11.10.2021
Ծնվել է 1989թ. հունիսի 19-ին:
Կրթություն
2006 – 2012թթ. Երևանի պետական համալսարան, շնորհվել է բակալավրի աստիճան «Տնտեսագիտություն» մասնագիտությամբ:
2012 — 2014թթ․ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարան, շնորհվել է մագիստրոսի աստիճան «Իրավագիտություն» մասնագիտությամբ:
2017 — 2019թթ․ «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարան, շնորհվել է բակալավրի աստիճան «Իրավագիտություն» մասնագիտությամբ:
2019 – 2020թթ. ՀՀ փաստաբանական դպրոց, շնորհվել է փաստաբանի արտոնագիր:
Ծառայություն
2008 — 2010թթ. Ծառայություն ՀՀ զինված ուժերում (ավագ սերժանտի կոչում)
Աշխատանքային գործունեություն
2013 – 2015թթ․ «Նաիրի ինշուրանս» ԱՍՊ ընկերություն, գույքային հայտերի կարգավորման բաժնի մասնագետ:
2015 – 2018թթ․ ՀՀ վարչական վերաքննիչ դատարան, աշխատակազմի՝ իրավական փորձաքննությունների բաժնի կրտսեր մասնագետ:
2018 – 2020թթ․ ՀՀ պետական վերահսկողական ծառայություն, իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ:
2020 — 2021թթ. ՀՀ պետական վերահսկողական ծառայություն, գլխավոր քարտուղարի տեղակալ:
ՀՀ Վարչապետի 2021թ.-ի հոկտեմբերի 1-ի N 1100 — Ա որոշմամբ նշանակվել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ:
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի դուստր: