20.12.2021
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
Ծնվել է 1977 թվականի մարտի 27-ին Երևան քաղաքում ։
Կրթություն
1994-1999թթ. Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ՝ իրավագիտության բակալավր
1999-2001թթ. Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ՝ իրավագիտության մագիստրոս
2009-2011թթ. Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետ՝ պետական և մունիցիպալ կառավարման մագիստրոս
Աշխատանքային գործունեություն
2000-2001թթ. Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների դատախազության քննիչ
2001-2003թթ. Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազության քննիչ
2003-2004թթ. Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազության ավագ քննիչ
2004-2007թթ. Երևան քաղաքի դատախազության քննիչ
2007-2008թթ. ՀՀ ԿԱ ՀՊԾ քննչական բաժնի հատկապես կարևոր գործերի քննիչ
2008-2010թթ. ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչության հատկապես կարևոր գործերի քննիչ
2010-2014թթ. ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչության պետի տեղակալ
2014-2016թթ. ՀՀ ՖՆ քննչական վարչության պետի տեղակալ
2016-2017թթ. ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչության պետի տեղակալ
2017-2018թթ. ՀՀ ՊԵԿ ՓՀՎ հարկային տեսչություն-վարչության պետի տեղակալ
2018-2020թթ. ՀՀ ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչության պետ
2020-2021թթ. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ
2021-2021թթ. ՀՀ քննչական կոմիտեի hատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության պետ
ՀՀ վարչապետի 14․12․2021թ․ թիվ 1432-Ա որոշմամբ նշանակվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ
Այլ տվյալներ
21.01.2008թ. ՀՀ ԿԱ ՀՊԾ պետի հրամանով պարգևատրվել է թանկարժեք նվերով
17.05.2012թ. ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով արժանացել է շնորհակալության
21.12.2012թ. ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով պարգևատրվել է հուշանվերով
30.09.2016թ. ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով արժանացել է շնորհակալության
06.06.2017թ. ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով արժանացել է շնորհակալության
08.10.2018թ. ՀՀ ՊԵԿ նախագահի հրամանով շնորհվել է մաքսային ծառայության գնդապետի հատուկ կոչում
23.01.2020թ. ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով մաքսային ծառայության գնդապետի հատուկ կոչմանը համապատասխան շնորհվել է արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան
27.05.2020թ. ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով պարգևատրվել է «Վաստակի համար» մեդալով
30.12.2020թ. ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով պարգևատրվել է «Անձնվիրության և անվեհերության» մեդալով
27.05.2021թ. ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով պարգևատրվել է «Հավատարմության համար» մեդալով
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու դուստր և մեկ որդի