«Այս երկու օրը որոշները հասցրեցին իմ մահախոսականը կարդալ, բայց ուզում եմ ասել հետևյալը, որ գերազմանոցում էլ լինեմ, կոռուպցիայի դեմ կռիվ եմ տալու, Հայաստանի ազատության, անկախության ու զարգացման համար կռիվ եմ տալու»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։ Սանասարյանը հավելեց, որ իրենց աշխատակիցները, որոնց մեղադրանք է առաջադրվել, եղել են օրինակելի աշխատողներ․ «Անկախ նրանից, թե ով կլինի պետական ծառայողը, օրենքի առաջ բոլորը պետք է հավասար լինեն։ Սամվել Ադյանն ու Գևորգ Խաչատրյանը ՊՎԾ օրինակելի ու լավագույն աշխատակիցներից են։ Այդ մարդկանց մեղքը պետք է ապացուցվի»։ Մանրամասները՝ տեսանյութում։ Լիլիթ Շաբոյան Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/128502.html © factor.am
Պետական վերահսկողական ծառայության՝ ՀՀ ոստիկանության և «Ուկռինվենստ» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրերի ուսումնասիրության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունում սույն թվականի փետրվարի 25-ին քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից իրենց պարտականություններն անփույթ կատարելու հետևանքով պետության օրինական շահերին անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնող վնաս պատճառելու վերաբերյալ՝ ՀՀ քրեական օրեսնգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով։ Գործը կատարման համար ուղարկվել է նախաքննության ՀՀ հատուկ քննչական ծառայություն։ Պետական վերահսկողական ծառայության՝ ՀՀ ոստիկանության և «Ուկռինվենստ» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրերի ուսումնասիրության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունում սույն թվականի փետրվարի 25-ին քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից իրենց պարտականություններն անփույթ կատարելու հետևանքով պետության օրինական շահերին [...]
«Ինձ չեն կարող քաղաքական հետապնդման հանձնարարական տալ», — այսօր «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը: «Ազատություն». — Նախ Երևանի պետական համալսարանում ստեղծված իրավիճակի մասին: Ռեկտոր Արամ Սիմոնյանը բարձրաձայնում է քաղաքական հետապնդումների մասին, բաց տեքստով Ձեր անունն է տալիս, մասնավորապես, որ ամեն ինչ սկսվել է Ձեր ծառայության ստուգումներից։ Դուք կարո՞ղ եք ասել՝ ինչո՞ւ հենց ԵՊՀ մտաք, շարժառիթը, մոտիվը ո՞րն էր այն ժամանակ։ Դավիթ Սանասարյան. — Նախևառաջ ես իմ բնույթով ու իմ պայքարի ողջ ծավալով դեմ եմ քաղաքական ճնշումներին, քաղաքական հետապնդումներին: Դրա դեմ ես կռիվ եմ տարել, ու դա իմ սկզբունքից վեր է: Ես չեմ կարող գնալ այդ քայլին, իմ խնդիրը դա չի։ Ինչ վերաբերում է ինչո՞ւ ԵՊՀ-ն: Մայր բուհն է, ինֆորմացիան շատ էր, օպերատիվ տեղեկությունները շատ էին: Հետո, երբ որ մենք գնացինք ամառվա այդ սեզոնին, հասկացանք, որ [...]

Պետական վերահսկողական ծառայության գործունեության արդյունքում 2018-2019 թվականների ընթացքում ՀՀ պետական բյուջե է վերադարձվել 827 մլն դրամ։ Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը՝ ավելացնելով, որ ծառայության աշխատակիցները ներկայումս մի շարք ուսումնասիրություններ են կատարում տարբեր մարմիններում, մասնավորապես՝ շարունակվում են ուսումնասիրությունները Երևանի պետական բժշկական համալսարանում: «Տարբեր արդյունքներ կան, բայց իմ կողմից ճիշտ չէ դրանց մասին այս պահին խոսելը։ Երբ ավարտենք, կհրապարակենք։ Ենթադրում եմ՝ կավարտենք մարտի վերջին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նա։ Ամբողջական տեղեկատվությունը` Armenpress.am