11.02.2021
Ծնվել է 10.06.1985թ
Կրթություն
2002-2007թթ. սովորել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի «Քիմիա և բնապահպանություն» բաժնում:
2011-2016թթ. սովորել է ՀՀ Ոստիկանության կրթահամալիրի «Իրավագիտություն» բաժնում:
Աշխատանքային գործունեություն
2010-2011թթ. աշխատել է ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժանմունքում որպես տեղամասային տեսուչ:
2011-2013թթ. աշխատել է ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձորի բաժնում՝ որպես անչափահասների գործերով բաժանմունքի օպեր-լիազոր:
2013-2017թթ. աշխատել է ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Բազումի բաժնում՝ որպես անչափահասների գործերով բաժանմունքի պետ:
2018-2019թթ. աշխատել է ՀՀ Լոռու մարզպետարանում, որպես Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ:
2019-2020թթ. աշխատել է ՀՀ ԱԺ <<Իմ քայլը>> խմբակցության պատգամավորի օգնական:
2020թ-ի դեկտեմբերի 9-ից աշխատել է ՀՀ ՊՎԾ պետի խորհրդականի պաշտոնում:
Ունի ոստիկանության կապիտանի կոչում
2007-2009թթ. ծառայել է ՀՀ ոստիկանության զորքերում
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու որդի: