ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԲԱԺՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
09.09.2019
Հավելված N 1
ՀՀ պետական վարահսկողական ծառայության ղեկավարի
2020 թվականի փետրվարի 28-ի N 23-Լ հրամանի
«Հավելված N 12
ՀՀ պետական վարահսկողական ծառայության ղեկավարի
2019 թվականի ապրիլի 16-ի N 45-Լ հրամանի
ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԲԱԺՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- ՀՀ պետական վերահսկողական ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) Գործերի կառավարման և գնումների կազմակերպման բաժինը (այսուհետ՝ Բաժին) Ծառայության աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում է, որը կազմավորվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 696-Լ որոշման համաձայն:
- Բաժինը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Ծառայության կանոնադրությամբ։
- Բաժինը գործում է ՀՀ Սահմանադրության, Պետական վերահսկողական ծառայության մասին ՀՀ օրենքի, այլ օրենքների, Ծառայության կանոնադրության, իրավական այլ ակտերի և իր կանոնադրության հիման վրա։
- Բաժնի անվանումն է՝
- հայերեն՝ Գործերի կառավարման և գնումների կազմակերպման բաժին.
- ռուսերեն՝ Отдел управления делами и организации закупок.
- անգլերեն՝ Division of Administrative Management and Procurement:
- Բաժինն ունի դրոշմակնիք`
- դրոշմակնիքն ուղղանկյունաձև է, ուղղանկյան վերևի հատվածում` հորիզոնական դիրքով հայերեն մեծատառերով գրված է «ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» բառերը, որից հետո հորիզոնական տողով գրված է` «ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ»:
- ԲԱԺՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Բաժինը՝
- Ծառայության կարիքների և նախորդ ժամանակահատվածի գնումների գործընթացների վերլուծության հիման վրա ապահովում է գնումների անվանացանկի կազմման, դրանում փոփոխությունների և լրացումների իրականացման և սահմանված կարգով ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացման գործընթացները,
- Գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպում և իրականացնում է Ծառայության կարիքների համար անհրաժեշտ ապրանքների, ծառայությունների և աշխատանքների գնման գործընթացները,
- ապահովում է գնումների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրումը, եռամսյակային, կիսամյակային և տարեկան հաշվետվությունների կազմումն ու սահմանված կարգով ներկայացումը լիազոր մարմին,
- ապահովում է Ծառայության միջնաժամկետ ծախսային ծրագրի և հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի կազմում ընդգրկվելիք ծախսային ծրագրերով նախատեսվող գնումներին վերաբերող փաստաթղթերի կազմումը և Ծառայության գլխավոր քարտուղարին ներկայացումը,
- ապահովում է պետական բյուջեով նախատեսված Ծառայության կողմից իրականացվող ծրագրերի գծով միջծրագրային և ներքին հոդվածային վերաբաշխումների հայտերի գնումներին վերաբերվող բաժինների լրացումն ու ներկայացումը Գլխավոր քարտուղարին,
- ապահովում է Ծառայության կարիքների համար բոլոր տեսակի ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերումը, գույքի և ապրանքանյութական արժեքների պահեստավորումը և սահմանված կարգով բաշխումը,
- ապահովում է պահեստի մուտքի-ելքի փաստաթղթաշրջանառության վարումն ու սահմանված կարգով Ծառայության հաշվապահական հաշվառման բաժնի հետ տվյալների համադրումը,
- հսկողություն է սահմանում պայմանագրերի իրականացման նկատմամբ, ապահովում է ստորագրված հանձնման-ընդունման ակտերի փոխանցումը հաշվապահական հաշվառման բաժին,
- վերլուծում է Ծառայության գնումների պատասխանատու ստորաբաժանումների կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացված գնման հայտերը և, Ծառայության գլխավոր քարտուղարի համաձայնությամբ, ընթացք տալիս դրանց,
- օրենքով սահմանված կարգով իրականացնում է Ծառայության ստորաբաժանումների ապրանքանյութական արժեքների գույքագրումը,
- ապահովում է Ծառայության ծառայողական ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման, տարեկան պետական տեխնիկական զննման ստուգատեսի և ավտոտրանսպորտային միջոցների պարտադիր ապահովագրության աշխատանքները,
- տրամադրում վառելիք և հսկողություն է սահմանում ավտոմեքենաների վառելիքի ծախսի նկատմամբ՝ սահմանված կարգի համապատասխան,
- Կազմակերպում և հսկողություն է իրականացնում ընդհանուր օգտագործման տարածքների, աշխատասենյակների սանիտարական մաքրության, հարակից կանաչ տարածքի խնամքի, Ծառայությանն ամրացված կամ օգտագործման հանձնված գույքի պահպանման նկատմամբ,
- իրականացնում է Ծառայության տեխնիկական սարքավորումների պահպանման և վերանորոգման, կապի, էներգամատակարարման, ջրամատակարարման, վերելակային ծառայությունների մատուցման, ինչպես նաև հակահրդեհային ծառայությունների նկատմամբ հսկողություն,
- կազմակերպում, կառավարում և հսկողություն է սահմանում Ծառայության շինարարական և վերանորոգման աշխատանքների նախագծման և իրականացման նկատմամբ:
- Բաժինն իր գործունեության ընթացքում համագործակցում է Ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների, ինչպես նաև պետականև տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների համապատասխան կառույցների հետ:
- ԲԱԺՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ
- Բաժնի կառավարումն իրականացնում է Ծառայության ղեկավարը։
ա․ Բաժնի պետին տալիս է Բաժնի առջև դրված գործառույթների իրականացմանն ուղղված հանձնարարականներ և ցուցումներ,
բ․ Բաժնի պետի առաջարկությամբ հաստատում է Բաժնի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները,
գ․ Բաժնի պետի առաջարկությամբ հաստատում է Բաժնի հաստիքացուցակը լսում է Բաժնի հաշվետվությունները,
դ․ կարող է կասեցնել Բաժնի պետի կողմից տրված ցուցումները և հանձնարարականները,
ե․ իրականացնում է Սահմանադրությամբ, օրենքներով և Ծառայության կանոնադրությամբ նախատեսված այլ գործողություններ։
- Բաժնի աշխատանքների համակարգումն իրականացնում է Ծառայության գլխավոր քարտուղարը՝ Ծառայության ղեկավարի հրամանի հիման վրա։
- Բաժնի անմիջական ղեկավարումն իրականացնում է Բաժնի պետը։ Բաժնի պետը քաղաքացիական ծառայող է, պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է՝ Քաղաքացիական ծառայության մասին ՀՀ օրենքի համաձայն։
- Բաժնի պետը՝
- հաշվետու է Ծառայության գլխավոր քարտուղարին և անմիջականորեն ենթակա է Ծառայության ղեկավարին,
- պատասխանատու է Բաժնի բնականոն գործունեությունն ապահովելու և Բաժնի առջև դրված գործառույթների իրականացման համար,
- ապահովում է Ծառայության ղեկավարի հանձնարարականների, հանձնարարագրերի, հրամանների և ցուցումների կատարումը,
- պարբերաբար Ծառայության գլխավոր քարտուղարին է ներկայացնում Բաժնի առջև դրված նպատակների և գործառույթների իրականացման վերաբերյալ հաշվետվություններ,
- պարբերաբար Ծառայության գլխավոր քարտուղարին է ներկայացնում տեղեկատվություն Բաժնի կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին,
- տալիս է հանձնարարություններ և ցուցումներ Բաժնի աշխատակիցներին՝ ուղղված Բաժնի գործառույթների իրականացմանը,
- ստորագրում է Բաժնի անունից պատրաստված փաստաթղթերը,
- առաջարկություն է ներկայացնում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին՝ Բաժնի աշխատակիցների նկատմամբ խրախուսման միջոցներ և կարգապահական տույժեր նշանակելու համար,
- Ծառայության ղեկավարի հանձնարարությամբ իր իրավասության շրջանակներում ներկայացնում է Ծառայությունը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում,
- իրականացնում է Սահմանադրությամբ, օրենքներով և Ծառայության կանոնադրությամբ նախատեսված այլ գործողություններ:
- Բաժնի պետին անմիջական հաշվետու և ենթակա են Բաժնի աշխատողները։
- Բաժնի պետի, Բաժնի պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների գործառույթներն, իրավունքներն ու պարտականությունները, աշխատանքի կազմակերպման ու ղեկավարման պատասխանատվությունը, որոշումներ կայացնելու լիազորությունները, գործունեության ազդեցությունը, շփումներն և հաշվետվողականությունը սահմանվում են քաղաքացիական ծառայության համապատասխան պաշտոնների անձնագրերով:»:
Print
Վերադառնալ