ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 Մենյու




Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն ու «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» կազմակերպության նախագահ Հայկուհի Մինասյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր

27.09.2018

  Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանն այսօր այցելեց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ Դավիթ Սանասարյանը շրջեց կենտրոնում, ծանոթացավ միջազգային չափանիշներին համապատասխանող պայմաններին, տեսավ կենտրոնի աշխատանքները: Հանդիպման վերջում Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն ու «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Հայկուհի Մինասյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր: Կողմերը միավորեցին ջանքերը հետևյալ նպատակներով՝

1) նպաստել զինհաշմանդամների իրավունքների պաշտպանության ապահովմանը պետական կառավարման համակարգի մարմինների հետ հարաբերություններում.

2) պետական կառավարման համակարգի մարմինների ուշադ

րության կենտրոնում պահել զինհաշմանդամների հիմնախնդիրները, համատեղ քայլեր ձեռնարկել դրանց լուծման ուղղություններով.

3) բարձրացնել հրատապ լուծման կարիք ունեցող խնդիրները, դրանց լուծման նպատակով կազմակերպել քննարկումներ, անհրաժեշտության դեպքում քննարկումներին ներգրավել նաև խնդրի լուծման համար պատասխանատու պետական կառավարման համակարգի մարմինին:

 

  Printpdf

Վերադառնալ



phone  ......... (+374 10) 313131
mail...... info@supervision.am

ՀՀՊՎԾ logo © 2019 supervision.am