
ՀՀ Պետական վերահսկողական ծառայությունում տեղի է ունեցել 2022 թվականի առաջին եռամսյակում կատարված աշխատանքներն ամփոփող խորհրդակցություն, որը վարել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը: Զեկույցներով հանդես են եկել հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները՝ ներկայացնելով իրականացված և ընթացքում գտնվող ուսումնասիրությունների, մշտադիտարկումների վերաբերյալ համառոտ արդյունքային ցուցանիշները։ Ըստ այդմ, 2022 թվականի առաջին եռամսյակում իրականացվել է 106 մշտադիտարկում, որից 81-ը ավարտված են, իսկ 25-ը գտնվում են ընթացքում: Մշտադիտարկումների իրականացումն այս պահին շարունակվում է Արտաքին գործերի, Պաշտպանության, Էկոնոմիկայի նախարարություններում, Պետական եկամուտների կոմիտեում և այլ մարմիններում: 2022 թվականի առաջին եռամսյակում իրականացվել է 12 ուսումնասիրություն, որից 9-ը գտնվում են ընթացքում: Տվյալ պահին իրականացվում են [...]

Տեղեկացնում ենք, որ ս.թ. ապրիլի 5-ին՝ ժամը 14:30—ին, ՀՀ պետական վերահսկողական ծառայության Մաշտոցի պող. 47 հասցեում գտնվող վարչական շենքում տեղի է ունենալու ՀՀ պետական վերահսկողական ծառայության 2023-2025թթ. ՄԺԾԾ նախագծի մշակման աշխատանքների շրջանակներում բյուջետային հայտերի շուրջ քննարկումներ՝ շահագրգիռ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (այսուհետ՝ ՔՀԿ) հետ: Խնդրում ենք քննարկումներին մասնակցել ցանկացող ՔՀԿ-ներին մինչև ս.թ. ապրիլի 4—ը ներառյալ, astghik.mkrtchyan@supervision.am Էլ. փոստի հասցեով ներկայացնել մասնակցության հայտ՝ կից ձևաչափին համաձայն (ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով): ՀՀ պետական վերահսկողական ծառայության 2023-2025թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծին կարող եք ծանոթանալ https://www.supervision.am/medium_term_expenses/# հղմամբ: ՁԵՎԱՉԱՓ

2021 թվականի նոյեմբերի 25-ի կառավարության նիստի ընթացքում Վարչապետը հանձնարարել էր պարզել Քովիդ 19-ի հետևանքով մահացած քաղաքացիների քանակի վերաբերյալ ՀՀ վիճակագրական կոմիտեի և ՀՀ առողջապահության նախարարության կողմից հրապարակված տվյալների տարբերության պատճառները: Պետական վերահսկողական ծառայությանը ուղղված մի շարք լրատվամիջոցների հարցերին ի պատասխան տեղեկացնում ենք, որ Պետական վերահսկողական ծառայության պաշտոնատար անձինք Վիճակագրական կոմիտեի և Առողջապահության նախարարության գործընկերների հետ ուսումնասիրում են հրապարակված տվյալների միջև տարբերությունների առաջացման պատճառները: Ուսումնասիրությունների արդյունքները ամփոփելուց հետո Վարչապետի հանձնարարությանը համապատասխան հանրությանը կներկայացվի ամբողջական տեղեկատվություն:

Ազգային ժողովում 2022թ. պետական բյուջեի հաստատման գործընթացին զուգահեռ Պետական վերահսկողական ծառայությունում արդեն իսկ ակտիվորեն իրականացվում են բյուջեով նախատեսված ծրագրերի և միջոցառումների նկատմամբ մշտադիտարկման նախապատրաստական աշխատանքներ: Առկա տեղեկատվական շտեմարանների միջոցով ՊՎԾ-ն իրականացնելու է 2022թ. բյուջետային բոլոր միջոցառումների ժամանակին և որակով կատարման նկատմամբ ընթացիկ դիտարկում՝ առանց կատարող մարմնի աշխատանքներին միջամտելու: ՊՎԾ կողմից առավել ռիսկային գնահատված միջոցառումների պատշաճ կատարման նկատմամբ կիրականացվի առավել ինտենսիվ մշտադիտարկում: Այս գործընթացի նպատակն է հնարավորինս վաղ փուլում հայտնաբերել միջոցառումների իրականացման ժամկետային և որակական թերացումները և Վարչապետին ներկայացնել առաջարկություններ դրանց լուծման ուղղությամբ: ՊՎԾ-ն կանխարգելիչ գործառույթների իրականացման ընթացքում ըստ անհրաժեշտության ակտիվորեն համագործակցելու է զանգվածային լրատվամիջոցների, [...]