Ռոմանոս Պետրոսյան
Ղեկավար

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1979թ. օգոստոսի 26, ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղ

Կրթություն
2003թ.-ին ավարտել է ԵՊՀ Երկրաբանության ֆակուլտետը՝ «Օգտակար հանածոների հանքավայրերի հետախուզում և գնահատում» մասնագիտությամբ

Ծառայություն
1999-2001թթ. ծառայել է ՀՀ Զինված Ուժերում

Աշխատանքային գործունեություն
2003-2006թթ. — Աբովյանի քաղաքապետարանի Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոն (ՄՊՍԿ)` որպես ուսումնական նախագծի ղեկավար
2006թ.- «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ, տնտեսագետ
2006-2007թթ.- աշխատել է «Հայր և Որդի Երիցյաններ» ընկերությունում
2007-2008թթ. – աշխատել է Մոսկվայի «Basis» շինարարական ընկերության ղեկավար մարմնում,

2009-2011թթ. — «Օրանժ Արմենիա» ՓԲԸ, վաճառքի բաժնում՝ վաճառքի կառավարման համակարգի կոորդինատոր

2011-2014թթ. — «Օրանժ Արմենիա» ՓԲԸ, վաճառքի բաժնում՝ կոմերցիոն սարքավորումների կառավարման թիմի սուպերվայզեր, ապա՝ թիմի ղեկավար

2015-2016թթ. — «ԷսԷյ-Ինթերփրայզիս» շինարարական հոլդինգի Կոմերցիոն բաժնի ղեկավար,
2017-2018թթ․ — «Բիզնես Ռեջենթ» ՍՊԸ տնօրեն

1997թ.-ից մինչ այժմ հանդիսանում է Հայաստանի Ազգային Սկաուտական Շարժում «ՀՄԸՄ-ՀԱՍԿ» հասարակական կազմակերության անդամ
2009-2013թթ.- նույն կազմակերպության Խմբապետական խորհրդի ղեկավար

2012-2016թթ.-նույն կազմակերպության կենտրոնական վարչության անդամ
2013թ.-ից «Քաղաքացիական Պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման անդամ
2015թ.-ի մայիսի 30-ին ՔՊԿ Հիմնադիր Համաժողովին ընտրվել է կուսակցության Վարչության անդամ
2017թ. Ապրիլի 2-ին ՀՀ Աժ ընտրություններին «ԵԼՔ» կուսակցությունների դաշինքի կողմից առաջադրվել է որպես պատգամավորի թեկնածու Կոտայքի մարզն ընդգրկող թիվ 10 ընտրատարածքում
2016թ.-ի հոկտեմբերի 30-ին ՔՊԿ 2-րդ Համաժողովին վերընտրվել է Վարչության կազմում:

2019թ. Հունիսի 16-ին ՔՊԿ հերթական համաժողովում վերընտրվել է կուսակցության վարչության կազմում:

2018-2020թթ.- ՀՀ Կոտայքի մարզպետ
2020-2021թթ. — ՀՀ Շրջակա միջավայրի նախարար
2021թ. դեկտեմբերի 9-ին նշանակվել է ՀՀ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար

Կուսակցական պատկանելություն
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի 2 զավակ։