ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԲԱԺՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
09.09.2019
Հավելված N 2
ՀՀ պետական վարահսկողական ծառայության ղեկավարի
2020 թվականի փետրվարի 28-ի N 23-Լ հրամանի
«Հավելված N 13
ՀՀ պետական վարահսկողական ծառայության ղեկավարի
2019 թվականի ապրիլի 16-ի N 45-Լ հրամանի
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԲԱԺՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- ՀՀ պետական վերահսկողական ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) Հաշվապահական հաշվառման բաժինը (այսուհետ՝ Բաժին) Ծառայության աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում է, որը կազմավորվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 696-Լ որոշման համաձայն:
- Բաժինը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Ծառայության կանոնադրությամբ։
- Բաժինը գործում է ՀՀ Սահմանադրության, Պետական վերահսկողական ծառայության մասին ՀՀ օրենքի, այլ օրենքների, Ծառայության կանոնադրության, իրավական այլ ակտերի և իր կանոնադրության հիման վրա։
- Բաժնի անվանումն է՝
- հայերեն՝ հաշվապահական հաշվառման բաժին.
- ռուսերեն՝ Отдел бухгалтерского учета.
- անգլերեն՝ The Accounting Division:
- ԲԱԺՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Բաժնի գործառույթներն են՝
- իրականացնում է Ծառայության հաշվապահական հաշվառման վարումը, ֆինանսական հաշվարկները, ֆինանսական և հարկային հաշվետվությունների կազմումը, ամփոփումը և համապատասխան մարմիններ ներկայացումը,
- Ծառայության համապատասխան ստորաբաժանումների հետ միասին կազմում, ամփոփում և սահմանված կարգով լիազոր մարմին է ներկայացնում Ծառայության միջնաժամկետ ծախսերի ծրագրի և առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտերը,
- իրականացնում է Ծառայության ապրանքանյութական արժեքների հաշվառում, այդ թվում հիմնական միջոցների, նյութերի հաշվառում,
- մասնակցում է Ծառայության տարեկան և արտահերթ գույքագրման աշխատանքներին,
- սահմանված կարգով և ժամկետներում Ծառայության ղեկավարի հաստատմանն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից կատարվող ծախսերի տարեկան նախահաշիվը,
- սահմանված կարգով իրականացնում է Ծառայության բյուջետային միջոցների հաշվին նախատեսվող ծախսերի ֆինանսավորման և ֆինանսական պարտավորությունների դիմաց վճարումների աշխատանքների իրականացումը,
- դիրքորոշում է հայտնում իր գործունեության ոլորտների վերաբերյալ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ,
- կազմում է բաժնի գործունեության աշխատանքային ծրագրերը,
- կարող է մասնակցել միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների կողմից կազմակերպվող սեմինարներին, խորհրդաժողովներին և այլ միջոցառումներին,
- կատարում է Ծառայության ղեկավարի և գլխավոր քարտուղարի՝ իրենց լիազորությունների սահմաններում արձակած հրամանները, հանձնարարականները ու ցուցումները:
6.-Բաժինն իր գործունեության ընթացքում համագործակցում է Ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների համապատասխան կառույցների հետ:
- 7. Բաժինը մշակում և Ծառայության համապատասխան աշխատակցին է տրամադրում Ծառայության պաշտոնական կայքի սպասարկման համար անհրաժեշտ, Բաժնին առնչվող, տեղեկատվական – վերլուծական նյութերը:
- 3. ԲԱԺՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ
- Բաժնի կառավարումն իրականացնում է Ծառայության ղեկավարը։
ա․ Բաժնի պետին տալիս է Բաժնի առջև դրված գործառույթների իրականացմանն ուղղված հանձնարարականներ և ցուցումներ,
բ․ Բաժնի պետի առաջարկությամբ հաստատում է Բաժնի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները, լսում է Բաժնի հաշվետվությունները,
գ․ Բաժնի պետի առաջարկությամբ հաստատում է Բաժնի հաստիքացուցակը․
դ․ կարող է կասեցնել Բաժնի պետի կողմից տրված ցուցումները և հանձնարարականները,
ե․ իրականացնում է Սահմանադրությամբ, օրենքներով և Ծառայության կանոնադրությամբ նախատեսված այլ գործողություններ։
- Բաժնի աշխատանքների համակարգումն իրականացնում է Ծառայության գլխավոր քարտուղարը ՝ Ծառայության ղեկավարի հրամանի հիման վրա։
- Բաժնի անմիջական ղեկավարումն իրականացնում է Բաժնի պետը։ Բաժնի պետը քաղաքացիական ծառայող է, պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է ՝ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն։
- Բաժնի պետը՝
- հաշվետու է Ծառայության գլխավոր քարտուղարին և անմիջականորեն ենթակա է Ծառայության ղեկավարին,
- պատասխանատու է Բաժնի բնականոն գործունեությունն ապահովելու և Բաժնի առջև դրված գործառույթների իրականացման համար,
- ապահովում է Ծառայության ղեկավարի հանձնարարականների, հանձնարարագրերի, հրամանների և ցուցումների կատարումը,
- պարբերաբար Ծառայության գլխավոր քարտուղարին է ներկայացնում Բաժնի առջև դրված նպատակների և գործառույթների իրականացման վերաբերյալ հաշվետվություններ,
- պարբերաբար Ծառայության գլխավոր քարտուղարին է ներկայացնում տեղեկատվություն Բաժնի կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին,
- տալիս է հանձնարարություններ և ցուցումներ Բաժնի աշխատակիցներին՝ ուղղված Բաժնի գործառույթների իրականացմանը,
- ստորագրում է Բաժնի անունից պատրաստված փաստաթղթերը,
- առաջարկություն է ներկայացնում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին՝ Բաժնի աշխատակիցների նկատմամբ խրախուսման միջոցներ և կարգապահական տույժեր նշանակելու համար,
- Ծառայության ղեկավարի հանձնարարությամբ իր իրավասության շրջանակներում ներկայացնում է Ծառայությունը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում,
- իրականացնում է Սահմանադրությամբ, օրենքներով և Ծառայության կանոնադրությամբ նախատեսված այլ գործողություններ:
- Բաժնի պետին անմիջական հաշվետու և ենթակա են Բաժնի աշխատողները։
- Բաժնի պետի, Բաժնի պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները, աշխատանքի կազմակերպման ու ղեկավարման պատասխանատվությունը, որոշումներ կայացնելու լիազորությունները, գործունեության ազդեցությունը, շփումներն և հաշվետվողականությունը սահմանվում են քաղաքացիական ծառայության համապատասխան պաշտոնների անձնագրերով»:
Print
Վերադառնալ