Հայաստանի Հանրապետության զինանշան
ՀՀ պետական վերահսկողական ծառայություն

Քաղաքացիների ընդունելության և դիմումների ներկայացման կարգ

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում քաղաքացիների ընդունելությունն իրականացվում է յուրաքանչյուր աշխատանքային օր՝ Դիմումների քննարկման և քաղաքացիների ընդունելության բաժնում (բացառությամբ ընդմիջման ժամերի):

Դիմումների և բողոքների ներկայացման եղանակները

Քաղաքացիները կարող են Ծառայությանն ուղղված դիմումները ներկայացնել հետևյալ եղանակներով.

  • Առձեռն՝ Ծառայության մուտքի մոտ տեղադրված հատուկ արկղում գցելու կամ աշխատանքային ընդունելության ժամերին Դիմումների քննարկման և քաղաքացիների ընդունելության բաժնի աշխատակիցներին հանձնելու միջոցով.
  • Փոստով՝ ուղարկելով Ծառայության հասցեին (ք. Երևան, Մաշտոցի պողոտա 47):


Կոնտակտային տվյալներ

Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել Դիմումների քննարկման և քաղաքացիների ընդունելության բաժնի հետ:

Ի գիտություն

Նամակը պետք է շարադրված լինի հայերեն, լինի ստորագրված` նշելով դիմումատուի ազգանունը, անունը, հայրանունը, բնակության, աշխատանքի կամ ուսումնական հաստատության հասցեն: Վերոնշյալ տեղեկությունների բացակայության դեպքում նամակին ընթացք չի տրվում: