ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 Մենյու

Լրատվական արխիվ


Պետական վերահսկողական ծառայության մասին օրենքի փոփոխությամբ Տեղական ինքնակառավարման մարմիններում կընդլայնվի գնումների գործընթացների օրինականության վերահսկողությունը

16.06.2025

Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի 2023 թվականի օգոստոսի 31-ի № 142-Լ հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության կողմից վերահսկվող գնումների ընթացակարգերի ռիսկերի գնահատման նպատակով ռիսկայնությունը որոշող չափորոշիչների, դրանց կիրառմամբ ռիսկերի գնահատման մեթոդաբանությամբ ընտրանքի իրականացման, վերահսկողության ընթացքում կիրառվող առաջնահերթությունների որոշման կարգի» կիրարկմամբ 2025 թվականի ընթացքում՝ հունիսի 1-ի դրությամբ դիտարկվել են թվով 6878 հանրային գնման ընթացակարգեր: Միայն 1-ին եռամսյակի ընթացքում դիտարկվել է թվով 3499 գնման ընթացակարգ, որից թվով 1050-ի (առաջնային ռիսկեր պարունակող ընթացակարգերի) նկատմամբ իրականացվել է երկրորդային ռիսկերի գնահատում։ Արդյունքում՝ առավել ռիսկային են գնահատվել 106 ընթացակարգեր, որոնց նկատմամբ լրացուցիչ հսկողություն իրականացնելու վերաբերյալ [...]

Իմանալ ավելին՝

ՀՀ Ազգային Ժողովի Պետական-իրավական հարցերի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության 2024 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվությունը:

09.06.2025

ՀՀ Ազգային Ժողովի Պետական-իրավական հարցերի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության 2024 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվությունը: Նիստի ընթացքում Ծառայության ղեկավարը ամփոփեց ՊՎԾ կողմից 2024 թվականին իրականացված վերահսկողական միջոցառումների արդյունքները` ընդգծելով իրականացված աշխատանքների արդյունավետությանն առնչվող մի շարք ակնառու ցուցանիշներ և վիճակագրական տվյալներ։ Հաշվետու տարվա ընթացքում Ծառայության կողմից պետական կառավարման համակարգի մարմիններում և ենթակա հիմնարկներում իրականացվել են 159 մշտադիտարկումներ, որոնցից 114-ը ամփոփվել են 2024 թվականին, իսկ 40-ը տեղափոխվել են 2025 թվական։ Բացի այդ, իրականացվել է 27 ուսումնասիրություն, որոնցից 22-ը ամփոփվել են 2024 թվականին, իսկ 5-ը տեղափոխվել են 2025 թվական։ ՊՎԾ գործունեության արդյունքում 2024 թվականին [...]

Իմանալ ավելին՝

Ֆինանսների նախարարության՝ պետբյուջեի կատարման հսկողության գործառույթն այսուհետ կվերապահվի ՊՎԾ-ին

03.02.2025

Կառավարության կողմից հավանության արժանացած «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթը այսօր ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է եւ ստացել դրական եզրակացություն, ընդգրկվելով խորհրդարանի լիագումար նիստի օրակարգում: Հանձնաժողովի նիստում ««Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթը ներկայացնելիս ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը մասնավորապես ասել է, որ Կառավարության նիստում հավանության արժանացած օրենսդրական նախաձեռնության մշակումը պայմանավորված է գործող օրենքում շուրջ վեց տարիների ընթացքում գործնականում ի հայտ եկած մի շարք խնդիրների վերացման, վերահսկողական գործիքակազմերի հստակեցման եւ Ծառայության զարգացման ներկա փուլում արդի մարտահրավերներին առավել արդյունավետ արձագանքելու [...]

Իմանալ ավելին՝

Պետական վերահսկողական ծառայությունն ամփոփել է 2024 թվականի գործունեության արդյունքները: 2024 թվականի ընթացքում Ծառայությունը իրականացրել է 27 ուսումնասիրություն և159 մշտադիտարկում. վերականգնվել է շուրջ 922 մլն դրամ

13.01.2025

Իմանալ ավելին՝

  •  


Վերադառնալ


phone  ......... (+374 10) 313131
mail...... info@supervision.am

ՀՀՊՎԾ logo © 2019 supervision.am