարող են ունենալ բացառապես կոմիտեի պաշտոնատար անձինք, սակայն ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի հրամանով նման իրավասություն է տրամադրվել նաև «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ աշխատակցին։
— ՀՀ օրենսդրության համաձայն, սկսած 21.01.2017թ-ից օդանավ շահագործողների կողմից ՀՀ տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս կանոնավոր (օտարերկրյա օդանավ շահագործողների դեպքում), ինչպես նաև երկու և ավելի ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների թույլտվություն ստանալու հայտերի և դրանց կից փաստաթղթերի ընդունումը պետք է իրականացվեր www.e-gov.amկայքէջի «Լիցենզիաների ստացման հայտերի ընդունման համակարգ»-ի «Օդային հաղորդակցություն» բաժնի միջոցով։ Վերոնշյալ նպատակով USAID-ի ֆինանսավորմամբ ձեռք են բերվել շուրջ 22.5 հազար ԱՄՆ դոլարի սարքավորումներ և 45․8 մլն դրամի ծրագրային հավելված։ Թեև վերոնշյալ համակարգը գործարկման նպատակով, ըստ էության, պատրաստ է եղել 2018 թվականի դեկտեմբերից, սակայն մինչ օրս կոմիտեն հայտերը և դրանց կից փաստաթղթերը ընդունում է այլ, ոչ էլեկտրոնային եղանակով։
— ՀՀ օրենսդրությամբ սահմանված է վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներ իրականացնող կազմակերպություններին թույլտվություն տրամադրելու միայն մեկ կարգ, սակայն ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի հրամանով վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներ իրականացնող կազմակերպությունները տարանջատվել են որպես օդանավակայանի ներսում և օդանավակայանից դուրս սպասարկման աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների։
— Օդանավակայանի ներսում և օդանավակայանից դուրս սպասարկման աշխատանքներ իրականացնող կազմակերպությունները ստանում են միևնույն թույլտվությունները, որոնց տրամադրման աշխատանքները, սակայն, կատարում են կոմիտեի տարբեր ստորաբաժանումներ։ Ընդ որում, ըստ կոմիտեի, օդանավակայանի ներսում վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներ իրականացնելու իրավունք ունեն միայն ««Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» և «Զվարթնոց Հենդլինգ» ՓԲԸ-ները։
— ՀՀ օրենսդրության համաձայն միջազգային և ներքին օդանավակայանների աերոդրոմները (ուղղաթիռադաշտերը) պարտադիր ենթակա են սերտիֆիկացման։ Մասնավորապես, ՀՀ օդանավ շահագործող ընկերություններից մեկը կոմիտեի հաստատմանը ներկայացրած օդանավ շահագործողի ձեռնարկում նշել է ավելի քան 7 տասնյակ ուղղաթիռադաշտեր, որոնք դեռևս սերտիֆիկացված չեն։
— Բացակայում են ավիացիային առնչվող մի շարք հարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ իրավական ակտերը։ Մասնավորապես՝ կարգավորված չեն ՀՀ-ում անձնական, ոչ առևտրային գործարարական, հատուկ ավիացիոն աշխատանքների իրականացման՝ հետազոտական, նկարահանման, ուսումնասիրության, գովազդային և այլ հատուկ բնույթի ծառայությունների համար օգտագործվող օդանավերի դեպքում օդանավ շահագործողի վկայական տալու հետ կապված հարաբերությունները։
-Առկա են զգալի օրենսդրական բացթողումներ նաև կոմիտեի կողմից իրականացվող վերահսկողության բնագավառում: Որևէ իրավական ակտով կարգավորված չէ կոմիտեի և աերոնավիգացիոն սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությունների միջև, ինչպես նաև կոմիտեի կողմից քաղաքացիական ավիացիայի բնագավառում վարչական վիճակագրական ռեգիստրի վարման հետ կապված հարաբերությունները։
-Բացակայում են օդանավով փոխադրվող բեռի, փոստի, սուրհանդակային և շտապ առաքումների նկատմամբ անվտանգության վերահսկողություն իրականացնելու թույլտվություն տալու, օդանավով փոխադրվող բեռի, փոստի, սուրհանդակային և շտապ առաքումների նկատմամբ անվտանգության վերահսկողության և փոխադրման սպասարկման իրականացման նպատակով գրանցված գործակալի թույլտվություն տալու կարգերը, հետևաբար նաև կոմիտեի կողմից համապատասխան վերահսկողությունը։
Բացահայտված թերությունների վերացման նպատակով ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեին ներկայացրել է համապատասխան առաջարկություններ․
-Ապահովել USAID-ի կողմից տրամադրված սարքավորումներով և ծրագրային հավելվածներով ավիաընկերությունների էլեկտրոնային գրանցումը www.e-gov.am կայքէջի «Լիցենզիաների ստացման հայտերի ընդունման համակարգ»-ի «Օդային հաղորդակցություն» բաժնի միջոցով:
-Միաժամանակ ձեռնարկել համապատասխան միջոցառումներ արդեն իսկ մշակված ծրագրային հավելվածի ընդլայնման ուղղությամբ:
-ՀՀ օրենսդրության շրջանակներում համապատասխան իրավական ակտով հստակ կարգավորել Կոմիտեի և աերոնավիգացիոն սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությունների, ինչպես նաև Կոմիտեի և ՀՀ-ում առկա օդանավակայանների միջև հարաբերությունները։
-Հստակ սահմանել քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունների կողմից Կոմիտեում ստացված պաշտոնական գրությունների շրջանառությունը և Կոմիտեի ղեկավարությանը դրանց զեկուցող անձանց շրջանակը։
-Կոմիտեի նախագահի համապատասախան իրավական ակտով հստակ սահմանել Կոմիտեի վերահսկողական գործառույթի իրականացման ընթացակարգը:
-ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի և ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան ստորաբաժանման մասնագետների հետ քննարկել Կոմիտեի կողմից վերահսկողական, այդ թվում՝ տեսչական գործառույթներ իրականացնելու իրավաչափությունը:
-Կոմիտեի նախագահի համապատասխան իրավական ակտով հստակ սահմանել քաղաքացիական ավիացիայի բնագավառի վարչական վիճակագրական ռեգիստրի վարման կարգը:
-Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն սերտիֆիկացնել ՀՀ-ում փաստացի առևտրային նպատակներով շահագործվող դեռևս չսերտիֆիկացված ուղղաթիռադաշտերը:
Տեղեկանքին ի պատասխան ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն նշել է, որ կամփոփի իր անելիքները և վերհանված թերությունների վերացման ուղղությամբ կձեռնարկի համարժեք միջոցներ՝ համաձայն գործողությունների պլան-ժամանակացույցի:
Ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն:
- 2019 թվականի հուլիսի 30-ի թիվ Հ/014-19 հանձնարարագրի համաձայն՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում իրականացվել է ՀՀ ճանապարհների շինարարության, նորոգման և հիմնանորոգման աշխատանքների գնումների գործընթացը կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ ուսումնասիրություն, որի արդյունքում արձանագրվել են գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների մի շարք խախտումներ:
Ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ Վարչապետին և ՀՀ ՏԿԵ նախարարություն։
- 2019 թվականի հոկտեմբերի 22-ի թիվ Հ/021-19 հանձնարարագրի հիման վրա ՀՀ Արագածոտնի մարզի Ապարանի համայնքապետարանում իրականացվել է ուսումնասիրություն և արձանագրվել են գնման ընթացակարգային մի շարք խախտումներ և հակաօրինական գործողություններ, որի վերաբերյալ կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ վարչապետին և ՀՀ գլխավոր դատախազություն։ Մասնավորապես՝
-Համայնքապետարանի կարիքների համար կազմակերպված գնման ընթացակարգերի շրջանակներում համայնքի ավագանու՝ առերևույթ կեղծ որոշումների կիրառմամբ, գնման ընթացակարգում նվազագույն գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը հաղթող չի ճանաչվել, իսկ մրցույթը՝ հայտարարվել է անվավեր։ Հետագայում հայտարարված նոր մրցույթի ընթացքում հաղթող է ճանաչվել միակ մասնակից կազմակերպությունը, որը նախորդ մրցույթում ներկայացրել էր ամենաբարձր գնային առաջարկը։
-Ապարան համայնքի, «Ապարան համայնքի կոմունալ ծառայութուն» ՀՈԱԿ-ի, «Ապարան համայնքի Արագած կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ի կողմից 2017-2019թթ. ընթացքում բազմաթիվ դեպքերով իրականացվել են մի շարք շինարարական աշխատանքներ՝ խախտելով Հայաստանի Հանրապետությունում գործող պետական գնումների օրենսդրությունը։ Գնման ընթացակարգերը կիսելու միջոցով՝ մեկ անձից գնման եղանակով ձեռք են բերվել ապրանքներ, ծառայություններ, աշխատանքներ։
-Մի շարք դեպքերում հայտարարված մրցույթներում առաջին տեղ զբաղեցրած մասնակիցներ ունեցել են ՀՀ պետական բյուջեի նկատմամբ հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ժամկետանց հարկային պարտավորություններ, սակայն վերջիններիս հետ կնքվել են պայմանագրեր։
-2016-2017 թվականներին Ապարանի քաղաքապետարանում, «Ապարան համայնքի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ում, «Ապարան համայնքի Արագած կոմունալ ծառայութուն» ՀՈԱԿ-ում առկա չեն եղել հիշյալ ժամանակահատվածի համար հաստատված և հրապարակված գնումների պլանները, սակայն նախաձեռնվել և իրականացվել են գնման ընթացակարգեր։
-Չի նախաձեռնվել և չի իրականացվել դատական եղանակով հողի հարկի, գույքահարկի, տեղական տուրքերի գծով առկա ապառքները գանձելու ուղղությամբ որևէ գործողություն (2019 թվականի հոկտեմբերի 23-ի դրությամբ կազմել են 340 միլիոն դրամ)։
-Ապարան համայնքի, «Ապարան համայնքի կոմունալ ծառայութուն» ՀՈԱԿ-ի, «Ապարան համայնքի Արագած կոմունալ ծառայութուն» ՀՈԱԿ-ի կողմից բազմաթիվ դեպքերով համայնքի ֆոնդային բյուջեի միջոցները ծախսվել են ընթացիկ աշխատանքների իրականացման նպատակով խախտելով «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 282-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի պահանջը: 2016-2019թթ. ընթացքում նշված եղանակով իրականացված ծախսերը կազմել են 49,071,2 հազ. դրամ։
-2016, 2017 թվականների ցուցանիշներում, 21 համայնքային միավորի մոտ առկա են անհամապատասխանություններ համայնքապետարանում հողի հարկի և գույքահարկի հաշվառման ավտոմատացված ծրագրերում գրանցված տեղեկատվության և «Client Treasury» վճարային ծրագրով մուտքագրված միջոցների միջև։ Նշված տարբերությունները կարող են պայմանավորված լինել առանց ֆինանսական միջոցների գանձման պարտավորությունների նվազեցմամբ՝ առաջացնելով ֆինանսական ռիսկեր հողի հարկի և գույքահարկի հավաքագրման գործընթացում։
-Արձանագրվել են դեպքեր, երբ մատուցված ծառայությունների համարժեքությունը և արդյունավետությունը վիճարկելի է եղել համայնքապետարանի համար, սակայն կազմակերպությունները դատական ընթացակարգով համայնքի բյուջեից, դատարանի համապատասխան որոշումներով բռնագանձման եղանակով ստացել են նշված գումարները, իսկ համայնքապետարանը և իրավասու պաշտոնատար անձինք չեն ձեռնարկել քայլեր համայնքային շահը պաշտպանելու ուղղությամբ։
- ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարանում իրականացվել է պետական միջոց տրամադրելու համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության ուսումնասիրություն և գնումների գործընթացը կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ մշտադիտարկում, ինչի արդյունքում արձանագրվել են շուրջ 210 մլն դրամի տարբեր բնույթի խախտումներ և թերացումներ: Մասնավորապես՝
— 2016-2019թթ. ընթացքում Համայնքապետարանի կողմից հարկերի և տուրքերի հավաքագրման գործընթացում արձանագրվել են չգանձված (չհավաքագրված) կամ պակաս գանձված հարկեր և տուրքեր։
— Եղեգնաձորի «ԲԿՏ» ԲԲԸ-ի կողմից ավել կատարողական ակտեր են ներկայացվել միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մաս հանդիսացող տարանցիկ ճանապարհների սպասարկման մասով՝ 14801 քմ:
— 2016-2017թթ. ընթացքում համայնքապետարանի աշխատակիցներին տրամադրվել է օգնության գումարներ՝ խախտելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը՝ համայնքի ղեկավարը իրականացնում է հետևյալ կամավոր լիազորությունները. միջոցներ է ձեռնարկում հաշմանդամների, կերակրողին կորցրած ընտանիքների, սոցիալապես անապահով այլ խավերի սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ: Օրենքով այլ նպատակով նախատեսված, սակայն համայնքապետարանի աշխատակիցներին տրամադրված գումարը ենթակա է վերադարձման համայնքապետարանի բյուջե:
— Համայնքապետարանը՝ չունենալով նշագծման աշխատանքներ պատվիրելու իրավասություն, պատվիրել և վճարել է գծանշման աշխատանքների համար:
— Եղեգնաձորի «ԲԿՏ» ԲԲԸ-ի կողմից 2016-2017թթ. ընթացքում ամսական (փետրվար ամսից մինչև նոյեմբեր ամիսը ներառյալ) ներկայացված կատարողական ակտերում առկա ծառայության միավորի գների համադրությամբ պարզվել է, որ յուրաքանչյուր ամիս տարբեր գին է սահմանվել սանիտարական մաքրման ծառայության համար, որի արդյունքում ընկերությանն ավել գումար է վճարվել:
— Համայնքապետարանի և ՀՈԱԿ-ների մի շարք աշխատակիցներ բացակայել են Հայաստանի Հանրապետությունից, սակայն այդ ընթացքում նրանց վճարվել են աշխատավարձեր։
— Առանց ծախսը հիմնավորող փաստաթղթերի համայնքապետարանի կարիքների համար նախատեսված ապրանքների մատակարարման համար իրականացվել է վճարում:
— 2016-2018թթ Եղեգնաձորի ծննդատանը մարտի 8-ից- ապրիլի 7-ը ծնված երեխաներին օգնություն հատկացնելու նպատակով վճարված գումարի մի մասը որևէ փաստաթղթով չի հիմնավորվում:
— Համայնքապետարանի և «Եղեգնաձորի ՃՇՇ» ՓԲԸ-ի միջև 03.02.2016թ. կնքվել է պայմանագիր, սակայն կատարողի կողմից ներկայացվել է պայմանագրային գնից ավելի մեծ գումարի չափով մատուցված ծառայություններ, որն էլ ամբողջությամբ համայնքապետարանի կողմից ֆինանսավորվել է:
-Համայնքապետարանի կողմից 2016-2019թթ. ընթացքում համայնքի բյուջեով նախատեսված շենք-շինությունների կապիտալ վերանորոգումների համար նախատեսված գումարի մի մասը ծախսվել է ընթացիկ վերանորոգումների համար, ինչի արդյունքում ոչ նպատակային են ծախսվել ֆոնդային բյուջեի գումարները:
-2016-2019թթ. իրականացված շինարարական աշխատանքների ուսումնասիրությամբ արձանագրվել են մի շարք խախտումներ և թերացումներ։ Մասնավորապես՝ փաստացի պակաս կատարված շինարարական-վերանորոգման աշխատանքների ծավալներ, փաստաթղթերով ավել հաշվարկված գումարներ, պայմանագրային գնի թանկացում նախահաշվի նկատմամբ, իսկ իրականացված ասֆալտապատման աշխատանքների մի մասը դիտարկվել են որպես անարդյունավետ ծախս՝ ասֆալտապատման աշխատանքների ոչ պատշաճ որակի ապահովման տեսանկյունից:
— Եղեգնաձորի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ հիմնադրամներից մեկի հետ 2018 թվականին կնքվել է մանկապարտեզների հիմնանորոգման աշխատանքների կատարման պայմանագիր և իրականացվել է համապատասխան վճարում: Սակայն անպարտաճանաչ կապալառուի պատճառով աշխատանքները դադարեցված են, վերսկսման ժամկետ նախատեսված չէ, ինչի արդյունքում ամիսներ շարունակ համայնքի մոտ 122 երեխաներ մնացել են առանց նախադպրոցական կրթության, իսկ մանկապարտեզների աշխատակիցներին փաստացի չաշխատելու պայմաններում վճարվել է աշխատավարձ:
-Համայնքապետարանն իր կարիքների համար 2016-2019թթ. ընթացքում կազմակերպել է գնման ընթացակարգեր՝ խախտելով գնումների մասին ՀՀ օրենսդրության պահանջները:
Ուսումնասիրության ընթացքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ Եղեգնաձորի համայնքապետարանից ստացվել է համապատասխան գրություն, որի համաձայն կապալառու կազմակերպությունները պարտավորվել են ողջամիտ ժամկետում պատվիրատուի պահանջով վերացնել առկա բոլոր թերությունները։
Ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ դատախազություն։
- ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը Վայոց Ձորի մարզի Վայքի համայնքապետարանում իրականացրել է ուսումնասիրություն և մշտադիտարկում պետական միջոց տրամադրելու համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության և գնումների գործընթացը կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ: Արդյունքում արձանագրվել են 80 մլն դրամի տարբեր բնույթի խախտումներ և թերություններ։ Մասնավորապես՝
-2016-2019թթ. ընթացքում Համայնքապետարանի կողմից հարկերի և տուրքերի հավաքագրման գործընթացում արձանագրվել են չգանձված (չհավաքագրված) կամ պակաս գանձված հարկեր և տուրքեր։
-Համայնքապետարանի կողմից 2016-2019թթ. ընթացքում օտարված որոշ հողատարածքների և գույքի աճուրդներին այլ մասնակիցների առկայությունը կրել է ձևական բնույթ:
-Տրանսպորտային միջոցի վարձակալության պայմանագրի շրջանակներում ՀՀ պետական բյուջե պակաս է վճարվել եկամտային հարկի գումար:
2017-2018թթ. ընթացքում Համայնքապետարանի կողմից ձեռք բերված ավտոպահեստամասերի ծախսման ճշտության ուսումնասիրությամբ արձանագրվել են չհիմնավորված ծախսեր:
-Համայնքապետարանի և ՀՈԱԿ-ների մի շարք աշխատակիցներ բացակայել են Հայաստանի Հանրապետությունից, սակայն այդ ընթացքում նրանց համար հաշվարկվել և վճարվել են աշխատավարձեր։
-2016-2019թթ. Համայնքապետարանի, ինչպես նաև իրականացված այլ ծրագրի շրջանակներում շինարարական աշխատանքների ուսումնասիրություններով արձանագրվել են փաստացի պակաս կատարված շինարարական-վերանորոգման աշխատանքներ:
-Համայնքապետարանն իր կարիքների համար 2016-2019թթ. ընթացքում կազմակերպել է գնման ընթացակարգեր՝ խախտելով գնումների մասին ՀՀ օրենսդրության պահանջները:
Կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն:
ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
-ՀՀ պաշտպանության նախարարությունում վառելանյութի ձեռքբերման գործընթացի, վառելանյութի բնական կորուստների փաստացի տվյալների, ինչպես նաև շվաքարանների կառուցման աշխատանքների օրինականության ուսումնասիրություն:
-ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար զինվորական և ծառայողական բնութագրերով կոշիկների և կիսաճտքավոր կոշիկների գնման գործընթացների նկատմամբ օրինականության և արդյունավետության վերահսկողություն։
-Ընթացքի մեջ է նաև ՀՀ պաշտպանության նախարարության Զինառ ՓԲԸ-ում իրականացվող ուսումնասիրությունը։
-Ընթացքի մեջ է գտնվում Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում իրականացվող ուսումնասիրությունը։
-Ընթանում է նաև «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ում մեկնարկած ուսումնասիրութունը։
ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ
- ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում իրականացվել է «Հայ», «Հայաստան», «Հայկական» բառերը և դրանց թարգմանությունները ֆիրմային անվանման մեջ օգտագործելու՝ ֆիրմային անվանման գրանցելու և համապատասխան պետական տուրքը վճարելու վերաբերյալ մշտադիտարկում և վերջինիս ընթացքում պարզվել է, որ գործակալության կողմից առանց պետական տուրք գանձելու գրանցվել է թվով 47 իրավաբանական անձ, որի արդյունքում պետական տուրքի գումարը պակաս է վճարվել ընդամենը 103,200.0 հազ. դրամ:
Մշտադիտարկման արդյունքում կազմված տեղեկանքը գտնվում է ամփոփման փուլում:
- Իրականացվել է մշտադիտարկում ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Խաչիկ Մուրադյան փողոցի թիվ 18, 20 և 20/1 հողամասերի պետական գրանցման, նշված հասցեներում ինքնակամ կառուցված շենքերի և շինությունների օրինականացման, ինչպես նաև այդ շենքերին և շինություններին հարակից վարձակալված անտառային հողերի նպատակային օգտագործման գործընթացի օրինականության մասով, որի արդյունքում պարզվել է, որ ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Խաչիկ Մուրադյան փողոց թիվ 20 հասցեում գտնվող հողամասում ինքնակամ կառուցված գույքը օրինականացվել է որպես հյուրանոց (նպատակային նշանակությունը՝ հասարակական), սակայն նշված տարածքը և շինությունները օգտագործվում են որպես առանձնատուն և այդ հասցեում որևէ հյուրանոցային ծառայություն չի մատուցվում, ինչով խախտվել է ՀՀ հողային օրենսգրքի 22-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջը։ Բացի այդ կնքված վաձակալության պայմանագրերով սահմանված տարածքի տարեկան վարձավճարները ՀՀ կառավարության 03.06.2010թ. թիվ 668-Ն որոշմամբ սահմանված վարձավճարի մեկ հեկտարի տարեկան նվազագույն չափը կիրառելու պարագայում 2010թ.-ից առ այսօր, շուրջ 9 տարվա համար պակաս հաշվարկված վարձավճարի գումարը կարող է կազմել 112,389․3 հազ. դրամ: Նույն տարածքների տեղազննությամբ պարզվել է, որ վարձակալի կողմից նշված անտառային տարածքում առանց որևէ իրավունքի իրականացվել են կապիտալ շինարարական աշխատանքներ։
Արդյունքների վերաբերյալ տեղեկանքն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն։
- Իրականացվել է մշտադիտարկում ՀՀ Կոտայքի մարզի, Ծաղկաձոր համայնքի, գլխավոր մարզահամալիրի 21 հասցեում գտնվող անշարժ գույքի օտարման գործընթացի ճշտության մասով, որի արդյունքում պարզվել է, որ նշված հասցեում գտնվող 2,78 հա մակերեսով հողամասը՝ մարզադաշտով ծանրաբեռնված լինելու պարագայում, նշված հողամասի 8․682․169 ՀՀ դրամ կադաստրային արժեքին կարող էր ավելանալ նաև հողամասը ծանրաբեռնած շինության արժեքը։
Նշված հողամասը՝ շինությունով ծանրաբեռնված լինելու պարագայում ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն 2010թ.-ին չէր կարող նշված հողակտորը բաժանել 52 առանձին գույքային միավորների, քանի որ բաժանման դեպքում խախտվում է ՀՀ հողային օրենսգրքի 5-հոդվածի 4-րդ և 5-րդ կետերի պահանջները։
Արդյունքների վերաբերյալ տեղեկանքն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն։
- Տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության իրականացման գործընթացում իրականացվել է մշտադիտարկում, ինչի արդյունքում հայտնի է դարձել, որ լիազոր մարմնի կողմից տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն կատարելու համար համապատասխան թույլտվություններ են տրվել ընդհանուր թվով 36 ֆիզիկական և իրավաբանական անձանց։
ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից թիվ Ե/1229-19 գրությամբ կատարված հարցման արդյունքում՝ 2019 թվականի օգոստոսի 28-ին ՀՀ քննչական կոմիտեից թիվ 06/06/7179-19 գրության համաձայն ստացվել է տեղեկատվություն առ այն, որ վերը հիշատակված տնտեսվարողներից 26-ի կողմից թույլ տրված ենթադրյալ չարաշահումների դեպքերով ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումներում հարուցվել և քննվում են ընդհանուր թվով 27 քրեական գործեր։
Մշտադիտարկման արդյունքները թույլ են տալիս ենթադրելու, որ այդ տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության իրականացման գործընթացը, ըստ էության, կրել է ձևական բնույթ և փաստացի պետական բյուջեից ստացված միջոցների հաշվին ծառայություններ չեն մատուցվել։ Թվով 10 տնտեսվարողների մասով մշտադիտարկման արդյունքները և առկա տեղեկատվությունը ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ներկայացրել է ՀՀ քննչական կոմիտե, արդյունքում` քրեադատավարական օրենքով սահմանված կարգով, ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից հարուցվել է ևս 3 քրեական գործ։
- ՀՀ կադաստրի պետական կոմիտեի կողմից ստացված տվյալների հիման վրա Արարատի մարզի հանքավայրերի վերաբերյալ տեղեկատվության մեջ ներառված համայնքներում իրականացվել է մշտադիտարկում։
Տեղեկանքը ներկայացվել է ՀՀ վարչապետին և առաջարկվել է ՀՀ կառավարության քննարկման առարկա դարձնել Արաքս գետից ավազի արդյունահանման աշխատանքները հետագայում կանոնակարգելու հարցը։
- Քաղաքացու կողմից ներկայացված դիմում-բողոքի հիման վրա սույն թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի իրականացման վարչությունում «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրի» շրջանակներում իրականացվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Վաղաշեն համայնքի արոտավայրերի կառավարման և անասնապահության զարգացման ծրագրի մշտադիտարկում: Դիմում-բողոքի համաձայն հիշյալ ծրագրի համար համայնքի կողմից ներդրումը կազմում է 120.0 մլն. դրամ, սակայն մշտադիտարկման արդյունքում պարզվեց, որ ըստ փաստաթղթերի (փաստացի) ներդրումը համայնքի կողմից կազմել է 51,960.0 մլն. դրամ, իսկ համայնքի կողմից վճարվել է 61,706.0 մլն. դրամ։ Համայնքի կողմից ավել է վճարվել 9.7 մլն. դրամ, որը ենթակա է վերադարձման համայնքի բյուջե։
Մշտադիտարկման արդյունքում կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ վարչապետին։
- «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ում իրականացվել է մշտադիտարկում։ Արդյունքում պարզվել է, որ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ի և ՀԴՄ-ների տեխնիկական սպասարկում իրականացնող կազմակերպությունների միջև կնված պայմանագրերում, որպես ՊՈԱԿ-ին վճարվող միջնորդավճար սահմանված 8%-ի հաշվարկման հիմքերը առկա չեն։
- «Հայավտոկայան» ՓԲԸ-ի տնօրինության դիմում-բողոքում նշված խնդիրների հիման վրա իրականացվել է մշտադիտարկում՝ երթուղիների սպասարկումն իրականացնող կազմակերպություններին մատուցվող սպասարկման ծառայությունների դիմաց երթուղու սպասարկման պայմանագրով սահմանված գումարների հաշվարկման և կնքված պայմանագրերի օրինականության վերաբերյալ։ Արդյունքում, պարզվել է, որ ՀՀ կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի N 1273-Ն որոշմամբ փոփոխություն է կատարվել ՀՀ կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի N 762 որոշման մեջ և Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթի անցկացման կարգից հանվել է նախկինում գործող՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2005 թվականի սեպտեմբերի 2-ի N 270-Ն հրամանով սահմանված՝ երթուղիների սպասարկումն իրականացնող կազմակերպություններին մատուցվող սպասարկման ծառայությունների դիմաց երթուղու սպասարկման «Հայավտոկայարան» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքվող պայմանագրերով սպասարկման վճարի հաշվարկման՝ տվյալ երթուղու յուրաքանչյուր շրջապտույտի համար 1 ուղետոմսի (ուղեվարձի) արժեքի չափով գանձման դրույթը։
Մշտադիտարկման արդյունքում պարզվել է, Հայավտոկայան ՓԲԸ-ն վերը նշված գործառույթի իրականացման նպատակով սպասարկման գումարները գանձել է առանց իրավական հիմքի և կամայականության սկզբունքով։ Խնդրի առնչությամբ առաջարկություն է ներկայացվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ խնդիրը կարգավորելու ուղղությամբ։
- «Հայանտառ» ՊՈԱԿ-ում իրականացվել է մշտադիտարկում ներկայացուցչական դասի ավտոմեքենայի ձեռքբերման և շահագործման մասով, որի արդյունքում պարզվել է, որ «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր — Հայաստան» ծրագրի շրջանակներում նախատեսված աշխատանքների նպատակով ձեռքբերված բարձր արժեքով ներկայացուցչական դասի ավտոմեքենան, ինչպես նաև այն, որ նշված ծրագրով իրականացվելիք աշխատանքների համար, ըստ էության, նշված ավտոմեքենան փաստացի երբեք չի շահագործվել և չի շահագործվում, որի արդյունքում առաջարկվել է ձեռնարկել համապատասխան միջոցառումներ այդ ավտոմեքենայի օտարման հետ կապված։
Արդյունքների վերաբերյալ տեղեկանքն ուղարկվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն։
- «Էլեկտրաէներգետիկական Համակարգի Օպերատոր» ՓԲԸ-ում իրականացվել է մշտադիտարկում ներկայացուցչական դասի ավտոմեքենաների ձեռքբերման և շահագործման մասով, որի արդյունքում պարզվել է, որ թվով 5 ավտոմեքենաների մասով ընկերության կողմից երթուղային թերթիկները լրացվելիս հաշվի չեն առնվել ավտոմեքենաների ցուցիչներով փաստացի արտացոլված վազքի ցուցանիշները, ինչպես նաև ավտոմեքենաները շահագործվել են ոչ միայն ընկերության գործառույթների իրականացման նպատակներով, քանի որ հիմնականում ավտոմեքենաների ցուցիչներով փաստացի արտացոլված վազքի ցուցանիշները գերազանցում է երթուղային թերթիկներով արտացոլված կիլոմետրաժին։
Առաջարկվել է քննարկել, վերագնահատել ըստ ավտոմեքենաների և ըստ պաշտոնների սպասարկող ավտոմեքենաներ տրամադրելու անհրաժեշտության հարցը և արդյունքում ձեռնարկել համապատասխան միջոցառումներ ավտոմեքենաների օտարման հետ կապված ։
Արդյունքների վերաբերյալ տեղեկանքն ուղարկվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։
- «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ում իրականացվել է մշտադիտարկում ներկայացուցչական դասի ավտոմեքենաների ձեռքբերման և շահագործման մասով, որի արդյունքում առաջարկվել է քննարկել, վերագնահատել ըստ ավտոմեքենաների և ըստ պաշտոնների սպասարկող ավտոմեքենաներ տրամադրելու անհրաժեշտության հարցը և արդյունքում ձեռնարկել համապատասխան միջոցառումներ ավտոմեքենաների օտարման հետ կապված ։
Արդյունքների վերաբերյալ տեղեկանքն ուղարկվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։
- «Ջրային տնտեսության ԾԻԳ» ՊՀ-ում իրականացրել է մշտադիտարկում ներկայացուցչական դասի ավտոմեքենաների ձեռքբերման և շահագործման մասով, որի արդյունքում պարզվել է, որ բարձր արժեքով ներկայացուցչական դասի ավտոմեքենան ձեռք է բերվել «Համայնքային ջրամատակարարման և ջրահեռացման լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի» շրջանակներում նախատեսված աշխատանքների նպատակով, ինչպես նաև այն, որ վերը նշված ծրագրով իրականացվելիք աշխատանքները, ըստ էության, արդեն իսկ ավարտվել են և ավտոմեքենան փաստացի չի շահագործվում «Ջրային տնտեսության ԾԻԳ» ՊՀ -ի կողմից։ Առաջարկվել է ձեռնարկել համապատասխան միջոցառումներ այդ ավտոմեքենայի օտարման հետ կապված։
Արդյունքների վերաբերյալ տեղեկանքն ուղարկվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։
- «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ում իրականացվել է մշտադիտարկում ներկայացուցչական դասի ավտոմեքենաների ձեռքբերման և շահագործման մասով, որի արդյունքում պարզվել է, որ բարձր արժեքով ներկայացուցչական դասի ավտոմեքենան ձեռք է բերվել «Կրթության որակի և համապատասխանության երկրորդ ծրագրի» շրջանակներում նախատեսված աշխատանքների նպատակով, ինչպես նաև այն, որ վերը նշված ծրագրով իրականացվելիք աշխատանքները, ըստ էության, արդեն իսկ ավարտվել են։ Առաջարկվել է ձեռնարկել համապատասխան միջոցառումներ այդ ավտոմեքենայի օտարման հետ կապված։
Արդյունքների վերաբերյալ տեղեկանքն ուղարկվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եվ սպորտի նախարարություն։
- «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ում իրականացրել է մշտադիտարկում ներկայացուցչական դասի ավտոմեքենաների ձեռքբերման և շահագործման մասով, որի արդյունքում պարզվել է, որ բարձր արժեքով ներկայացուցչական դասի ավտոմեքենան ձեռք է բերվել «Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի» շրջանակներում կնքված LRIP AF 7751AM վարկային համաձայնագրով նախատեսված աշխատանքների նպատակով, ինչպես նաև այն, որ վերը նշված համաձայնագրով իրականացվելիք աշխատանքները, ըստ էության, արդեն իսկ ավարտվել են։ Առաջարկվել է ձեռնարկել համապատասխան միջոցառումներ այդ ավտոմեքենայի օտարման հետ կապված։
Արդյունքների վերաբերյալ տեղեկանքն ուղարկվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։
- «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում իրականացվել է մշտադիտարկում ներկայացուցչական դասի ավտոմեքենաների ձեռքբերման և շահագործման մասով, որի արդյունքում պարզվել է, որ իրականացված ծրագրերի շրջանակներում բարձր արժեքով ներկայացուցչական դասի ավտոմեքենաները ձեռք են բերվել միայն ինժեներներին հեռավորության պայմաններում շինհրապարակ տեղափոխելու կամ շինհրապարակի հետ կապն ապահովելու նպատակով, ինչպես նաև այն, որ վերը նշված ծրագրերը, ըստ էության, արդեն իսկ ավարտվել են կամ փաստացի չեն իրականացվում։ Առաջարկվել է ձեռնարկել համապատասխան միջոցառումներ այդ ավտոմեքենաների օտարման հետ կապված։
Արդյունքների վերաբերյալ տեղեկանքն ուղարկվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։
- Մշտադիտարկում է իրականացվել նաև «Արագածոտն» ՋՕԸ-ում, որի արդյունքում պարզվել է, որ «Արագածոտն» ջրօգտագործողների ընկերության սպասարկման տարածքում գտնվող Արզնի-Շամիրամ ջրանցքի հարակից տարածքում առկա է մոտ 27 հա մակերեսով պտղատու այգի։ Պետք է նշել, որ «Արագածոտն» ջրօգտագործողների ընկերության GIS համակարգում առկա քարտեզների ու earth.google.com կայքում առկա տվյալների համադրմամբ, ինչպես նաև տեղազննությամբ պարզ դարձավ, որ նշված տարածքը մշակվում է որպես պտղատու այգի, սակայն GIS համակարգի քարտեզում առկա չէ։
Արդյունքների վերաբերյալ տեղեկանքն ուղարկվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն և ՀՀ գլխավոր դատախազություն։ Վերջինս ուղարկել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչություն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված քրեական գործին կցելու համար։
- «Արմավիր» ՋՕԸ-ում ևս իրականացվել է մշտադիտարկում, որի արդյունքում պարզվել է, որ Սարդարապատ համայնքին պատկանող խորքային հորի էլեկտրաէներգիայի բաժանիչ տուփի անջատիչից միացված էին հոսանքալարեր, որոնցով սնվում էին հարակից տարածքում գործող՝ բետոնե խողովակների արտադրամասի էլեկտրական սարքավորումները։
Մշտադիտարկման արդյունքում բետոնե խողովակների արտադրամասի ենթադրյալ ապօրինի ձեռնարկատիրական գործնեության մասով տեղեկատվությունը ուղարկվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտե, ինչի արդյունքում, ՀՀ ՊԵԿ ՀՕՀ վարչության 5-րդ Արարատի և Արմավիրի մարզերի բաժնի աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում արձանագրվել է, որ Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի բնակիչն ունենալով մեկ չգրանցված վարձու աշխատող, առանց պետական գրանցման և առանց հարկային մարմնում հաշվառման, իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն (բետոնե խողովակների արտադրություն): ՀՀ հարկային օրենսգրքի 407-րդ և 412-րդ հոդվածների հատկանիշներով նախապատրաստվել են նյութեր և ուղարկվել ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչություն` հետագա ընթացքն ապահովելու նպատակով:
- Իրականացվել է մշտադիտարկում ՀՀ պետական գույքի կոմիտեում ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 7-ի թիվ 1634-Ա որոշմամբ սահմանված «Դամալա Գրուպ» ՍՊԸ-ին գույքն օտարելու և ներդրումներ իրականացնելու մասով, որի արդյունքում պարզվել է, որ գույքի գնահատված արժեքը կազմել է 648․477․0 հազ․դրամ, սակայն ՀՀ կառավարության որոշմամբ այն սահմանվել է 385,974․0 հազ․դրամ։ «Դամալա Գրուպ» ՍՊԸ-ն առ 09.08.2019թ. դրությամբ չի վճարել գույքի վաճառքի համար սահմանված ամսական 25,000․0 հազ, դրամը։ Ըստ ՀՀ պետական վերահսկողական ծառայությանը հասանելի տեղեկատվական շտեմարանների, «Դամալա Գրուպ» ՍՊԸ-ն նշված հասցեում այդ ծավալի՝ 329,851,0 հազ դրամի շինարարական աշխատանքների կատարման և դրանց կատարման համար անհրաժեշտ շինարարական ապրանքների ձեռքբերման հարկային հաշիվներ չի ստացել։ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից «Դամալա գրուպ» ՍՊԸ-ի նկատմամբ չի հաշվարկվել 2018 թվականի մարտի 12-ից 2019 թվականի ապրիլի 12-ը ընկած ժամանակահատվածի համար թիվ 833-Օ պայմանագրի 7.2 կետի «ա» ենթակետով սահմանված 20%-ի չափով տուգանքը՝ 225,167․7 հազ, դրամ:
- «Դամալա գրուպ»
- ՍՊԸ-ի կողմից ներկայացված ներդրումների գնահատման վերաբերյալ տեղեկությունները կասկածելի են։ Առաջարկվել է դրանցում հնարավոր պակաս հաշվարկված հարկային պարտավորություների չափը հաշվարկելու նպատակով իրականացնել համապատասխան միջոցառումներ:
Արդյունքների վերաբերյալ տեղեկանքն ուղարկվել է ՀՀ վարչապետին, ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեին, ինչպես նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտե՝ առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթերի ապրանքների և ծառայությունների մատակարարման դեպքերը ուսումնասիրելու համար։
Հարկ է նշել, որ 01.10.2019թ. «Դամալա Գրուպ» ՍՊԸ-ի կողմից վճարվել է հուլիս և օգտոստոս ամիսների համար սահմված վճարումները՝ 50,0 մլն դրամ։
- Մշտադիտարկում է իրականացվել ՀՀ կառավարության 2015 թվականի հունիսի 18-ի թիվ 671-Ն որոշման համաձայն՝ ՀՀ Արարատի մարզի Նորամարգ համայնքի Ազատության փողոցի թիվ 1 հասցեում գտնվող՝ 2667․1 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ՝ 4․12 հեկտար մակերեսով հողատարածքը, ինչպես նաև հսկիչ տրանսֆորմատորային ենթակայանը ուղղակի վաճառքի ձևով քաղաքացուն օտարման գործընթացը, որի արդյունքում պարզվեց, որ տվյալ քաղաքացու կողմից չի ներկայացվել ներդրումային ծրագիր, ինչպես նաև կնքված պայմանագրում ներդրումային ծրագրի մասին տեղեկություն առկա չէ։ Քաղաքացու կողմից կատարված շինարարական աշխատանքների գնահատման վերաբերյալ Պետական գույքի կառավարման կոմիտե ներկայացված հաշվետվության համաձայն քաղաքացու կողմից նշված տարածքում իրականացվել են 50,0 հազ. դրամի շինարարական աշխատանքներ։ Ըստ ՀՀ պետական վերահսկողական ծառայությանը հասանելի տեղեկատվական շտեմարանների՝ նշված հասցեում քաղաքացին 50,500.0 հազ. դրամի շինարարական աշխատանքների կատարման կամ դրանց կատարման համար անհրաժեշտ շինարարական ապրանքների ձեռքբերման հարկային հաշիվներ չի ստացել, ինչպես նաև «Ամինտաս Գրուպ» ՍՊԸ-ն գնահատման վերաբերյալ հաշվարկային փաստաթղթեր դուրս չի գրել։
Արդյունքների վերաբերյալ տեղեկանքն ուղարկվել է ՀՀ վարչապետին և ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեին՝ օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում վերահսկողություն իրականացնելու նպատակով։
- Ամփոփվել է պետական գույքի կառավարման կոմիտեում (այսուհետ՝ Կոմիտե) իրականացված մշտադիտարկումը, որի արդյունքում պարզվել է, որ Կոմիտեի և քաղաքացու միջև ՀՀ կառավարության 2015 թվականի հունիսի 18-ի N 671-Ն որոշումից բխող թիվ 733-Օ պայմանագիրը կնքվել և կատարվել է ընթացակարգային և պայմանագրային պայմանների էական խախտումներով։
Արդյունքների վերաբերյալ տեղեկանքը 2019 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ Ե/1517-19 գրությամբ ուղարկվել է Կոմիտե։
- ՀՀ ՊԵԿ մշտադիտարկման արդյունքում ՊԵԿ աշխատակցի բիզնես ռիսկերի գնահատման վերաբերյալ կազմվել է համապատասխան տեղեկանք, որն ուղարկվել է ՀՀ ՊԵԿ նախագահին։
- «ՀՀ ոստիկանության Երեխայի զարգացման կենտրոն» ՊՈԱԿ-ում ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացվող ուսումնասիրությանը կից իրականացվել է մշտադիտարկում։ Անհրաժեշտություն է առաջացել ՀՀ ոստիկանության «Երեխայի զարգացման կենտրոն» ՊՈԱԿ-ի համապատասխան իրավասություն ունեցող անձանցից ստանալ լրացուցիչ պարզաբանումներ ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ներկայացված հարցերի առնչությամբ։ Հետագա գործունեության մասին կազմվել է համապատասխան տեղեկանք։
- ՀՀ ոստիկանության ««Արշալույս» առողջարարական ճամբար» ՊՈԱԿ-ում ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացվող ուսումնասիրությանը կից իրականացվել է մշտադիտարկում։ Անհրաժեշտություն է առաջացել ՀՀ ոստիկանության ««Արշալույս» առողջարարական ճամբար» ՊՈԱԿ -ի համապատասխան իրավասություն ունեցող անձանցից ստանալ լրացուցիչ պարզաբանումներ ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ներկայացված հարցերի առնչությամբ։ Իրականացված մշտադիտարկման արդյունքները ներկայացվել են ՀՀ վարչապետին։
- ՀՀ ոստիկանության «Վահան» բարեգործական հիմնադրամում ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացվող ուսումնասիրությանը կից իրականացվել է մշտադիտարկում։ Վերջինիս գործունեության և ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ներկայացված հարցերի առնչությամբ համապատասխան ձևաչափով անհրաժեշտություն է առաջացել «Վահան» բարեգործական հիմնադրամի համապատասխան իրավասություն ունեցող անձանցից ստանալ պարզաբանումներ։ Իրականացված մշտադիտարկման արդյունքները ներկայացվել են ՀՀ վարչապետին։
- ՀՀ վարչապետին կարծիք տրամադրելու հանձնարարությամբ «ԲԷՑ ՓԲԸ-ում իրականացվել է մշտադիտարկում։ Արդյունքների վերաբերյալ կազմվել է համապատասխան տեղեկանք և ներկայացվել։
- «Տերմինալ-Պլյուս» ՍՊԸ-ի կողմից 2019 թվականի հունիսի 30-ի դիմումի հիման վրա ՀՀ պետական վերահսկողական ծառայության մշտադիտարկման արդյունքում կազմվել է տեղեկանք և ներկայացվել է ՀՀ վարչապետին։ «Տերմինալ-Պլյուս» ՍՊԸ-ի ներկայացուցչին տրվել է դիմում-բողոքի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն։
- «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր ՊՈԱԿ-ում կատարված մշտադիտարկման արդյունքում առաջարկվել է ՊՈԱԿ-ի կարիքների համար հայտարարված գնման ընթացակարգի հրավերում կատարել համապատասխան փոփոխություններ՝ այն համապատասխանեցնելով «Գնումների մասին» ՀՀ օրենսդրության պահանջներին։
- Կատարված մշտադիտարկման արդյունքում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն առաջարկվել է գնումների պաշտոնական տեղեկագրում հրապարակված նախարարության կարիքների համար հայտարարված գնման ընթացակարգի հրավերում կատարել համապատասխան փոփոխություններ՝ այն համապատասխանեցնելուվ «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջներին:
- 06.2019 թվականին ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը քաղաքացու կողմից ստացել է հանրագիր ՀՀ հաշվեքննիչ պալատի աշխատակազմի վերաբերյալ։
Հիմք ընդունելով ստացված հանրագիրը և «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետը` հանրագրում բարձրացված հարցերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն ստանալու նպատակով ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը 09.07.2019 թվականին թիվ Ե/957-19 գրությամբ դիմել է ՀՀ հաշվեքննիչ պալատ և ներկայացված տեղեկատվության հիման վրա կատարել անհրաժեշտ մշտադիտարկում։
- Քաղաքացու դիմումի հիման վրա և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 444-Ն որոշման վերաբերյալ իրականացվել են մշտադիտարկումներ, որոնց արդյունքում կազմվել են տեղեկանքներ և ներկայացվել ՀՀ Վարչապետի աշխատակազմ։
- Ուսումնասիրվել և վերլուծվել է «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲ ընկերության և «Օլիմպիական» ՍՊ ընկերության միջև կնքված վարձակալության պայմանագրի իրավաչափությունը։ Արդյունքներն ուղարկվել են դատախազություն։
- Մշտադիտարկում է իրականացվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում և փրկարար ծառայությունում։
Բարձրացված խնդիրների իսկությունը պարզելու նպատակով մշտադիտարկման ընթացքում անդրադարձ է կատարվել վերոնշյալ համակարգերի անձնակազմի կառավարմանն առնչվող հարցերին, 2019 թվականի 3-րդ եռամսյակի համար վառելիքի ձեռքբերման ինչպես նաև հրշեջ-փրկարարական ջոկատների վերանորոգման և հիմնանորոգման աշատանքներ իրականացնելու համար անցկացված պետական գնման գործընթացներին։
- Ի կատարումն ՀՀ վարչապետի 27.11.2019թ․ N 02/11.8/53194-2019 հանձնարարականի՝ զբոսաշրջային օպերատորի մոտ սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության մասով ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիների կողմից դեբիտորական պարտքերի վերաբերյալ փոխադարձ ակտերի կազմման վերաբերյալ պատրաստվել է տեղեկանք, որն ուղարկվել է ՀՀ վարչապետի աշխատակազմ:
- ԾԻԳ-երի և պետական ՓԲԸ-ների ծառայողական ավտոմեքենաների վերաբերյալ կազմվել է տեղեկանք և վերջիններիս կրճատման ուղղությամբ ներկայացվել են առաջարկություններ։
- ՀՀ վարչապետի հանձնարարությամբ, սահմանված կարգով, վերահսկողություն է իրականացվել պետական կառավարման մարմինների ծառայողական ավտոմեքենաների օպտիմալացման գործընթացի նկատմամբ և համապատասխան առաջարկությունների արդյունքում ծառայողական մեքենաների թվաքանակը և դրանց օգտագործման տրամաբանությունը փոփոխվել է։ Այդ մասով աշխատանքները շարունակվում են։
- Ծառայություն ներկայացված հանրագրի հիման վրա մշտադիտարկում է իրականացվել «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում, որի վերաբերյալ կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ առողջապահության նախարարին։
- «Բիզ Պաշտպան» առցանց էլեկտրոնային համակարգի միջոցով «Պատմամշակութային ալգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից հայտարարված գնման ընթացակարգով ձեռքբերվող գնման առարկայի տեխնիկական բնութագրում արձանագրված խտրական պահանջների կիրառման ուղղությամբ ներկայացված հանրագրի հիման վրա իրականացված մշտադիտարկման արդյունքում կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին։
- hetq.am լրատվական կայքում հրապարակված «34 միլիոն դրամի գնումներ՝ Գեղարքունիքի մարզպետարանի վարչության պետի եղբոր ՍՊԸ-ից» վերտառությամբ հոդվածով բարձրացված խնդրի վերաբերյալ իրականացված մշտադիտարկման արդյունքում հայտնաբերված ֆինանսական չարաշահումների վերաբերյալ կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ վարչապետի աշխատակազմ և ՀՀ գլխավոր դատախազություն։ Արդյունքում՝ հարուցվել է քրեական գործ։
- Ի կատարումն ՀՀ վարչապետի՝ 2019 թվականի հոկտեմբերի 24-ի N 02/16.12/47918-2019 հանձնարարականի՝ «Ինտեգրալ Պետրոլեում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի դիմումի մասով իրականացվել է մշտադիտարկում, արդյունքում 2019 թվականի նոյեմբերի 11-ին թիվ Ե/1606-19 գրությամբ ՀՀ վարչապետի աշխատակազմ է ներկայացվել վերլուծության արդյունքում կազմված տեղեկանքը։
ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ
-2019 թվականի դեկտեմբերի 6-ից մշտադիտարկում է իրականացվում ՀՀ կադաստրի կոմիտեում։
-2019 թվականի դեկտեմբերի 6-ից մշտադիտարկում է իրականացվում ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում։
-Մշտադիտարկում է իրականացվում «Քենդլ» գիտահետազոտական ինստիտուտի ծախսերի հատվածում։
-«Նոր սերնդի դպրոց» ՍՊԸ-ի ծախսերում ևս կատարվում են մշտադիտարկման աշխատանքներ։
-Համապատասխան գործընթաց է կատարվում նաև Մշակույթի նախարարության կողմից դահլիճների վերազինման նպատակով կատարված ծախսերի ուղղությամբ։
-Մշտադիտարկում է իրականացվում ««Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲԸ-ում: Գործընթացը գտնվում է ամփոփման փուլում։