Ավարտվել է «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում իրականացված ուսումնասիրությունը։ Համալսարանում իրականացված ուսումնասիրության արդյունքում արձանագրվել են խնդիրներ գնումների ընթացակարգերի կազմակերպման, լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկման, շինարարարական աշխատանքների իրականացման գործընթացներում։ Բացի այդ, ձեռք է բերվել 222.0 մլն. արժողությամբ գույք առանց գնման որևէ ընթացակարգի՝ շուկայականից բարձր արժեքով։ Առկա են հիմնավոր կասկածներ, որ գույքը համալսարանի հետ առընչություն չունեցող անձանց կողմից օգտագործվել է առևտրային նպատակով։ Հատկանշական է այն հանգամանքը, որ համալսարանում վարչական բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց մշտապես հաշվարկվել է հաստիքային աշխատավարձին մի քանի անգամ գերազանցող լրացուցիչ աշխատավարձ։ Հետևյալ համատեքստում ամենաբարձր լրացուցիչ միջին ամսական աշխատավարձերը կազմել են 5.1 մլն., 3.8 մլն. և 3.3 մլն. դրամ։ Կազմված տեղեկանքում հանցագործության [...]
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը տեղեկացնում է Ծառայության կողմից ՀՀ ոստիկանությունում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել։ Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 310–րդ (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը) հոդվածների հատկանիշներով։ Գործի նախաքննությունն իրականացվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում։ Հիշեցնենք, որ 2019 թվականի մայիսի 7-ից Պետական վերահսկողական ծառայությունը ուսումնասիրություն է իրականացրել ՀՀ ոստիկանությունում՝ տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի գնման գործընթացների վերաբերյալ:
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը տեղեկացնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել Հայաստանի երիտասարդական հիմնադրամում հայտնաբերված խախտումների վերաբերյալ։ Հիմնադրամի մուտքերի օրինականությունը և դրանց օգտագործման արդյունավետությունն ուսումնասիրվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից և նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն։ Քրեական գործը հարուցվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով և ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննությունը շարունակելու նպատակով։
Ի պատասխան «Ֆրեզեն» ՍՊԸ-ի տնօրենի՝ մամուլում արված այն հայտարարության, թե ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը մաքսային արժեք ասելով՝ հասկանում է Չինաստանի կամ Սոմալիի արտադրանքի հետ համեմատությունը, ապա հարկ է նշել, որ համեմատությունը կատարվել է հենց նույն «Ֆրեզեն» ՍՊԸ-ի կողմից ներմուծված ապրանքների մաքսային արժեքների և իրացման գների միջև, ոչ թե այլ ընկերությունների կողմից ներմուծված ապրանքների հետ։ Ինչ վերաբերում է «փոքր-ինչ» թանկ վաճառելուն, քանի որ դրա մեջ մտել է նաև սպասարկումը, ապա հայտնում ենք, որ նախ թանկ է վաճառվել մաքսային արժեքից 2.2 անգամ, և երկրորդ, «Ֆրեզեն» ՍՊԸ-ն նախկինում սպասարկումն իրականացրել է իր աշխատակիցների միջոցով, այնուհետև նրանց ազատել է աշխատանքից՝ նրանց անուններով գրանցել է անհատ ձեռնարկատերեր և սպասարկումը կազմակերպել այդ եղանակով՝ փաստացի նրանց վճարել նույն չափով գումար։ Այսինքն, «Ֆրեզեն» ՍՊԸ-ն այդ մասով նույնպես «վնասներ» չի կրել, քանի որ այդ [...]