ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 Մենյու

Հաղորդագրություններ


ՀՀ պետական վերահսկողական ծառայության պատվիրակությունն Արցախում է

09.11.2018

ՀՀ պետական վերահսկողական ծառայության պատվիրակությունը` ղեկավար Դավիթ Սանասարյանի գլխավորությամբ, Արցախում է։ Պատվիրակության անդամներն աշխատանքային հանդիպում են ունեցել Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ: Հանդիպումներ են եղել նաև Պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի, ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի, ինչպես նաև նախագահի վերահսկողական ծառայության պետ Նարեկ Հարությունյանի հետ։ Դավիթ Սանասարյանը բոլոր հանդիպումները շատ արդյունավետ է համարել, որից ածանցյալ համագործակցության լուրջ պայմանավորվածություններ են ձեռքբերեվել։ ՊՎԾ աշխատակիցները փորձի փոխանակաման շրջանակներում սեմինար են անցկացրել Արցախի նախագահի վերահսկողական ծառայության, վերահսկիչ պալատի, Ֆիննախի վերահսկողականի աշխատակիցների համար։ Հայաստանի ու Արցախի վերահսկողական ծառայությունների համագործացության մասին է Արցախի հանրային հեռուստատեսության անդրադարձը։

Իմանալ ավելին՝

Համագործակցությունը քաղաքացիական հասարակության հետ շարունակվում է

07.11.2018

  Պետական վերահսկողական ծառայության ղեկավարն ու «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը ստորագրում են համագործակցության հուշագիր: Համագործակցությունը քաղաքացիական հասարակության հետ շարունակվում է:

Իմանալ ավելին՝

Պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություններ է իրականացնում «Արտաշատի» ՋՕԸ սպասարկման տարածքում

05.11.2018

  Պետական վերահսկողական ծառայությունը ՀՀ վարչապետի հանձնարարականով ուսումնասիրություններ է իրականացնում «Արտաշատի» ՋՕԸ սպասարկման տարածքում Մխչյան առաջին հերթի մղման խողովակաշարի վրա հայտնաբերվել է 100 մմ տրամագծով 50-70 լիտր /վրկ ջրատվությամբ խողովակների միացումներ, որոնցով իրականացվում է հարակից խաղողի այգիների ոռոգումը: «Ջրառ» ՓԲ ընկերությունը չի հանդիսանում ոռոգման ջրի մատակարար: Հողօգտագործողների և գործող հիդրոտեխնիկական նորմերի համաձայն, այդ խողովակների միացումն ապօրինի է: Տվյալ պոմպակայանը պարտավոր է ջուրն ամբողջությամբ մատակարարել «Արտաշատ» ՋՕ ընկերությանը: Խողովակի շարունակության վրա առկա է երեք խողովակ յուրաքանչյուր մղման խողովակից /3ից/ 100 մմ տրամագծով՝ 50-70 լ/վ ջրատվությամբ/: Հայտնաբերված խողովակաշարերով նախնական հաշվարկով ավելի քան 15 տարի ջուր է հոսել խաղողի այգիները ոռոգելու նպատակով, սակայն դրանց մի մասի համար առկա են չնչին վճարումներ։ Տեղում արձանագրվեց [...]

Իմանալ ավելին՝

ՀՀ պետական վերահսկողական ծառայության լիազորությունները

23.10.2018

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ՀՀ վարչապետին ենթակա կառույց է և իրականացնում է վարչապետի հանձնարարականները Ծառայության գործունեության նպատակն է ապահովել Հայաստանի Հանրապետության վարչապետին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և այլ օրենքներով վերապահված վերահսկողական լիազորությունների իրականացումը: ՊՎԾ լիազորություններ 1) Պետական կառավարման համակարգում իրականացնում է ուսումնասիրություններ՝ պետական միջոցների կառավարման և ձևավորման արդյունավետության, օրինականության վերահսկողության նպատակով 2) ՏԻՄ-ում ուսումնասիրում է պետական միջոցների տրամադրման հիմքերը 3) ՀՀ-ից սուբսիդիա և դրամաշնորհ ստացած իրավաբանական անձանց մոտ իրականացնում է ուսումնասիրություններ վերը նշված միջոցների առնչությամբ 4) ստացված դիմումները, բողոքները և առաջարկությունները հասցեագրում է իրավասու մարմիններին և վերահսկում դրանց ընթացքը 5) առաջարկություններ է ներկայացնում պետական կառավարման ոլորտում իրավական [...]

Իմանալ ավելին՝



Վերադառնալ


phone  ......... (+374 10) 313131
mail...... info@supervision.am

ՀՀՊՎԾ logo © 2019 supervision.am