ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ՀՀ վարչապետին ենթակա կառույց է և իրականացնում է վարչապետի հանձնարարականները
Ծառայության գործունեության նպատակն է ապահովել Հայաստանի Հանրապետության վարչապետին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և այլ օրենքներով վերապահված վերահսկողական լիազորությունների իրականացումը:
ՊՎԾ լիազորություններ
1) Պետական կառավարման համակարգում իրականացնում է ուսումնասիրություններ՝ պետական միջոցների կառավարման և ձևավորման արդյունավետության, օրինականության վերահսկողության նպատակով
2) ՏԻՄ-ում ուսումնասիրում է պետական միջոցների տրամադրման հիմքերը
3) ՀՀ-ից սուբսիդիա և դրամաշնորհ ստացած իրավաբանական անձանց մոտ իրականացնում է ուսումնասիրություններ վերը նշված միջոցների առնչությամբ
4) ստացված դիմումները, բողոքները և առաջարկությունները հասցեագրում է իրավասու մարմիններին և վերահսկում դրանց ընթացքը
5) առաջարկություններ է ներկայացնում պետական կառավարման ոլորտում իրավական ակտերի նախագծերի և փոփոխությունների (լրացումների) վերաբերյալ
Լիազորությունները մեջբերված են «Պետական վերահսկողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից: