ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 Մենյու




ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

09.09.2019

Հավելված 2
ՀՀ պետական վարահսկողական ծառայության ղեկավարի
2019 թվականի ապրիլ 16-ի N 45-Լ հրամանի

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՈԼՈՐՏՆԵՐԻ
ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. ՀՀ պետական վերահսկողական ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ոլորտների վերահսկողության վարչությունը (այսուհետ՝ Վարչություն) Ծառայության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում է, որը կազմավորվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 696-Լ որոշման համաձայն:
2. Վարչությունը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Ծառայության կանոնադրությամբ։
3. Վարչությունը գործում է ՀՀ Սահմանադրության,»Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքի, այլ օրենքների, Ծառայության կանոնադրության, իրավական այլ ակտերի և իր կանոնադրության հիման վրա։
4. Վարչության անվանումն է՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ոլորտների վերահսկողության վարչություն:

2. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
5. Վարչության գործունեության նպատակն է ապահովել «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքով Ծառայության վերահսկողական լիազորությունների իրականացումը։
6. Սույն կանոնադրությամբ սահմանված նպատակով Վարչությունն իրականացնում է «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-12 կետերով նախատեսված լիազորությունները, ինչպես նաև ապահովում է նույն հոդվածի 1-ին մասի 13-15-րդ կետերով Ծառայությանը վերապահված լիազորությունների իրականացումը:
7. Վարչությունն իրեն վերապահված լիազորություններն իրականացնում է»Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված կարգով, ինչպես նաև Ծառայության ներքին իրավական ակտերով սահմանված ընթացակարգային նորմերին համապատասխան: Հանձնարարագրի հիման վրա ուսումնասիրություններն ամփոփող տեղեկանքը ստորագրում է հանձնարարագրով նախատեսված խմբի ղեկավարը։
8. Վարչությունը «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները հիմնականում իրականացնում է՝
1) ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում,
2) ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում,
3) ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունում,
4) ՀՀ կադաստրի կոմիտեում,
5) ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեում,
6) ՀՀ քաղաքաշինության կոմիտեում,
7) ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում,
8) ՀՀ հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմնում,
9) ՀՀ մարզպետարաններում,
10) ՀՀ տեղական ինքնակառավարման մարմիններում,
11) վերոնշյալ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ենթակա մարմիններում:
9. Սույն կանոնադրության իմաստով վարչության ոլորտ է համարվում սույն կանոնադրության 8-րդ կետում նշված մարմինների գործունեության բնագավառը:
10. Ծառայության ղեկավարի հանձնարարագրի հիման վրա վարչության աշխատակիցները կարող են իրականացնել ուսումնասիրություններ «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված այլ մարմիններում:
11. Վարչությունն իր գործունեության ընթացքում համագործակցում է Ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների համապատասխան կառույցների հետ:
12. Վարչությունն իր գործունեության ընթացքում մշակում է Ծառայության պաշտոնական կայքի սպասարկման համար անհրաժեշտ, Վարչությանն առնչվող, տեղեկատվական – վերլուծական նյութեր և դրանք տրամադրում ծառայության համապատասխան աշխատակցին:

3. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ
13. Վարչության կառավարումն իրականացնում է Ծառայության ղեկավարը։
Ծառայության ղեկավարը՝
1) Վարչության պետին տալիս է Վարչության առջև դրված գործառույթների իրականացմանն ուղղված հանձնարարականներ և ցուցումներ,
2) Վարչության պետի առաջարկությամբ հաստատում է Վարչության կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները,
3) Վարչության պետի առաջարկությամբ հաստատում է Վարչության հաստիքացուցակը, լսում է Վարչության հաշվետվությունները,
4) կարող է կասեցնել Վարչության պետի կողմից տրված ցուցումները և հանձնարարականները,
5) իրականացնում է Սահմանադրությամբ, օրենքներով և Ծառայության կանոնադրությամբ նախատեսված այլ գործողություններ։
14. Վարչության աշխատանքների համակարգումն իրականացնում է Ծառայության ղեկավարը կամ Ծառայության ղեկավարի տեղակալը՝ Ծառայության ղեկավարի հրամանի հիման վրա։
15. Վարչության անմիջական ղեկավարումն իրականացնում է Վարչության պետը։ Վարչության պետը քաղաքացիական ծառայող է, պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է՝ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն։
16. Վարչության պետը՝
1) անմիջականորեն ենթակա և հաշվետու է Ծառայության Ղեկավարին,
2) պատասխանատու է Վարչության բնականոն գործունեությունն ապահովելու և Վարչության առջև դրված գործառույթների իրականացման համար,
3) ապահովում է Ծառայության ղեկավարի հանձնարարականների, հանձնարարագրերի, հրամանների և ցուցումների կատարումը,
4) պարբերաբար Ծառայության ղեկավարին է ներկայացնում Վարչության առջև դրված նպատակների և գործառույթների իրականացման վերաբերյալ հաշվետվություններ,
5) պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն Ծառայության ղեկավարին կամ համապատասխան համակարգող տեղակալին՝ Վարչության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին,
6) տալիս է հանձնարարություններ և ցուցումներ Վարչության աշխատակիցներին՝ ուղղված Վարչության գործառույթների իրականացմանը,
7) ստորագրում է Վարչության անունից պատրաստված փաստաթղթերը,
8) վերահսկողության իրականացման նպատակով աշխատանքային խմբեր ձևավորելու և աշխատանքային խմբի ղեկավար նշանակելու առաջարկություններ է ներկայացնում Ծառայության ղեկավարին,
9) առաջարկություն է ներկայացնում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին՝ Վարչության աշխատակիցների նկատմամբ խրախուսման միջոցներ և կարգապահական տույժեր նշանակելու համար,
10) առաջարկություններ է ներկայացնում Ծառայության ղեկավարին»Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածում ամրագրված լիազորությունների իրականացման կարգի իրացման վերաբերյալ,
11) Ծառայության ղեկավարի հանձնարարությամբ իր իրավասության շրջանակներում ներկայացնում է Ծառայությունը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում,
12) իրականացնում է Սահմանադրությամբ, օրենքներով և ծառայության կանոնադրությամբ նախատեսված, այլ գործողություններ,
13) ստորագրում է Ծառայությանն օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում ուսումնասիրություն իրականացնող և իր կողմից ղեկավարվող խմբի ուսումնասիրության արդյունքներն ամփոփող տեղեկանքը,
14) Ծառայությանն օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում իր կողմից ղեկավարվող խմբի կողմից իրականացվող վերահսկողության ընթացքում հայտնաբերված խախտումների վերացման նպատակով համապատասխան առաջարկություններ է ներկայացնում վերահսկվող օբյեկտին և իրականացնում դրանց իրականացման նկատմամբ հսկողություն՝ համաձայնեցնելով Ծառայության ղեկավարի հետ,
15) իր լիազորությունների շրջանակներում բացահայտում, վերլուծում և գնահատում է Ծառայության գործունեության ոլորտի կամ որոշակի ոլորտի ռազմավարության և կազմակերպման հետ կապված ռազմավարական և կազմակերպական նշանակության խնդիրները, դրանց տալիս է ստեղծագործական և այլընտրանքային լուծումներ:
17. Վարչության պետին անմիջական հաշվետու և ենթակա են Վարչության պետի տեղակալը, Վարչության պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողները, առկայության դեպքում նաև փորձագետները և իրավախորհրդատուները։
18. Վարչության պետի տեղակալը՝
1) համակարգում է Վարչության ընթացիկ աշխատանքները և հետևում Վարչության պետի կողմից տրված հանձնարարությունների և ցուցումների կատարման ընթացքին,
2) ստորագրում է Ծառայությանն օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում ուսումնասիրություն իրականացնող և իր կողմից ղեկավարվող խմբի ուսումնասիրության արդյունքներն ամփոփող տեղեկանքը,
3) Ծառայությանն օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում իր կողմից ղեկավարվող խմբի կողմից իրականացվող վերահսկողության ընթացքում հայտնաբերված խախտումների վերացման նպատակով համապատասխան առաջարկություններ է ներկայացնում վերահսկվող օբյեկտին և իրականացնում դրանց իրականացման նկատմամբ հսկողություն՝ համաձայնեցնելով Ծառայության ղեկավարի հետ,
4) Վարչության պետի հանձնարարությամբ իր լիազորությունների շրջանակներում բացահայտում, վերլուծում և գնահատում է Ծառայության գործունեության ոլորտի կամ որոշակի ոլորտի ռազմավարության և կազմակերպման հետ կապված ռազմավարական և կազմակերպական նշանակության խնդիրները, դրանց տալիս է ստեղծագործական և այլընտրանքային լուծումներ:
19. Վարչության պետի, Վարչության պետի տեղակալի և Վարչության պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները, աշխատանքի կազմակերպման ու ղեկավարման պատասխանատվությունը, որոշումներ կայացնելու լիազորությունները, գործունեության ազդեցությունը, շփումներն և հաշվետվողականությունը սահմանվում են քաղաքացիական ծառայության համապատասխան պաշտոնների անձնագրերով:

  Printpdf

Վերադառնալ



phone  ......... (+374 10) 313131
mail...... info@supervision.am

ՀՀՊՎԾ logo © 2019 supervision.am