




ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով ՀՀ պետական վերահսկողական ծառայության գործունեության համար նախատեսված միջոցների բաշխումն ըստ ծրագրի և 2 միջոցառումների: «1203. Պետական վերահսկողական ծառայություններ» ծրագրի համար օրենքի նախագծով նախատեսվել է 934.2 միլիոն դրամ գումար, որն իր մեջ ներառում է 2 միջոցառում՝ Քննարկման ընթացքում Ծառայության ղեկավարը պատասխանել է ՀՀ ԱԺ պատգամավորների հարցերին:

Նախօրեին Ազգային Ժողովի Պետական-իրավական հարցերի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության 2023 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվությունը՝ վկայակոչելով մի շարք արդյունքային ցուցանիշներ եւ վիճակագրական տվյալներ ՊՎԾ կողմից 2023թ. ընթացքում իրականացված վերահսկողական գործառույթների, դրանց արդյունքում՝ վերականգնված պետական միջոցների եւ քննչական մարմիններում Ծառայության կողմից տրված հաղորդումների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթների մասին։ Արդյունքային ցուցանիշները՝ համառոտ. 2023 թվականին պետական կառավարման համակարգի մարմիններում եւ նրանց ենթակա կազմակերպություններում Ծառայությունն իրականացրել է 40 ուսումնասիրություն եւ 216 մշտադիտարկում։ 2023 թվականի ընթացքում Ծառայության կողմից վերահսկողական լիազորությունների իրացման արդյունքում վերականգնվել է ավելի [...]





Ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, ինչպես նաեւ ղեկավարի տեղակալներ Ռոբերտ Բազիկյանը, Անրի Վարդանյանը եւ Արա Եղոյանը զեկուցել են հաշվետու ժամանակաշրջանում իրականացված միջոցառումների մասին: Մասնավորապես, ամփոփ տեղեկատվություն է ներկայացվել 2023 թվականին պետաիրավական, տնտեսական, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, սոցիալական, գնումների գործընթացների, ստուգումների իրականացման, ռիսկերի գնահատման և վերլուծության, ինչպես նաև իրավական ապահովման և օրինականության ոլորտներում իրականացված 40 ուսումնասիրությունների (2022թ.՝ 39) և 216 մշտադիտարկումների (2022թ.՝ 201) արդյունքների վերաբերյալ:Վերոնշյալի համատեքստում առանձին անդրադարձ է կատարվել գերատեսչություններում և պետական մասնաբաժին ունեցող կառույցներում իրականացված ուսումնասիրություններին և մի շարք մշտադիտարկումներին: Նշվել է, որ ծառայության կողմից վերահսկողական գործառույթների իրականացման արդյունքում 2023-ին նախաձեռնվել է 90 [...]

ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանի զեկույցը 2021թ.-ի ՀՀ պետբյուջեի կատարողականի վերաբերյալ՝ ԱԺ պետական-իրավական ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում։