
Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայությունն ամփոփել է «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ում իրականացված ուսումնասիրության արդյունքները: Իրականացվել է ֆինանսատնտեսական գործունեության օրինականության և արդյունավետության վերահսկողություն, որի արդյունքում համակարգային խախտումներ են արձանագրվել գնումների գործընթացներում: Ընդհանուր չարաշահումների ծավալը կազմել է 1.2 մլրդ դրամ: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ մշտապես իրականացվել են ծախսեր շահագործման ժամկետն անցած վագոնների վերանորոգման նպատակով, այն դեպքում, երբ նշված միջոցների շրջանակներում հնարավոր էր ձեռք բերել նոր, ժամանակակից վագոններ: Մասնավորապես, 2011-2018 թվականների ընթացքում շահագործման ժամկետն անցած 80-ականների արտադրության հնացած վագոնների վերանորոգումների և պահեստամասերի ձեռքբերման նպատակով կատարվել է շուրջ 8.5 մլրդ դրամի ծախս կամ մեկ վագոնի վրա միջինը շուրջ 300 մլն դրամի ծախս, այն [...]

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություն է իրականացրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի «ՋՐԱՌ» փակ բաժնետիրական ընկերությունում: Ուսումնասիրությունը ներառել է 2014-2019 թվականներն ընկած ժամանակահատվածը: Արձանագրվել են 2,103,987.7 հազ. (երկու միլիարդ հարյուր երեք միլիոն ինը հարյուր ութսունյոթ հազար յոթ հարյուր) դրամի խախտումներ և թերություններ։ Մասնավորապես՝ Գարնան նախապատրաստական աշխատանքների շրջանակներում առանց աշխատանքների կատարման ծախսը հիմնավորող փաստաթղթերի՝ թերությունների և կատարողական ակտերի, կատարվել են 1,001,433.3 հազ. (մեկ միլիարդ մեկ հազար չորս հարյուր եռեսուներեք հազար երեք հարյուր) դրամի չհիմնավորված և անարժանահավատ ծախսեր: Ընկերության պայմանագրային աշխատակիցների անվամբ հաշվապահական հաշվառման սկզբնական փաստաթղթերի համաձայն դուրս է գրվել, սակայն այդ անձանց չի վճարվել 40,758.8 հազ. (քառասուն միլիոն յոթ հարյուր [...]

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ՀՀ Արագածոտնի մարզի Ապարանի համայնքապետարանի կողմից 2016-2019 թվականների ընթացքում պետական միջոցների տրամադրման համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության գնահատման, տրամադրված սուբսիդիաների և դրամաշնորհների ուսումնասիրության, իրականացված գնման ընթացակարգերի օրինականության և արդյունավետության մշտադիտարկման արդյունքում հայտմաբերել է մի շարք թերացումներ և խախտումներ: Մասնավորապես՝ ամայնքապետարանի կարիքների համար կազմակերպված գնման ընթացակարգերի շրջանակներում առերևույթ կեղծ ավագանու որոշումների կիրառմամբ, գնման ընթացակարգում նվազագույն գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը հաղթող չի ճանաչվել, իսկ մրցույթը՝ հայտարարվել է անվավեր։ Հետագայում հայտարարված նոր մրցույթի ընթացքում հաղթող է ճանաչվել միակ մասնակից կազմակերպությունը, որը նախորդ մրցույթում ներկայացրել էր ամենաբարձր գնային առաջարկը։ Ապարան համայնքի, «Ապարան համայնքի կոմունալ [...]

ՊՎԾ-ը ուսումնասիրություն է իրականացնում ներդրումների ոլորտում: