ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 Մենյու

Հաղորդագրություններ


2024 թվականին ՊՎԾ է մուտքագրվել ավելի քան 700 հանրագիր, դիմում-բողոք

07.01.2025

Պետական վերահսկողական ծառայությունն ամփոփում է 2024 թվականին Ծառայություն մուտքագրված գրությունների, այդ թվում` հանրագրերի, դիմումների, բողոքների և հարցումների տվյալները:  2024 թվականին ՊՎԾ մուտքագրված գրությունների ընդհանուր թիվը կազմել է 3748՝ նախորդ տարվա համեմատ 573-ով ավելի (շուրջ 18 %-ով ավելի), իսկ 2022-ի համեմատ գրությունների ընդհանուր թիվն աճել է 839-ով (ավելի քան 29%-ով ավելի): Պետական վերահսկողական ծառայություն մուտքագրված 3748 գրություններից 713-ը հանրագիր, դիմում-բողոքներ են: Ծառայություն մուտքագրված հանրագրերից և դիմում-բողոքներից 37-ի հիման վրա իրականացվել են վերահսկողական գործառույթներ՝ մշտադիտարկումներ: 128 դիմում վերահասցեագրվել է այլ պետական մարմիններին, թվով 97 դիմում դուրս է եղել օրենքով Ծառայությանը վերապահված լիազորություններից և քաղաքացիներին պատշաճ խորհրդատվություն ներկայացվելուց հետո առաջարկվել է դիմել համապատասխան մարմին: Ծառայություն մուտքագրված թվով [...]

Իմանալ ավելին՝

ՊՎԾ միջնորդությամբ իրականացված տեսչական վերստուգման արդյունքում դեղորայքի մեծածախ ներմուծմամբ և իրացմամբ զբաղվող տնտեսվարողի նկատմամբ կիրառվել է ավելի քան 196 մլն ՀՀ դրամ վարչական տույժի որոշում

30.12.2024

ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի առաջարկությամբ, ՀՀ վարչապետի հանձնարարականով’ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացված վերստուգման արդյունքում դեղերի մեծածախ ներմուծում և իրացում իրականացնող կազմակերպությունում հայտնաբերվել են ինչպես օրենքի խախտմամբ դեղերի ներմուծման, այնպես էլ իրացման դեպքեր, ինչի արդյունքում ընկերության նկատմամբ կայացվել է ավելի քան 196 մլն ՀՀ դրամ վարչական տույժ նշանակելու մասին որոշում: Հատկանշական է, որ 2023թ. փետրվարին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից Ընկերությունում իրականացված ստուգման արդյունքում վարչական որևէ պատասխանատվություն չէր կիրառվել, քանի որ ստուգումներով արձանագրվել էին միայն այնպիսիխախտումներ, որոնց համար ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով պատասխանատվություն սահմանված չէ։ Մինչդեռ հավաքագրված և ՀՀ պետական վերահսկողական ծառայությանը հասանելի տեղեկատվական շտեմարաններում և [...]

Իմանալ ավելին՝

ՊՎԾ-ն հերքման պահանջ է ներկայացնում «Հետք» լրատվականին՝  Ծառայության հասցեին չհիմնավորված պնդումներ և մտացածին տեղեկություններ հրապարակելու  կապակցությամբ

27.12.2024

Պետական վերահսկողական ծառայությունը հերքում է պահանջում «Հետք» լրատվականի 25.12.2024թ. «ՊՎԾ-ն «Արմենիա» ԲԿ-ում թերի ուսումնասիրություն է արել և կոծկել խախտումները» զրպարտող վերնագրով հրապարակված հոդվածում արծարծված մի շարք տեղեկությունների և դրանց վերաբերյալ մերկապարանոց բազմաթիվ պնդումների կապակցությամբ, որը վերաբերում է Ծառայության կողմից 2022թ.-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում իրականացված ուսումնասիրությանը: Հոդվածում ներկայացված մի շարք տեղեկություններ ապատեղեկատվություն են և չեն համապատասխանում իրականությանը, իրենց մեջ կրում են կանխակալ և ոչ օբյեկտիվ գնահատականներ, ինչը կարող է վնաս հասցնել Ծառայության հեղինակությանը: Դեռևս 2021թ. սեպտեմբերի 19-ին, ՀՀ վարչապետի մոտ կայացած առողջապահության ոլորտում առկա խնդիրներին նվիրված խորհրդակցության արդյունքում ՀՀ առողջապահության նախարարին հանձնարարվել է, համագործակցելով Ծառայության հետ, իրականացնել պետպատվերի բաշխման գործընթացների [...]

Իմանալ ավելին՝

Պետական վերահսկողական ծառայությունը վերահսկողություն է իրականացրել 50 տոկոս և ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների շահութաբաժինների հաշվետվություններում արտացոլված ֆինանսական տվյալների ճշտության նկատմամբ. hայտնաբերվել են մի շարք խախտումներ և անճշտություններ  

23.12.2024

Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի՝ բաժնետիրական ընկերությունների բաժնետերերն իրավունք ունեն Ընկերության գործունեությունից առաջացած շահույթից ստանալ շահութաբաժին, որի չափը սահմանվում է Ընկերության կանոնադրությամբ: ՀՀ կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 5-ի N 1194-Ն և 2006 թվականի հունիսի 22-ի N 1238-Ն որոշումներով սահմանվում է պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերություններում շահութաբաժինների՝ ՀՀ պետական բյուջե վճարման գործընթացում պետական բաժնեմասը կառավարող մարմինների աշխատանքը և ընկերությունների կողմից իրականացվող որոշ ծախսերի առավելագույն թույլատրելի սահմանաչափերը:         ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից վերահսկողություն է   իրականացվել 50 տոկոս և ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերություններում՝ շահութաբաժինների հաշվետվությունների ճշտության մասով։ [...]

Իմանալ ավելին՝



Վերադառնալ


phone  ......... (+374 10) 313131
mail...... info@supervision.am

ՀՀՊՎԾ logo © 2019 supervision.am