Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայությունը ստացված տեղեկությունների, դիմումների, բողոքների, առաջարկությունների, մամուլի հրապարակումների, փաստաթղթերի և հաղորդումների ուսումնասիրության, տեղեկատվական շտեմարանների վերլուծության և ամփոփման հիման վրա որոշում է պետական համակարգի ռիսկային ոլորտները կամ դրանց համապատասխան մասերը և դրանք ներկայացնում Հայաստանի Հանրապետության վարչապետին: Ուսումնասիրություններն իրականացվում են Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության ղեկավարի կողմից տրված և Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ համաձայնեցված հանձնարարագրերի հիման վրա:
keyboard_arrow_left
Հաճախ տրվող հարցեր
ՀՀ պետական վերահսկողական ծառայության թափուր հաստիքներին կարող եք հետևել՝ այցելելով կայքի «Անձնակազմի կառավարում» բաժնի «Մրցույթներ» ենթաբաժինը:
Դիմումները կարող են ներկայացվել գրավոր` թղթային (առձեռն կամ փոստով) կամ էլեկտրոնային (առցանց) եղանակով:
Գրավոր` թղթային (առձեռն կամ փոստով) դիմում ներկայացնելու համար այցելեք «Հետադարձ կապ» բաժնի «Քաղաքացիների ընդունելության և դիմումների ներկայացման կարգ» ենթաբաժին և ծանոթացեք դիմումների գրավոր` թղթային եղանակով ընդունման կարգին: Գրավոր` թղթային (առձեռն կամ փոստով) դիմում ներկայացնելու դեպքում խնդրում ենք դիմումը պարտադիր կերպով ստորագրել, քանի որ չստորագրված դիմումները Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության կողմից չեն քննարկվում, ինչպես նաև դիմումը համապատասխանեցնել «Հանրագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին:
Էլեկտրոնային (առցանց) եղանակով դիմում ներկայացնելու համար այցելեք «Հետադարձ կապ» բաժնի «Դիմումների և հարցումների առցանց ընդունում» ենթաբաժին և ծանոթացեք դիմումների առցանց ընդունման կարգին:
Ծառայության գործունեության խնդիրը պետական միջոցների և պետական սեփականության օրինական ու արդյունավետ կառավարման, ինչպես նաև պետական կառավարման ոլորտում օրինականության պահպանման նպատակով վարչապետին սույն օրենքով նախատեսված լիազորությունների շրջանակում անկողմնակալ և ամբողջական տեղեկատվություն կամ մասնագիտական դիրքորոշում ներկայացնելն է:
Այո, առաջացնում է օրենքով սահմանված վարչական պատասխանատվություն, որը կարող է դրսևորվել նախազգուշացմամբ կամ տուգանքի նշանակմամբ։
Վերահսկվող օբյեկտի և ուսումնասիրության ենթակա ոլորտի ընտրության համար հիմք է հանդիսանում վարչապետի հանձնարարականը կամ ծառայության ղեկավարի առաջարկությունը՝ ուղղված վարչապետին: Եթե վարչապետի հանձնարարականը տրվում է բանավոր, ապա ուսումնասիրությունն իրականացվում է վարչապետից հայցված և ստացված համապատասխան գրավոր հանձնարարականի հիման վրա: Վարչապետի գրավոր հանձնարարականի կամ համաձայնության հիման վրա ծառայության ղեկավարը տալիս է ուսումնասիրություն իրականացնելու հանձնարարագիր:
Հանդիպակաց ուսումնասիրությունը ուսումնասիրության շրջանակներում Ծառայությանն անհրաժեշտ տեղեկություններ ստանալու նպատակով սույն օրենքով սահմանված կարգով իրականացվող վերահսկողություն է։ Ծառայությունը հանդիպակաց ուսումնասիրություններն իրականացնում է բացառապես այն դեպքերում, երբ վերահսկվող օբյեկտի մոտ ուսումնասիրության շրջանակներում Ծառայությանն անհրաժեշտ տեղեկություններն ամբողջական չեն, ու առանց հանդիպակաց ուսումնասիրություն կատարելու հնարավոր չէ գնահատել վերահսկվող օբյեկտի կողմից ուսումնասիրվող գործարքի կատարումը կամ վերահսկվող օբյեկտի գործունեության օրինականությունը կամ արդյունավետությունը: