Դավիթ Սանասարյանը՝ Հովիկ Աբրահամյանի ստվերային այգիների մասին

Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքում արդեն 1 մլն 200 հազար դոլար գումար է մուտքագրվել պետական բյուջե: Ծառայության պետ Դավիթ Սանասարյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց, որ տարբեր մարմինների համար ժամանակացույց է սահմանվում, գումարները հետ են վերադարձվում:

Նա նշեց նաև, որ Արտաշատի ՋՕԸ-ի մասին առաջիկա հինգշաբթի օրը հավանաբար տեղեկություն կհրապարակվի: «Դուք գիտեք, գործը հարուցվել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի և եղբոր ընտանիքին պատկանող այգիների հետ կապված: Ապօրինի օգտվում էին ջրից, ըստ տվյալների՝ շուրջ 15 տարի է դա տեղի ունեցել: Քննությունը շարունակվում է, այդ մասին իրավապահները կտեղեկացնեն: Այլ չարաշահումներ ու յուրացումներ կան Արտաշատի ՋԸՕ-ում, ինչի մասին հավանաբար հինգշաբթի օրը կխոսենք»,- ասաց Սանասարյանը:
Նրա խոսքով՝ հնարավո՞ր է Հովիկ Աբրահամյանի գործով ձերբակալություններ լինեն, Սանասարյանը պատասխանեց՝ դա արդեն իրավապահ մարմիններից պետք է ճշտել: Թե ինչ քանակի չարաշահումների մասին է խոսքը, Սանասարյանը պատասխանեց, որ մեկ տարվա համար 10 մլն դրամի վնաս է արձանագրվել, առանձնապես խոշոր չափերի մասին է խոսքը:

«Բայց մենք կարծում ենք, որ ավելի շատ են գումարները, մենք գործ կունենանք նաև ջրային կոմիտեների ղեկավարների հետ նախորդ 14 տարիների հետ կապված»,- հավելեց նա:

Գործով մեղադրյալներ կա՞ն ներգրավված. հարցին էլ Սանասարյանը պատասխանեց, որ տեղյակ չէ: Ըստ նրա՝ ՋՕԸ-երում ստուգումները շարունակվելու են:

Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ Հովիկ Աբրահամյանի իմացությամբ կամ մասնակցությա՞մբ են եղել այդ խախտումները: Ի պատասխան՝ Դավիթ Սանասարյանն ասաց, որ նա խոշոր տնտեսավարող է եղել, վարչապետ, ԱԺ նախագահ: «Եթե 15 տարի հետ գնանք և տեսնենք, թե ինչ պաշտոններ է ունեցել, եթե չի իմացել, շատ ավելի վատ»,- հավելեց նա:

Lragir.am

ՀՀ պետական վերահսկողական ծառայության պատվիրակությունն Արցախում է

ՀՀ պետական վերահսկողական ծառայության պատվիրակությունը` ղեկավար Դավիթ Սանասարյանի գլխավորությամբ, Արցախում է։ Պատվիրակության անդամներն աշխատանքային հանդիպում են ունեցել Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ:

Հանդիպումներ են եղել նաև Պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի, ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի, ինչպես նաև նախագահի վերահսկողական ծառայության պետ Նարեկ Հարությունյանի հետ։ Դավիթ Սանասարյանը բոլոր հանդիպումները շատ արդյունավետ է համարել, որից ածանցյալ համագործակցության լուրջ պայմանավորվածություններ են ձեռքբերեվել։

ՊՎԾ աշխատակիցները փորձի փոխանակաման շրջանակներում սեմինար են անցկացրել Արցախի նախագահի վերահսկողական ծառայության, վերահսկիչ պալատի, Ֆիննախի վերահսկողականի աշխատակիցների համար։

Հայաստանի ու Արցախի վերահսկողական ծառայությունների համագործացության մասին է Արցախի հանրային հեռուստատեսության անդրադարձը։

Համագործակցությունը քաղաքացիական հասարակության հետ շարունակվում է

  Պետական վերահսկողական ծառայության ղեկավարն ու «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը ստորագրում են համագործակցության հուշագիր: Համագործակցությունը քաղաքացիական հասարակության հետ շարունակվում է:

Պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություններ է իրականացնում «Արտաշատի» ՋՕԸ սպասարկման տարածքում

 

Պետական վերահսկողական ծառայությունը ՀՀ վարչապետի հանձնարարականով ուսումնասիրություններ է իրականացնում «Արտաշատի» ՋՕԸ սպասարկման տարածքում Մխչյան առաջին հերթի մղման խողովակաշարի վրա հայտնաբերվել է 100 մմ տրամագծով 50-70 լիտր /վրկ ջրատվությամբ խողովակների միացումներ, որոնցով իրականացվում է հարակից խաղողի այգիների ոռոգումը:

«Ջրառ» ՓԲ ընկերությունը չի հանդիսանում ոռոգման ջրի մատակարար: Հողօգտագործողների և գործող հիդրոտեխնիկական նորմերի համաձայն, այդ խողովակների միացումն ապօրինի է: Տվյալ պոմպակայանը պարտավոր է ջուրն ամբողջությամբ մատակարարել «Արտաշատ» ՋՕ ընկերությանը: Խողովակի շարունակության վրա առկա է երեք խողովակ յուրաքանչյուր մղման խողովակից /3ից/ 100 մմ տրամագծով՝ 50-70 լ/վ ջրատվությամբ/:

Հայտնաբերված խողովակաշարերով նախնական հաշվարկով ավելի քան 15 տարի ջուր է հոսել խաղողի այգիները ոռոգելու նպատակով, սակայն դրանց մի մասի համար առկա են չնչին վճարումներ։
Տեղում արձանագրվեց խախտումը, տարածքում ներկա էր Ջրային կոմիտեի «Ջրառ» ՓԲԸ տնօրենը, տեղակալը, գլխավոր ճարտարագետը, «Արտաշատ» ՋՕԸ-ի և Արտաշատի մարզպետարանի ներկայացուցիչներ և ոստիկանության մարզային բաժնի աշխատակիչներ:

«Արտաշատ Վինկոմ» ՓԲԸ-ն և ջերմոցները պատկանում են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին:

Դեպքի առիթով ՀՀ Ոստիկանության Արարատի մարզի Արտաշատի բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝օրինական ուժի մեջ մտած դատավճռով: