ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
09.09.2019
Հավելված N 4
ՀՀ պետական վարահսկողական ծառայության ղեկավարի
2020 թվականի փետրվարի 28-ի N 23-Լ հրամանի
«Հավելված N 15
ՀՀ պետական վարահսկողական ծառայության ղեկավարի
2019 թվականի ապրիլի 16-ի N 45-Լ հրամանի
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- ՀՀ պետական վերահսկողական ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) Ընդհանուր բաժնի (այսուհետ՝ Բաժին) Ծառայության աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում է, որը կազմավորվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 696-Լ որոշման համաձայն:
- Բաժինը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Ծառայության կանոնադրությամբ։
- Բաժինը գործում է ՀՀ Սահմանադրության, Պետական վերահսկողական ծառայության մասին ՀՀ օրենքի, այլ օրենքների, Ծառայության կանոնադրության, իրավական այլ ակտերի և իր կանոնադրության հիման վրա։
- Բաժնի անվանումն է՝
- հայերեն՝ Ընդհանուր բաժին.
- ռուսերեն՝ Общий отдел.
- անգլերեն՝ General division:
- Բաժինն ունի երկու ուղղանկյուն կնիք հետևյալ նկարագրությամբ՝
- վերին մասում նշված է «ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ», ներքևի մասում՝ «ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺԻՆ» բառերը,
- վերին մասում նշված է «ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ», ներքևի մասում՝ «ԱՐԽԻՎ» բառերը:
- ԲԱԺՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Բաժնի գործառույթներն են՝
- Ծառայությունում փաստաթղթաշրջանառության կազմակերպում,
- Փաստաթղթերի նախնական քննարկում և գրանցում,
- Ծառայությունում գործավարության միասնական կարգի կանոնների մշակում և պահանջների կատարման նկատմամբ հսկողության իրականացում,
- Ելից և ներքին փաստաթղթերի ձևավորման պարտադիր վավերապայմանների առկայության ստուգում,
- Ծառայությունում փոստի և սուրհանդակային ծառայության հետ տարվող աշխատանքների իրականացում,
- Ստացվող և առաքվող փաստաթղթերի, նամակների և դիմումների կատարման ժամկետների, գործավարության միասնական կարգի պահանջների կատարման նկատմամբ հսկողության իրականացում, հսկողության վերցված փաստաթղթերի կատարման ընթացքի մասին տեղեկանքների ներկայացումը,
- Ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների փաստաթղթերի սահմանված կարգով ընդունում Ծառայության արխիվ, հաշվառում, պահպանության ապահովում, օգտագործման կազմակերպում,
- Ծառայության արխիվային փաստաթղթերի փորձաքննությամբ արժեքավորման աշխատանքների կազմակերպում,
- Հայաստանի ազգային արխիվային հավաքածուի կազմում ընդգրկված փաստաթղթերի հանձնում մշտական պահպանության Հայաստանի ազգային արխիվ,
- Ծառայության կառուցվածքային ստորաբաժանումներին ընթացիկ գործավարության և արխիվ հանձնման ենթակա փաստաթղթերի հետ տարվող աշխատանքներում մեթոդական և գործնական օգնության ցուցաբերում,
- Ընդհանուր բաժնի իրավասությունների շրջանակներում տեղեկատվության ազատության ապահովում,
- իրականացնում է օրենսդրությամբ Բաժնին վերապահված այլ գործառույթներ:
- Բաժինն իր գործունեության ընթացքում համագործակցում է Ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների համապատասխան կառույցների հետ:
- 3. ԲԱԺՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ
- Բաժնի կառավարումն իրականացնում է Ծառայության ղեկավարը։
ա․ Բաժնի պետին տալիս է Բաժնի առջև դրված գործառույթների իրականացմանն ուղղված հանձնարարականներ և ցուցումներ,
բ․ Բաժնի պետի առաջարկությամբ հաստատում է Բաժնի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները, լսում է Բաժնի հաշվետվությունները,
գ․ Բաժնի պետի առաջարկությամբ հաստատում է Բաժնի հաստիքացուցակը,
դ․ կարող է կասեցնել Բաժնի պետի կողմից տրված ցուցումները և հանձնարարականները,
ե․ իրականացնում է Սահմանադրությամբ, օրենքներով և Ծառայության կանոնադրությամբ նախատեսված այլ գործողություններ:
- Բաժնի աշխատանքների համակարգումն իրականացնում է Ծառայության Գլխավոր քարտուղարը ՝ Ծառայության ղեկավարի հրամանի հիման վրա։
- Բաժնի անմիջական ղեկավարումն իրականացնում է Բաժնի պետը։ Բաժնի պետը քաղաքացիական ծառայող է, պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է՝ Քաղաքացիական ծառայության մասին ՀՀ օրենքի համաձայն։
- Բաժնի պետը՝
- հաշվետու է Ծառայության գլխավոր քարտուղարին և անմիջականորեն ենթակա է Ծառայության ղեկավարին,
- պատասխանատու է Բաժնի բնականոն գործունեությունն ապահովելու և Բաժնի առջև դրված գործառույթների իրականացման համար,
- ապահովում է Ծառայության ղեկավարի հանձնարարականների, հանձնարարագրերի, հրամանների և ցուցումների կատարումը,
- պարբերաբար Ծառայության գլխավոր քարտուղարին է ներկայացնում Բաժնի առջև դրված նպատակների և գործառույթների իրականացման վերաբերյալ հաշվետվություններ,
- պարբերաբար Ծառայության գլխավոր քարտուղարին է ներկայացնում տեղեկատվություն Բաժնի կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին,
- տալիս է հանձնարարություններ և ցուցումներ Բաժնի աշխատակիցներին՝ ուղղված Բաժնի գործառույթների իրականացմանը,
- ստորագրում է Բաժնի անունից պատրաստված փաստաթղթերը,
- առաջարկություն է ներկայացնում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին՝ Բաժնի աշխատակիցների նկատմամբ խրախուսման միջոցներ և կարգապահական տույժեր նշանակելու համար,
- Ծառայության ղեկավարի հանձնարարությամբ իր իրավասության շրջանակներում ներկայացնում է Ծառայությունը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում,
- իրականացնում է Սահմանադրությամբ, օրենքներով և ծառայության կանոնադրությամբ նախատեսված այլ գործողություններ:
- Բաժնի պետին անմիջական հաշվետու և ենթակա են Բաժնի աշխատողները:
- Բաժնի պետի, Բաժնի պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները, աշխատանքի կազմակերպման ու ղեկավարման պատասխանատվությունը, որոշումներ կայացնելու լիազորությունները, գործունեության ազդեցությունը, շփումներն և հաշվետվողականությունը սահմանվում են քաղաքացիական ծառայության համապատասխան պաշտոնների անձնագրերով:»:
Print
Վերադառնալ