ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

phone  ............... (+374 10) 313131
mail............ info@supervision.am

 Մենյու

Հաղորդագրություններ


Ուսումնասիրվել է ՊՆ դիզելային վառելանյութի ձեռքբերման գործընթացը

11.03.2020

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություն է իրականացրել ՀՀ պաշտպանության նախարարությունում՝ 2019 թվականի կարիքների համար դիզելային վառելանյութի ձեռքբերման գնման գործընթացի օրինականության և արդյունավետության նկատմամբ: Տվյալ դեպքում ուսումնասիրվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից «Գազօիլ» ՍՊ ընկերությունից դիզելային վառելանյութի ձեռքբերման գործընթացը, որի ընթացքում արձանագրվել են գնման գործընթացին վերաբերող խախտումներ, մասնավորապես գնման առարկայի պլանավորման, գնման ձևի ընտրության, մատակարարման, մատակարարված դիզելային վառելանյութի տեխնիկական բնութագրին համապատասխանության և այլ հանգամանքների հետ կապված։ Ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ դատախազություն՝ արձանագրված խախտումներին քրեաիրավական գնահատական տալու նպատակով։

Իմանալ ավելին՝

Ուսումնասիրություն ՀՀ պաշտպանության նախարարությունում

06.03.2020

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ուսումնասիրություն է իրականացրել ՀՀ պաշտպանության նախարարությունում՝ Զինված ուժերի կարիքների համար ռազմական ճտքավոր կոշիկների գնման գործընթացների օրինականության և արդյունավետության նկատմամբ: Ուսումնասիրության ընթացքում արձանագրվել են գնման գործընթացներին վերաբերող խախտումներ, մասնավորապես՝ գնման առարկայի տեխնիկական բնութագրերի, պլանավորման, գնման ձևերի ընտրության, մատակարարման, մատակարարված ապրանքների տեխնիկական բնութագրերին համապատասխանության և այլ հանգամանքների հետ կապված։ Ուսումնասիրության արդյունքների հիման վրա կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ արձանագրված խախտումներին քրեաիրավական գնահատական տալու նպատակով։

Իմանալ ավելին՝

Մանկավարժական համալսարանում գնումների գործընթացում 315 մլն. դրամի խախտումներ են արձանագրվել

28.02.2020

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություն է իրականացրել «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի 2016-2019 թվականներն ընկած ժամանակահատվածի ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ: Ուսումնասիրության առարկա են հանդիսացել իրականացված գնումների, հաշվարկված աշխատավարձի, Հիմնադրամի և պետական սեփականություն հանդիսացող գույքի կառավարման գործընթացները: Հիմնադրամի միակ հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է։   Ուսումնասիրության առարկա են դարձվել Հիմնադրամի կողմից իրականացված 705 մլն․ դրամի  գնման գործընթացներ: Խախտումներ են արձանագրվել 315 մլն. դրամ ծավալով գնումների գործընթացներում: Մասնավորապես՝   Երկու գնման գործընթացում հաղթող ճանաչված ընկերությունների կողմից ներկայացվել են առերևույթ կեղծ, գործընթացում հաղթող ճանաչվելու իրավունք վերապահող փաստաթղթեր, որի արդյունքում ընկերությունների հետ կնքվել է 127 մլն. դրամի պայմանագրեր: Մեկ [...]

Իմանալ ավելին՝

ՀՀ ՊՎԾ դիմումների և քաղաքացիների ընդունելության բաժինը այսուհետ Facebook-ում

12.02.2020

Հարգելի՛ քաղաքացիներ, Այսուհետ դուք կարող եք ՀՀ պետական համակարգում ձեզ հանդիպած խնդիրների մասին ՀՀ պետական վերահսկողական ծառայութանը տեղեկացնել Messenger հավելվածի միջոցով: ՀՀ ՊՎԾ դիմումների և քաղաքացիների ընդունելության բաժնի նորաբաց ֆեյսբուքյան էջում դուք կարող եք ուղարկել Ձեր հանրագիրը՝ հետևելով հետևյալ հրահանգներին․ 1.«Հանրագրերի մասին» ՀՀ օրենքի համաձայն լրացրեք ձեր՝ Անունը` Ազգանունը` Բնակության հասցեն` Հեռախոսահամարը` և Էլ. հասցեն`  2.հայերեն լեզվով գրեք ձեր դիմումը և ուղարկեք այն: Դիմումների և քաղաքացիների ընդունելության բաժնի աշխատակիցները նամակը ստանալուն պես կապ կհաստատեն ձեզ հետ: Հիշեցնենք, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայություն կարող եք դիմել նաև՝ ուղարկելով ձեր կողմից ստորագրված հանրագիրը՝ ք. Երևան, Մաշտոցի 47 հասցեով, letters@supervision.am էլ. հասցեով, supervision. am կայքի միջոցով, կամ զանգահարելով՝ 010 313131 հեռախոսահամարով:  «ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ [...]

Իմանալ ավելին՝



Վերադառնալ


ՀՀՊՎԾ logo © 2019 supervision.am