ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 Մենյու





Դիմումների և հարցումների առցանց ընդունում

ՀՀ պետական վերահսկողական ծառայություն այսուհետև դիմումները և հարցումները հնարավոր է ուղարկել նաև առցանց։ ՀՀ քաղաքացիների համար մեր կայքում առկա է դիմումների ընդունման երկու տարբերակ:

Առաջին տարբերակում դիմումը կարող եք ուղարկել նույնականացման քարտի միջոցով նույնականացում անցնելուց հետո և կցել դիմումը  էլեկտրոնային ստորագրությամբ: Դիմումն ուղարկելուց հետո Դուք կստանաք կոդ, որով  կարող եք հետևել Ձեր դիմումի ընթացքին առցանց՝ մեր կայքում համապատասխան դաշտում Ձեզ տրամադրված կոդը լրացնելուց հետո: Այս տարբերակով դիմում ուղարկելու համար էջի վերևում սեղմեք «ՀՀ քաղաքացի» կոճակի վրա:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ դիմումը ստորագրելուց խնդրում ենք ստորագրել Jsign ծրագրով (ներբեռնել հղումով) և նշել Visible signature (դիտել տեսանյութը) տարբերակը:

Երկրորդ տարբերակում  հայտը լրացնելուց հետո կարող եք կցել Ձեր  դիմումի ստորագրված, սկանավորված տարբերակը, ինչպես նաև դիմումին կից այլ անհրաժեշտ փաստաթղթերը։ Այս տարբերակով Ձեր դիմումը ուղարկելու դեպքում դուք չեք կարող առցանց հետևել ձեր դիմումի ընթացքին: Դիմումի պատասխանը կստանաք Ձեր կողմից նշված էլեկտրոնային հասցեին: Դիմումը կարող եք լրացնել ստորև:

Դիմում կարող են ներկայացնել նաև ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք՝ սեղմելով Օտարերկրյա քաղաքացի կոճակի վրա:

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կայքում դիմումների առցանց ընդունման համակարգի ներդրումը, ի թիվս այլ նպատակների,   նպատակ է հետապնդում նաև նվազեցնել թղթի և տպիչների օգտագործումը՝ շրջակա միջավայրի վրա ներգործության նվազեցման միտումով:

Տեղեկատվություն ստանալու հարցման օրինակելի ձև





1) Անհրաժեշտ է Ձեր հետ արագ կապ հաստատելու համար
Աստղանիշ պարունակող դաշտերը ենթակա են պարտադիր լրացման

e-request.am

Տեղեկատվական հարցումներ կամ էլեկտրոնային դիմումներ հնարավոր է ներկայացնել նաև էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով