Հայտարարություն
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը (այսուհետ` Ծառայություն) հայտարարում է մրցույթ ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման համար
Փորձագետի կողմից իրականացվող աշխատանքների ծրագիրը․
- մասնակցում է պետական կառավարման համակարգի մարմիններում և պետական հիմնարկներում իրականացվող ուսումնասիրությունների գործընթացին․
- տրամադրում է մասնագիտական կարծիք ուսումնասիրությունների ընթացքում առաջացող հարցերի վերաբերյալ․
- ներկայացնում է ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա համապատասխան վերլուծություններ կամ առաջարկություններ՝ Ծառայության կողմից իրականացվող ուսումնասիրությունների բիզնես գործընթացների բարելավման վերաբերյալ․
- ներկայացնում է ամփոփ վերլուծություն իր կողմից կատարված աշխատաքների վերաբերյալ։
Փորձագետը պետք է ունենա տնտեսագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն, մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
Փորձագետի պարտականությունները`
Բարեխղճորեն կատարել սույն պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել աշխատակազմի ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը, աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները, իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները:
Ծրագրի վերջնաժամկետն է` 2019 թվականի նոյեմբերի 13 ։
Փաստաթթերի ներկայացման վերջնաժամկետն է` նոյեմբերի 12-ը։
Չի թույլատրվում փորձագետի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
Դիմող ՀՀ քաղաքացիները Ծառայություն (ք. Երևան, Բաղրամյան 26) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
- 1) գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս).
- 2) անձնագրի և հանրային ծառայության համարանիշը հավաստող փաստաթղթի պատճենները.
- 3) կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները).
- 4) աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում).
- 5) արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամա-նակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք.
- 6) մեկ լուսանկար 3×4 սմ չափսի:
ՀՀ քաղաքացին փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 9:30-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կի-րակի օրերից:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Ծառայություն / ք. Երևան, Բաղրամյան 26, հեռ. 010-58-87-11, էլ. փոստ՝ nonna.khachatrian@mail.ru /:
15.10.2018 Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության թափուր պաշտոնների ցանկ
[table “3” not found /]
15.10.2018 Տեղեկատվություն
ՀՀ պետական վերահսկողական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնները զբաղեցնելու համար դիմած և ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքված աշխատակիցների մասին: