Հայաստանի Հանրապետության զինանշան
ՀՀ պետական վերահսկողական ծառայություն

Բողոքներ ՊՎԾ աշխատակիցների գործողություններից

Եթե գտնում եք, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատակիցներն իրենց պարտականությունների կատարման ընթացքում թույլ են տվել ոչ իրավաչափ գործողություններ (անգործություն), կարող եք այդ մասին ներկայացնել հանրագիր, որին ընթացք կտրվի «Հանրագրերի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով սահմանված են հանրային ծառայողի վարքագծի սկզբունքները՝ հանրությանը ծառայելու գիտակցումը, հավատարմությունը հանրային շահին, բարեկրթությունը և հարգալիրությունը, բարեխղճությունը, օբյեկտիվությունը։

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասն արձանագրում է, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները պարտավոր են պահպանել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված վարքագծի սկզբունքները և դրանցից բխող վարքագծի կանոնները։

Խնդրում ենք հանրագիրը ներկայացնելիս պահպանել «Հանրագրերի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով սահմանված՝ հանրագրի բովանդակությանը ներկայացվող պահանջները:

Հանրագիր կարող եք ներկայացնել՝

  • Առձեռն՝ Ծառայության մուտքի մոտ տեղադրված հատուկ արկղում գցելու կամ աշխատանքային ընդունելության ժամերին Բաժնի աշխատակիցներին հանձնելու միջոցով.
  • Փոստով՝ ուղարկելով Ծառայության հասցեին (ք. Երևան, Մաշտոցի պողոտա 47):

Հանրագիր ներկայացրած անձի և տրամադրված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է: