ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

phone  ............... (+374 10) 313131
mail............ info@supervision.am

 Մենյու

Հաղորդագրություններ


Ինձ չեն կարող քաղաքական հետապնդման հանձնարարական տալ. Դավիթ Սանասարյան Azatutyun.am

21.02.2019

  «Ինձ չեն կարող քաղաքական հետապնդման հանձնարարական տալ», — այսօր «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը: «Ազատություն». — Նախ Երևանի պետական համալսարանում ստեղծված իրավիճակի մասին: Ռեկտոր Արամ Սիմոնյանը բարձրաձայնում է քաղաքական հետապնդումների մասին, բաց տեքստով Ձեր անունն է տալիս, մասնավորապես, որ ամեն ինչ սկսվել է Ձեր ծառայության ստուգումներից։ Դուք կարո՞ղ եք ասել՝ ինչո՞ւ հենց ԵՊՀ մտաք, շարժառիթը, մոտիվը ո՞րն էր այն ժամանակ։ Դավիթ Սանասարյան. — Նախևառաջ ես իմ բնույթով ու իմ պայքարի ողջ ծավալով դեմ եմ քաղաքական ճնշումներին, քաղաքական հետապնդումներին: Դրա դեմ ես կռիվ եմ տարել, ու դա իմ սկզբունքից վեր է: Ես չեմ կարող գնալ այդ քայլին, իմ խնդիրը դա չի։ Ինչ վերաբերում է ինչո՞ւ ԵՊՀ-ն: Մայր բուհն է, ինֆորմացիան շատ էր, օպերատիվ տեղեկությունները շատ էին: Հետո, երբ որ մենք գնացինք ամառվա այդ սեզոնին, հասկացանք, որ [...]

Իմանալ ավելին՝

827 մլն դրամ է վերադարձվել պետական բյուջե ՊՎԾ-ի գործունեության արդյունքում

15.02.2019

Պետական վերահսկողական ծառայության գործունեության արդյունքում 2018-2019 թվականների ընթացքում ՀՀ պետական բյուջե է վերադարձվել 827 մլն դրամ։ Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը՝ ավելացնելով, որ  ծառայության աշխատակիցները ներկայումս մի շարք ուսումնասիրություններ են կատարում տարբեր մարմիններում, մասնավորապես՝ շարունակվում են ուսումնասիրությունները Երևանի պետական բժշկական համալսարանում: «Տարբեր արդյունքներ կան, բայց իմ կողմից ճիշտ չէ դրանց մասին այս պահին խոսելը։ Երբ ավարտենք, կհրապարակենք։ Ենթադրում եմ՝ կավարտենք մարտի վերջին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նա։ Ամբողջական տեղեկատվությունը` Armenpress.am

Իմանալ ավելին՝

Տեղեկատվություն ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների ստացած պարգևավճարների մասին

03.02.2019

  ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների աշխատավարձերը (ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերը և այլ վճարները հանելուց հետո) կազմում են.  Ծառայության ղեկավար – 565,450 ՀՀ դրամ  Ծառայության ղեկավարի տեղակալ – 398,777 ՀՀ դրամ  Ծառայության ղեկավարի խորհրդական – 224,845 ՀՀ դրամ  Ծառայության ղեկավարի օգնական – 213,353 ՀՀ դրամ  Ծառայության ղեկավարի տեղակալի օգնական – 144,402 ՀՀ դրամ  Գլխավոր քարտուղար – 336,989 ՀՀ դրամ  Վարչության պետ – 229,967 ՀՀ դրամ  Վարչության պետի տեղակալ – 190,238 ՀՀ դրամ  Վարչության գլխավոր մասնագետ – 165,644 ՀՀ դրամ  Վարչության առաջատար մասնագետ – 115,545 ՀՀ դրամ  Բաժնի պետ – 197,315 ՀՀ դրամ  Բաժնի պետի տեղակալ – 154,055 ՀՀ դրամ  Բաժնի գլխավոր մասնագետ – 149,787 ՀՀ դրամ  Բաժնի առաջատար մասնագետ – 95,577 ՀՀ դրամ  Քաղաքացիական աշխատանք կատարողներ – 131,761 ՀՀ դրամ  Տեխնիկական սպասարկողներ – 69,416 ՀՀ դրամ *(Աշխատավարձերի գումարները [...]

Իմանալ ավելին՝

Դավիթ Սանասարյանը՝ Հովիկ Աբրահամյանի ստվերային այգիների մասին

19.11.2018

Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքում արդեն 1 մլն 200 հազար դոլար գումար է մուտքագրվել պետական բյուջե: Ծառայության պետ Դավիթ Սանասարյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց, որ տարբեր մարմինների համար ժամանակացույց է սահմանվում, գումարները հետ են վերադարձվում: Նա նշեց նաև, որ Արտաշատի ՋՕԸ-ի մասին առաջիկա հինգշաբթի օրը հավանաբար տեղեկություն կհրապարակվի: «Դուք գիտեք, գործը հարուցվել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի և եղբոր ընտանիքին պատկանող այգիների հետ կապված: Ապօրինի օգտվում էին ջրից, ըստ տվյալների՝ շուրջ 15 տարի է դա տեղի ունեցել: Քննությունը շարունակվում է, այդ մասին իրավապահները կտեղեկացնեն: Այլ չարաշահումներ ու յուրացումներ կան Արտաշատի ՋԸՕ-ում, ինչի մասին հավանաբար հինգշաբթի օրը կխոսենք»,- ասաց Սանասարյանը: Նրա խոսքով՝ հնարավո՞ր է Հովիկ Աբրահամյանի գործով ձերբակալություններ լինեն, Սանասարյանը պատասխանեց՝ դա արդեն իրավապահ [...]

Իմանալ ավելին՝



Վերադառնալ


ՀՀՊՎԾ logo © 2019 supervision.am