Գաղտնիության ծանուցում
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում Ձեր անձնական տվյալները պաշտպանվում են «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով: Անձնական տվյալների մշակման, պահպանման և արխիվացման գործընթացներում Ծառայությունն առաջնորդվում է ՀՀ օրենքներով, ՀՀ կառավարության որոշումներով, ՀՀ արդարադատության նախարարություն անձնական տվյալների պաշտպանության գործակալության «Պետական մարմինների կողմից անձնական տվյալների մշակման» ուղեցույցով:
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը, վերահսկողություն իրականացնելիս, «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերի համաձայն, իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում`
ՀՀ պետական վերահսկողական ծառայություն անձնական տվյալներ դուք փոխանցում եք հետևյալ եղանակով՝
Եթե մեզ առցանց հանրագիր (դիմում, բողոք) եք ներկայացնում, ապա՝
-մենք ստանում ենք ձեր անձնական տվյալները, որոնք պահանջվում են «Հանրագրերի մասին» ՀՀ օրենքով (անուն, ազգանուն, հասցե, կապի միջոցի վերաբերյալ տվյալներ, այլ ներկայացված տվյալներ): Եթե դիմումը ներկայացնում եք էլեկտրոնային ստորագրությամբ, ապա մենք ստանում ենք նաև Ձեր նույնականացման քարտի համարը, որով կկարողանանք նույնականացնել Ձեր անձը:
Վերը նշված բոլոր եղանակներով Ձեր ներկայացրած անձնական տվյալները կօգտագործվեն միայն ձեր դիմումի քննարկման, ձեզ հետ կապ հաստատելու համար: Ձեր տվյալները հասանելի են միայն ՀՀ պետական վերահսկողական ծառայության սահմանափակ թվով պաշտոնատար անձանց: Որոշ դեպքերում դրանք կարող են տրամադրվել որևէ այլ պետական մարմնի ՀՀ օրենսդրության համաձայն, եթե խնդրի լուծումը Ծառայության լիազորություններից դուրս է և դիմումը հասցեագրվում է տվյալ մարմնին: Ձեր տվյալները ոչ մի պարագայում չեն տրամադրվի որևէ այլ կազմակերպության՝ առևտրային նպատակով օգտագործելու համար:
Ձեր տվյալները Ծառայությունում պահպանվում են այն ժամկետով, որն օբյեկտիվորեն անհրաժեշտ է տվյալներ մշակելու նպատակներն իրականացնելու համար, կամ համաձայնությամբ սահմանված ժամկետով: Այնուհետև դրանք հանձնվում են համապատասխան արխիվ` օրենդրությամբ սահմանված կարգով: Սոցիալական կայքերում անձնական նամակով ուղարկված անձնական տվյալները Ծառայությունը մշակում և պահպանում է վերը նկարագրված կարգով:
Ծառայության էջերում ձեր կողմից արված մեկնաբանությունների միջոցով հրապարակված անձնական տվյալների համար Ծառայությունը պատասխանատվություն չի կրում:
Երբ դուք այցելում եք այս կայք, մենք ստանում ենք հետևյալ տեղեկատվությունը, որը չի համարվում անձնական տվյալ՝
Այս տեղեկատվությունը մենք չենք օգտագործում անձնական կամ որևէ այլ նպատակով: Այն ծառայում է միայն ներքին վիճակագրություն վարելու համար՝ որ թեմաները, բաժինները և նյութերն են ձեզ առավել հետաքրքիր:
Ծանուցում այլ կայքերի մասին
Մեր կայքը կարող է պարունակել այլ կայքերի հղումներ, որոնք մեր վերահսկողությունից դուրս են և չեն ենթարկվում «Անձնական տվյալների և գաղտնիության քաղաքականության» սույն ծանուցմանը: Եթե Դուք մեր տրամադրած հղումներից օգտվելով մուտք եք գործում այլ կայքեր, տվյալ կայքերի շահագործողները կարող են ձեռք բերել տեղեկություններ, որոնք կարող են նրանց կողմից օգտագործվել անձնական տվյալների գաղտնիության իրենց քաղաքականության համաձայն, որը կարող է տարբերվել մեր քաղաքականությունից: Մենք չենք կրում ոչ մի պատասխանատվություն Ձեր անձնական տվյալների մշակման՝ իրենց քաղաքականության համար։ Մենք Ձեզ խորհուրդ ենք տալիս հղումով, մեջբերված կամ միջնորդավորված ցանկացած կայքեր մուտք գործելիս կարդալ դրանց անձնական տվյալների գաղտնիության և թխուկների մասին ծանուցումը մինչև նման երրորդ կողմի կայքերում Ձեր անձնական տվյալները տրամադրելը։
Բողոք
Եթե կարծում եք, որ անձնական տվյալների պաշտպանության հարցում ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը խախտել է Ձեր իրավունքը, կարող եք ներկայացնել բողոք ՀՀ ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալություն՝ ուղարկելով նրանց Ձեր պահանջը։
ՀՀ պետական վերահսկողական ծառայության կայքը թխուկներ (քուքիներ) է օգտագործում Ձեզ կայքի այլ օգտվողներից տարբերակելու համար: Նշվածը մեզ օգնում է Ձեզ համար հիշողություն ապահովել, երբ Դուք դիտարկում եք մեր կայքը, ինչպես նաև՝ մեզ օգնում է բարելավել մեր կայքը:
Թխուկը տառերի և թվերի փոքր նշոց է, որը մենք պահում ենք Ձեր զննարկչում կամ համակարգչի կոշտ սկավառակի վրա: Այս ֆայլերը չեն կարող կիրառվել որպես կոդ կամ օգտագործվել վիրուսներ փոխանցելու համար, ինչպես նաև դրանք չեն կարող տալ օգտատիրոջ համակարգչի կոշտ սկավառակ մուտք գործելու հնարավորություն:
Դուք կարող եք ընդունել կամ հրաժարվել թխուկներից (քուքիներից)՝ փոխելով Ձեր զննարկչի կարգավորումները:
Թխուկ ֆայլերի միջոցով առաջացած տվյալները կարող են օգտագործվել տարբեր նպատակներով, ներառյալ հետևյալը՝
-թխուկ ֆայլերը կարևոր են, քանի որ օգտատիրոջը տալիս են կայքում տեղաշարժվելու հնարավորություն և օգտագործում են դրանց հնարավորությունները, ինչպիսիք են մուտքագրված տվյալների պահպանումը,
-նշված թխուկ ֆայլերը հավաքում են տեղեկատվություն այն մասին, թե ինչպես են այցելուները օգտվում կայքից, օրինակ՝ որ էջերն են առավել հաճախ այցելում: Դրանք օգտագործվում են կայքի հետագա աշխատանքները բարելավելու համար:
Այս կայքը նախատեսված է բացառապես ՀՀ պետական վերահսկողական ծառայության տեղեկատվության հաղորդման, փոխանցման, մշակման և պահպանման համար: Կայքի անվտանգության նպատակներով Ծառայությունը վերահսկում է ցանցային թրաֆիկը՝ տեղեկությունները փոփոխելու կամ այլ տեղեկություններ վերբեռնելու չարտոնված փորձերը, ինչպես նաև կայքին այլ կերպ վնաս պատճառելու փորձերը կանխելու համար: Բոլոր նրանք, ովքեր օգտագործում են այս կայքը, համաձայնվում են նման մշտադիտարկման անցկացմանը:
Սույն կայքում պահվող ցանկացած տեղեկություն փոփոխելու, անվտանգության համակարգը խափանելու կամ շրջանցելու կամ կայքը այլ նպատակներով օգտագործելու համար չարտոնված փորձերը արգելված են և կարող են հանգեցնել քրեական հետապնդման:
Եթե մեր մշտադիտարկումը բացահայտում է հնարավոր հանցավոր գործունեության ապացույցներ, ապա դրանք կարող են տրամադրվել իրավապահ մարմիններին:
Ընդհանուր ծանուցում
Այս կայքը ՀՀ պետական վերահսկողական ծառայության պաշտոնական կայքն է: Կայքում զետեղված ցանկացած տեղեկատվություն կրում է պաշտոնական բնույթ: Այս կայքում ներկայացված տեղեկատվությունը համարվում է հանրային տեղեկատվություն և կարող է ազատ տարածվել: Մենք խնդրում ենք միայն, ցանկացած տեղեկատվություն, լուսանկար կամ տեսանյութ օգտագործելիս ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը նշել որպես նյութի աղբյուր: