Հավելված N 3
ՀՀ պետական վարահսկողական ծառայության ղեկավարի
2020 թվականի փետրվարի 28-ի N 23-Լ հրամանի
«Հավելված N 14
ՀՀ պետական վարահսկողական ծառայության ղեկավարի
2019 թվականի ապրիլի 16-ի N 45-Լ հրամանի
ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱԺՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
1.ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- ՀՀ պետական վերահսկողական ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) անձնակազմի կառավարման բաժինը (այսուհետ՝ Բաժին) Ծառայության աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում է, որը կազմավորվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 696-Լ որոշման համաձայն:
- Բաժինը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Ծառայության կանոնադրությամբ։
- Բաժինը գործում է ՀՀ Սահմանադրության, Պետական վերահսկողական ծառայության մասին ՀՀ օրենքի, այլ օրենքների, Ծառայության կանոնադրության, իրավական այլ ակտերի և իր կանոնադրության հիման վրա։
- Բաժնի անվանումն է՝
- հայերեն՝ անձնակազմի կառավարման բաժին.
- ռուսերեն՝ Отдел Управления Персоналом.
- անգլերեն՝ Staff Management Division:
- Բաժինն ունի կլոր կնիք, որն իրենից ներկայացնում է երկու կլոր շրջաններ, որոնց միջև եղած հատվածում շրջանագծի երկայնությամբ հայերեն տառերով գրված է «ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ», իսկ շրջանի կենտրոնում հայերեն տառերով գրված է «ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱԺԻՆ» բառերը:
- ԲԱԺՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Բաժինն իրականացնում է հետևյալ գործառույթները.
- անձնակազմի կառավարման ոլորտում Ծառայության ղեկավարի և Ծառայության գլխավոր քարտուղարի հրամանների նախագծերի նախապատրաստում և ներկայացնում ստորագրման, ինչպես նաև ստորագրված հրամանների հաշվառման և համապատասխան աշխատողներին տեղեկացնելու աշխատանքների իրականացում,
- Ծառայության ղեկավարի և Ծառայության գլխավոր քարտուղարի կողմից նշանակվող անձանց անձնական գործերի վարման աշխատանքների իրականացում,
- Ծառայության աշխատողների աշխատանքային ստաժի հաշվարկման աշխատանքների իրականացում,
- Ծառայության հաստիքացուցակում, ինչպես նաև քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություններ կատարելու նախապատրաստական աշխատանքների իրականացում,
- Ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների հետ համատեղ քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի, դրանցում փոփոխություններ կատարելու նախագծերի նախապատրաստման և Ծառայության գլխավոր քարտուղարին ներկայացման աշխատանքների իրականացում,
- քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում Ծառայության քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ բացառությամբ` գլխավոր քարտուղարի թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի նախապատրաստական աշխատանքների իրականացում,
- Ծառայության քաղաքացիական ծառայողներին՝ քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու դեպքում քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակի վարման աշխատանքների իրականացում,
- քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Ծառայության քաղաքացիական ծառայողների վերապատրաստման կազմակերպման աշխատանքների իրականացում,
- Ծառայությունում աշխատանքային, այդ թվում` ժամկետային աշխատանքային պայմանագրերի և համաձայնագրերի կնքման հետ կապված աշխատանքների իրականացում,
- Ծառայության աշխատակիցների արձակուրդների ժամանակացույցի կազմման աշխատանքների իրականացում,
- Ծառայության աշխատողներին գործուղման վկայականների տրամադրման աշխատանքների իրականացում,
- Ծառայությունում ուսումնական հաստատությունների ուսանողների պրակտիկայի կազմակերպման աշխատանքների իրականացում,
- Ծառայության աշխատողների ծառայողական վկայականների տրամադրման աշխատանքների իրականացում,
- քաղաքացիականծառայության տեղեկատվական հարթակում Ծառայության քաղաքացիական ծառայողների գրանցամատյանային տվյալների վարման աշխատանքների իրականացում,
- Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակին քաղաքացիական ծառայության մասով անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման աշխատանքների իրականացում,
- Mulberry էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգից նոր օգտվողների և պաշտոնների գրանցման աշխատանքների իրականացում,
- Ծառայության քաղաքացիական ծառայողների կողմից կատարված աշխատանքների մասին օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացված կատարողականների կամ կիսամյակային հաշվետվությունների հաշվառման աշխատանքների իրականացում,
- Բաժնի լիազորությունների շրջանակներում առաջարկությունների, տեղեկանքների, հաշվետվությունների, միջնորդագրերի, զեկուցագրերի և այլ գրությունների նախապատրաստման աշխատանքների իրականացում,
- իրավական այլ ակտերով սահմանված անձնակազմի կառավարման հետ կապված այլ գործառույթների իրականացում,
- Բարեվարքության հարցերով կազմակերպիչը՝
ա. քաղաքացիական ծառայողներին տրամադրում է անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, նվերներ ընդունելու արգելքի, վարքագծի կանոնների վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն, ներկայացնում շահերի բախման իրավիճակի լուծմանն ուղղված քայլեր ձեռնարկելու վերաբերյալ առաջարկություն,
բ. իրականացնում է բարեվարքության հարցերով վերապատրաստման կարիքների բացահայտում և վերապատրաստման ծրագրերի, ինչպես նաև բարեվարքության պահանջների պահպանմանն ուղղված այլ ծրագրերի մշակում,
գ. համապատասխան մարմնի գլխավոր քարտուղարի, էթիկայի հանձնաժողովի պահանջով կամ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի առաջարկով կատարում է բարեվարքության համակարգին առնչվող ուսումնասիրություններ,
դ. մշակում է քաղաքացիական ծառայողների բարեվարքության պլանների նախագծերը, դրանք ներկայացնում գլխավոր քարտուղարի հաստատմանը,
ե. վարում է քաղաքացիական ծառայողների կողմից անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների խախտումների և շահերի բախման, նվերների ընդունման արգելքի խախտման դեպքերի վիճակագրություն:
- Բաժինն իր գործունեության ընթացքում համագործակցում է Ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների, ինչպես նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համապատասխան մարմինների հետ:
- Բաժինն իր գործունեության ընթացքում մշակում է Ծառայության պաշտոնական կայքի սպասարկման համար անհրաժեշտ, Բաժնին առնչվող, տեղեկատվական – վերլուծական նյութեր և դրանք տրամադրում ծառայության համապատասխան աշխատակցին:
- ԲԱԺՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ
- Բաժնի կառավարումն իրականացնում է Ծառայության ղեկավարը։
1) Ծառայության ղեկավարը՝
ա․ Բաժնի պետին տալիս է Բաժնի առջև դրված գործառույթների իրականացմանն ուղղված հանձնարարականներ և ցուցումներ,
բ․ Բաժնի պետի առաջարկությամբ հաստատում է Բաժնի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները,
գ․ Բաժնի պետի առաջարկությամբ հաստատում է Բաժնի հաստիքացուցակը․
դ․ կարող է կասեցնել Բաժնի պետի կողմից տրված ցուցումները և հանձնարարականները, լսում է Բաժնի հաշվետվությունները,
ե․ իրականացնում է Սահմանադրությամբ, օրենքներով և Ծառայության կանոնադրությամբ նախատեսված այլ գործողություններ։
- Բաժնի աշխատանքների համակարգումն իրականացնում է Ծառայության գլխավոր քարտուղարը՝ Ծառայության ղեկավարի հրամանի հիման վրա։
- Բաժնի անմիջական ղեկավարումն իրականացնում է Բաժնի պետը։ Բաժնի պետը քաղաքացիական ծառայող է, պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է Քաղաքացիական ծառայության մասին ՀՀ օրենքի համաձայն։
- Բաժնի պետը՝
- հաշվետու է Ծառայության գլխավոր քարտուղարին և անմիջականորեն ենթակա է Ծառայության ղեկավարին,
- պատասխանատու է Բաժնի բնականոն գործունեությունն ապահովելու և Բաժնի առջև դրված գործառույթների իրականացման համար,
- ապահովում է Ծառայության ղեկավարի հանձնարարականների, հանձնարարագրերի, հրամանների և ցուցումների կատարումը,
- պարբերաբար Ծառայության գլխավոր քարտուղարին է ներկայացնում Բաժնի առջև դրված նպատակների և գործառույթների իրականացման վերաբերյալ հաշվետվություններ,
- պարբերաբար Ծառայության գլխավոր քարտուղարին է ներկայացնում տեղեկատվության Բաժնի կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին,
- տալիս է հանձնարարություններ և ցուցումներ Բաժնի աշխատակիցներին՝ ուղղված Բաժնի գործառույթների իրականացմանը,
- ստորագրում է Բաժնի անունից պատրաստված փաստաթղթերը,
- առաջարկություն է ներկայացնում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին՝ Բաժնի աշխատակիցների նկատմամբ խրախուսման միջոցներ և կարգապահական տույժեր նշանակելու համար,
- Ծառայության ղեկավարի հանձնարարությամբ իր իրավասության շրջանակներում ներկայացնում է Ծառայությունը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում,
- իրականացնում է Սահմանադրությամբ, օրենքներով և ծառայության կանոնադրությամբ նախատեսված այլ գործողություններ:
- Բաժնի պետին անմիջական հաշվետու և ենթակա են Բաժնի աշխատողները։
- Բաժնի պետի, Բաժնի պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները, աշխատանքի կազմակերպման ու ղեկավարման պատասխանատվությունը, որոշումներ կայացնելու լիազորությունները, գործունեության ազդեցությունը, շփումներն և հաշվետվողականությունը սահմանվում են քաղաքացիական ծառայության համապատասխան պաշտոնների անձնագրերով:»: