ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 Մենյու




ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

09.09.2019

Հավելված 7
ՀՀ պետական վարահսկողական ծառայության ղեկավարի
2019 թվականի ապրիլի 16-ի N 45-Լ հրամանի

ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. ՀՀ պետական վերահսկողական ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) Դիմումների և քաղաքացիների ընդունելության վարչությունը (այսուհետ՝ Վարչություն) Ծառայության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում է, որը կազմավորվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 696-Լ որոշման համաձայն:
2. Վարչությունը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Ծառայության կանոնադրությամբ։
3. Վարչությունը գործում է ՀՀ Սահմանադրության, «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքի, այլ օրենքների, Ծառայության կանոնադրության, իրավական այլ ակտերի և իր կանոնադրության հիման վրա։
4. Վարչության անվանումն է՝
1) հայերեն՝ Դիմումների և քաղաքացիների ընդունելության վարչություն.
2) ռուսերեն` Департамент заявлений и по приему граждан.
3) անգլերեն` Department of petitions and reception of citizens:

2. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
5. Վարչությունը՝
1) ստացված դիմումները, բողոքները և առաջարկությունները հասցեագրում է իրավասու պետական կառավարման համակարգի մարմիններին և վերահսկում դրանց ընթացքը,
2) ապահովում է յուրաքանչյուր դիմումի, բողոքի և առաջարկության՝ համալիր ուսումնասիրությունն ու համակողմանի քննարկումը, դրանց առթիվ հիմնավորված որոշումների ընդունումը,
3) կազմակերպում է քաղաքացիների ընդունելություն՝ նրանց դիմումները, բողոքները և առաջարկությունները, ինչպես նաև հնչեցրած հարցերը քննարկելու ու համապատասխան միջոցներ ձեռնարկելու նպատակով,
4) քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքների ու օրենքով պաշտպանվող շահերի խախտման փաստերին արձագանքելու և այդ խախտումները վերացնելու ու կանխելու ուղղությամբ սերտորեն համագործակցում է Ծառայության այլ կառուցվածքային ստորաբաժանումների, ինչպես նաև պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմինների հետ,
5) վերահսկողություն է իրականացնում պետական կառավարման համակարգի մարմիններում իրականացվող քաղաքացիների ընդունելության գործընթացի նկատմամբ,
6) ստացված տեղեկությունների, դիմումների, բողոքների, առաջարկությունների, փաստաթղթերի և հաղորդումների ուսումնասիրության, վերլուծության և ամփոփման արդյունքում Ծառայության ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ,

6. Վարչությունն իր գործունեության ընթացքում համագործակցում է Ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների համապատասխան կառույցների հետ:
7. Ծառայության ղեկավարի հանձնարարագրի հիման վրա վարչության աշխատակիցները կարող են ներառվել նաև այլ ոլորտներում ուսումնասիրություններ կատարող աշխատանքային խմբերում:
Հանձնարարագրի հիման վրա ուսումնասիրություններն ամփոփող տեղեկանքը ստորագրում է հանձնարարագրով նախատեսված խմբի ղեկավարը:
8. Վարչությունն իր գործունեության ընթացքում մշակում է Ծառայության պաշտոնական կայքի սպասարկման համար անհրաժեշտ, Վարչությանն առնչվող, տեղեկատվական – վերլուծական նյութեր և դրանք տրամադրում ծառայության համապատասխան աշխատակցին:

3. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ
9. Վարչության կառավարումն իրականացնում է Ծառայության ղեկավարը։
Ծառայության ղեկավարը՝
1) Վարչության պետին տալիս է Վարչության առջև դրված գործառույթների իրականացմանն ուղղված հանձնարարականներ և ցուցումներ,
2) Վարչության պետի առաջարկությամբ հաստատում է Վարչության կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները,
3) Վարչության պետի առաջարկությամբ հաստատում է Վարչության հաստիքացուցակը, լսում է Վարչության հաշվետվությունները,
4) կարող է կասեցնել Վարչության պետի կողմից տրված ցուցումները և հանձնարարականները,
5) իրականացնում է Սահմանադրությամբ, օրենքներով և Ծառայության կանոնադրությամբ նախատեսված այլ գործողություններ,
10. Վարչության աշխատանքների համակարգումն իրականացնում է Ծառայության ղեկավարը կամ Ծառայության ղեկավարի տեղակալը՝ Ծառայության ղեկավարի հրամանի հիման վրա։
11. Վարչության անմիջական ղեկավարումն իրականացնում է Վարչության պետը։ Վարչության պետը քաղաքացիական ծառայող է, պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է Քաղաքացիական ծառայության մասին ՀՀ օրենքի համաձայն։
12. Վարչության պետը՝
1) անմիջականորեն ենթակա և հաշվետու է Ծառայության Ղեկավարին,
2) պատասխանատու է Վարչության բնականոն գործունեությունն ապահովելու և Վարչության առջև դրված գործառույթների իրականացման համար,
3) ապահովում է Ծառայության ղեկավարի հանձնարարականների, հանձնարարագրերի, հրամանների և ցուցումների կատարումը,
4) տալիս է հանձնարարություններ և ցուցումներ Վարչության աշխատակիցներին՝ ուղղված Վարչության գործառույթների իրականացմանը,
5) պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն Ծառայության ղեկավարին կամ համապատասխան համակարգող տեղակալին՝ Վարչության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին,
6) ստորագրում է Վարչության անունից պատրաստված փաստաթղթերը,
7) վերահսկողության իրականացման նպատակով աշխատանքային խմբեր ձևավորելու և աշխատանքային խմբի ղեկավար նշանակելու առաջարկություններ է ներկայացնում Ծառայության ղեկավարին,
8) առաջարկություն է ներկայացնում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին՝ Վարչության աշխատակիցների նկատմամբ խրախուսման միջոցներ և կարգապահական տույժեր նշանակելու համար,
9) Ծառայության ղեկավարի հանձնարարությամբ իր իրավասության շրջանակներում ներկայացնում է Ծառայությունը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում,
10) իրականացնում է վարչության աշխատակիցների միջև աշխատանքների բաշխումը,
11) կատարում է քաղաքացիների ընդունելություն, որի ժամանակ տալիս է պարզաբանումներ բարձրացված հարցերի վերաբերյալ,
12) Ծառայության ղեկավարին ներկայացնում է հաշվետվություններ քաղաքացիներից ստացված դիմումների քանակի և բնույթի վերաբերյալ, ինչպես նաև առաջարկություններ Վարչությունում իրականացվող աշխատանքների վերաբերյալ,
13) վերահսկողություն է իրականացնում տրված հանձնարարականների կատարման նկատմամբ,
14) Ծառայության ղեկավարի հանձնարարությամբ ապահովում է քաղաքացիների դիմումներին, բողոքներին ու առաջարկություններին առնչվող առանձին հարցերի հետ կապված ուսումնասիրություններ կատարելու աշխատանքները և Վարչության կողմից համապատասխան առաջարկություններ ներկայացնելը,
15) կատարված ուսումնասիրությունների արդյունքում բացահայտված խախտումների վերաբերյալ նյութերը ներկայացնում է Ծառայության ղեկավարին, մասնակցում է դրանց հետագա քննարկմանը,
16) Ծառայության ղեկավարի հանձնարարությամբ ապահովում է Վարչության առջև դրված գործառույթներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցներ մշակելը,
17) Ծառայության ղեկավարին ներկայացնում է Վարչության աշխատանքային ծրագրերը,
18) Վարչության լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ,
19) Ծառայության ղեկավարին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ Վարչության աշխատանքներում մասնագետներ, փորձագետներ և գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու,
20) իրականացնում է Սահմանադրությամբ, օրենքներով և ծառայության կանոնադրությամբ նախատեսված այլ գործողություններ,
13. Վարչության պետին անմիջական հաշվետու և ենթակա են Վարչության պետի տեղակալը, Վարչության պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողները, առկայության դեպքում նաև փորձագետները և իրավախորհրդատուները։
14. Վարչության պետի տեղակալը համակարգում է Վարչության ընթացիկ աշխատանքները և հետևում Վարչության պետի կողմից տրված հանձնարարությունների և ցուցումների կատարման ընթացքին։
15. Վարչության պետի, Վարչության պետի տեղակալի և Վարչության պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները, աշխատանքի կազմակերպման ու ղեկավարման պատասխանատվությունը, որոշումներ կայացնելու լիազորությունները, գործունեության ազդեցությունը, շփումներն և հաշվետվողականությունը սահմանվում են քաղաքացիական ծառայության համապատասխան պաշտոնների անձնագրերով:

  Printpdf

Վերադառնալ



phone  ......... (+374 10) 313131
mail...... info@supervision.am

ՀՀՊՎԾ logo © 2019 supervision.am