04.09.2020
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ջերմորեն շնորհավորում է ԱԻՆ բոլոր աշխատակիցներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ:
Փրկարարի մասնագիտությունը ամենամարդասիրականներից է: Պետք է ունենալ կամք, ուժ և անսահման նվիրվածություն՝ վտանգները անտեսելով ՄԱՐԴՈՒՆ և ԲՆՈՒԹՅՈՒՆԸ փրկելու համար: ՀՀ ԱԻՆ աշխատակիցները մեկ անգամ չէ, որ ցույց են տվել իրենց բարձր մարդկային և մասնագիտական որակները՝ օգնության հասնելով ոչ միայն հայ մարդուն և հայոց պետությանը, այլ նաև բարեկամ ժողովուրդներին և պետություններին: Փրկարարի աշխատանքը գնահատանքի և մեծարանքի է արժանի: