25.04.2022
ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից այս պահի դրությամբ վերահսկողական գործողություններ են իրականացվում հինգ տասնյակից ավելի վերահսկվող օբյեկտներում՝ պետական կառավարման համակարգի մարմիններում, նրանց ենթակա հիմնարկներում, ինչպես նաև՝ մի շարք տեղական ինքնակառավարման մարմիններում։ Ընդ որում, վերահսկողական գործառույթների շուրջ մեկ-երրորդն իրականացվում է Պետական վերահսկողական ծառայության մասին ՀՀ Օրենքով սահմանված կարգով՝ ՀՀ վարչապետի հանձնարարականների հիման վրա մեկնարկած ուսումնասիրությունների շրջանակներում, իսկ վերահսկվող օբյեկտների երկու-երրորդում իրականացվում են նույն Օրենքով նախատեսված՝ Ծառայության ղեկավարի հանձնարարությամբ բացված մշտադիտարկումներ:
Մասնավորապես, ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն այս պահին վերահսկողական գործառույթներ՝ ուսումնասիրություններ և մշտադիտարկումներ է իրականացնում.
Ինչպես նաև՝ վերահսկողական գործառույթներ են մեկնարկել.
Բացի ընթացքում գտնվող՝ հինգ տասնյակից ավելի վերահսկողական գործընթացներից, Ծառայության կողմից ամենօրյա վերահսկողության ներքո են գտնվում նաև՝ ՀՀ վարչապետի և Կառավարության որոշումների կատարումը, վարչապետի հանձնարարականների կատարումը, ինչպես նաև գնումների ոլորտում մրցակցության ապահովման և խտրականության բացառման նպատակով՝ Ծառայությունն իրականացնում է ամենօրյա վերահսկողական կանխարգելիչ գործառույթներ։
Վերահսկվող օբյեկտներում մինչ այժմ արձանագրված խախտումների և անհամապատասխանությունների վերաբերյալ առաջարկություններ են ներկայացվել լիազոր մարմինների ղեկավարներին, վերահսկվող օբյեկտների ղեկավար անձանց:
Ի պատասխան լրատվամիջոցների բազմաթիվ հարցադրումներին՝ Ծառայության կողմից վերջին շրջանում իրականացվող վերահսկողական գործունեությամբ վեր հանված խախտումների և անհամապատասխանությունների վերաբերյալ, հարկ ենք համարում տեղեկացնել, որ մի շարք ուսումնասիրություններ և մշտադիտարկումներ գտնվում են ավարտական՝ ամփոփման փուլում, և հայտնաբերված հնարավոր խախտումների ու անհամապատասխանությունների վերաբերյալ կտրվի լրացուցիչ ամփոփ տեղեկատվություն։