Հակակոռուպցիոն գործունեություն
«Վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 5–րդ հոդվածով սահմանվում են ՀՀ պետական վերահսկողական ծառայության լիազորությունները: Պետական կառավարման համակարգի մարմինների և պետական հիմնարկների գործունեության օրինականության և արդյունավետության նկատմամբ վերահսկողությունը ինքնին կրում է հակակոռուպցիոն բնույթ: Հիմնադրումից առ այսօր Ծառայությունում իրականացվել են ավելի քան 5 տասնյակ ուսումնասիրություններ և գրեթե 2 տասնյակի հասնող մշտադիտարկումներ: Բազմաթիվ դեպքերում ՀՀ իրավապահ մարմինները կազմված տեղեկանքների հիման վրա հարուցել են քրեական գործեր:
Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հանդես է եկել պետական կառավարման մարմինների աշխատանքներն առավել թափանցիկ և արդյունավետ դարձնելուն ուղղված բազմաթիվ առաջարկներով:
Ծառայությունը «Պայքարը կոռուպցիայի դեմ» միջոցառման կատարման շրջանակներում մասնակցել է «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակման աշխատանքներին:
Վերոնշյալ նախագծի վերաբերյալ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ներկայացրել է թվով 13 առաջարկություն, որոնցից 12-ն ընդունվել է:
ՀՀ պետական վերահսկողական ծառայության առաջարկությամբ փոփոխություն է կատարվել նաև ՀՀ Վարչապետի 2019 թվականի հունիսի 24-ի «Հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդ ստեղծելու, խորհրդի կազմը և գործունեության կարգը, խորհրդի կազմում ներգրավվող հասարակական կազմակերպությունների մրցույթի և ռոտացիայի կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի ապրիլի 18-ի N 300-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 808-Ն որոշման մեջ, որով հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում ընդգրկվել է նաև ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարը:
Վերլուծության ենթարկվեցին ՊՎԾ վերահսկողության օբյեկտ հանդիսացող պետական կառավարման համակարգի մարմինները՝ ըստ նրանց ինստիտուցիոնալ առանձնահատկությունների, ինչպես նաև մանրամասն քննարկվեցին Տեղական [...]
Պետական վերահսկողական ծառայության լիազորությունների շրջանակներում իրականացված վերահսկողությունների արդյունքում՝ նախորդ 3 տարիների ընթացքում, Վարչապետին են ներկայացվել շուրջ ութ տասնյակ [...]
ՀՀ Ազգային ժողովում երկու ընթերցումներով ընդունվելուց հետո՝ ՀՀ նախագահի կողմից ս.թ. հունիսի 26-ին ստորագրվել է, հունիսի 27-ին հրապարակվել և հունիսի 28-ին ուժի մեջ է մտել ««Պետական վերահսկողական [...]
Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի 2023 թվականի օգոստոսի 31-ի № 142-Լ հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների [...]