ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Armenian Russian English

phone  ............... (+374 10) 313131
mail............ info@supervision.am

 Մենյու




Արգիշտի Քյարամյան

21.05.2019

Ծնվել է 1991 թվականի մայիսի 22-ին, Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում։

2007/2013թթ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի աստիճան։

2016թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան՝ ստանալով ԵՊՀ իրավագիտության մագիստրոսի աստիճան։

2015թ. ավարտել է ՀՀ արդարադատության ակադեմիայում դատախազի թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման դասընթացը։

2013/2014թթ. ընկած ժամանակահատվածում աշխատել է ՀՀ ոստիկանության  ԵՔՎ, ապա ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնում` որպես քննիչ:

2016թ. աշխատել է  ՀՀ դատախազության Շիրակի մարզի  դատախազությունում` որպես դատախազության դատախազ:

2016/2018թթ. աշխատել է ՀՀ դատախազության Երևան քաղաքի  դատախազությունում` որպես դատախազության դատախազ:

2018թ. հունիսի 8-ից սկսած աշխատել է ՀՀ ԿԱ ՊԵԿ     իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչությունում՝ որպես վարչության պետ։

2018թ. հուլիսի 10-ից սկսած աշխատել է ՀՀ ԿԱ ՊԵԿ   հետաքննության  վարչությունում՝ որպես վարչության պետ:

2019թ. փետրվարի 15-ից սկսած աշխատել է ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունում՝ որպես վարչության պետի տեղակալ։

2019թ. մարտի 1-ից սկսած աշխատել է Պետական վերահսկողական ծառայությունում՝ որպես ղեկավարի օգնական։

2019թ. ապրիլի 10-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ։

2009-2011թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում։ Հանդիսանում է պահեստազորի սպա։

2014թ. շնորհվել է արտահերթ կոչում։

2016թ. շնորհվել է երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան։

2017թ. պարգևատրվել է գերատեսչական մեդալով։

2018թ. շնորհվել է հարկային ծառայության փոխգնդապետի հատուկ կոչում։

Ամուսնացած է, ունի երկու զավակ։



Վերադառնալ











ՀՀՊՎԾ logo © 2019 supervision.am