Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյան

Սիրելի՛ քաղաքացի,

Ողջունում եմ Ձեզ Պետական վերահսկողական ծառայության պաշտոնական կայքէջում։ Կայքում Դուք կգտնեք ծառայության գործունեության հետ կապված տեղեկատվություն՝ իրականացված ուսումնասիրությունների և մշտադիտարկումների, թափուր հաստիքների, մամուլի հրապարակումների և Ձեզ հետաքրքրող այլ նյութերի վերաբերյալ։

Ողջունում եմ Ձեր ակտիվ մասնակցությունը ինչպես տեղեկատվության տրամադրման, դիմում-բողոքների ուղիղ ներկայացման, այնպես էլ հնարավոր առաջարկներով ծառայության գործունեությունն էլ ավելի արդյունավետ դարձնելու պատրաստակամության հարցերում։

ՀՀ պետական վերահսկողական ծառայության գործունեության նպատակը ՀՀ վարչապետին ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված վերահսկողական լիազորությունների իրականացման ապահովումն է։ Առաջնորդվելով օրինականության և արդարության սկզբունքներով՝ պետական վերահսկողական ծառայությունն օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում  իրականացնում է վերահսկողություն պետական միջոցների կառավարման և ձևավորման արդյունավետության ու օրինականության նկատմամբ։ Օրինականության և իրավակարգի ամրապնդումը իրավական պետության կայացման անհրաժեշտ պայմաններից է, որի հիմքն արդեն դրված է:

Ծառայության ղեկավար
Դավիթ Սանասարյան