Յուրաքանչյուր անձ իրավունք ունի տեղեկություն փնտրելու և այն ստանալու նպատակով հարցմամբ դիմելու տեղեկատվություն տնօրինողին։
keyboard_arrow_left
Տեղեկատվություն ստանալու հարցման կարգ
Տեղեկատվության ազատության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով։
Տեղեկատվության ազատությունը կարող է սահմանափակվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված դեպքերում:
Տեղեկության տրամադրումը կարող է մերժվել, եթե այն պարունակում է՝
- պետական, ծառայողական, բանկային կամ առևտրային գաղտնիք.
- անձնական և ընտանեկան կյանքի գաղտնի տվյալներ.
- նախնական քննության հրապարակման ոչ ենթակա տվյալներ.
- բժշկական, նոտարական կամ փաստաբանական գաղտնիք.
- հեղինակային իրավունքը կամ հարակից իրավունքները խախտող տեղեկություններ։
Եթե տեղեկության միայն մի մասն է ենթակա մերժման, ապա մնացած մասը տրամադրվում է։
- քաղաքացիների անվտանգությանը և առողջությանը սպառնացող արտակարգ դեպքերի մասին.
- ՀՀ տնտեսության, բնության, առողջապահության, կրթության, գյուղատնտեսության, առևտրի և մշակույթի ոլորտների իրական վիճակի մասին.
- պետական սոցիալ-տնտեսական, գիտատեխնիկական և հոգևոր-մշակութային ծրագրերի իրականացմանը վերաբերող տեղեկությունների մասին։
Հարցման մեջ նշվում են դիմողի անունը, ազգանունը, քաղաքացիությունը, բնակության, աշխատանքի կամ ուսումնական հաստատության գտնվելու վայրը։ Հարցումը պետք է ստորագրված լինի։
Պատասխան չի տրվում, եթե՝
- հարցումը չի պարունակում օրենքով պահանջվող տվյալները.
- դիմողի ինքնությանը վերաբերող տվյալները կեղծ են.
- նույն անձը վերջին 6 ամսվա ընթացքում նույն տեղեկությունը ստանալու պահանջով կրկին դիմել է՝ օրենքով նախատեսված բացառություններից բացի։
Դիմողը պարտավոր չէ հիմնավորել հարցումը։
- հրապարակված չլինելու դեպքում՝ 5-օրյա ժամկետում.
- հրապարակված լինելու դեպքում՝ 5-օրյա ժամկետում տեղեկացվում է հրապարակման վայրի և միջոցի մասին.
- լրացուցիչ աշխատանք պահանջելու դեպքում՝ 30-օրյա ժամկետում։ Այդ մասին դիմողին տեղեկացվում է 5-օրյա ժամկետում։
Տեղեկության տրամադրման մերժումը կարող է բողոքարկվել լիազորված պետական կառավարման մարմին կամ դատարան։