Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքում արդեն 1 մլն 200 հազար դոլար գումար է մուտքագրվել պետական բյուջե: Ծառայության պետ Դավիթ Սանասարյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց, որ տարբեր մարմինների համար ժամանակացույց է սահմանվում, գումարները հետ են վերադարձվում: Նա նշեց նաև, որ Արտաշատի ՋՕԸ-ի մասին առաջիկա հինգշաբթի օրը հավանաբար տեղեկություն կհրապարակվի: «Դուք գիտեք, գործը հարուցվել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի և եղբոր ընտանիքին պատկանող այգիների հետ կապված: Ապօրինի օգտվում էին ջրից, ըստ տվյալների՝ շուրջ 15 տարի է դա տեղի ունեցել: Քննությունը շարունակվում է, այդ մասին իրավապահները կտեղեկացնեն: Այլ չարաշահումներ ու յուրացումներ կան Արտաշատի ՋԸՕ-ում, ինչի մասին հավանաբար հինգշաբթի օրը կխոսենք»,- ասաց Սանասարյանը: Նրա խոսքով՝ հնարավո՞ր է Հովիկ Աբրահամյանի գործով ձերբակալություններ լինեն, Սանասարյանը պատասխանեց՝ դա արդեն իրավապահ [...]