ՀՀ Պետական վերահսկողական ծառայությունը հուլիսի սկզբից ուսումնասիրություն է իրականացրել «Հայրենիք-Սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ում: Ուսումնասիրության շրջանակն ընդգրկել է ՀՀ սփյուռքի նախարարության կողմից ՊՈԱԿ-ին տրամադրված թվով 6 դրամաշնորհային ծրագրերի միջոցների հաշվին ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպված գնումների գործընթացները: Խախտումներ են հայտնաբերվել նաև «Արի տուն» ծրագրի գնումներում: 2015-2018 թթ. գնումների պլանների ընդհանուր վերլուծությունը վկայում է, որ տարեցտարի տվյալ բնագավառում խախտումներն ու թերությունները ոչ միայն չեն նվազել, այլ հակառակը՝ ունեցել են ավելացման միտում: Մասնավորապես, ՀՀ Պետական վերահսկողական ծառայության իրականացրած ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ի թիվս այլ խախտումների «Հայրենիք-Սփյուռք կենտրոնի» կողմից կատարված գնումների գերակշռող գործընթացներում հաղթող են ճանաչվել փոխկապակցված անձինք: ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ ՔԿ [...]