ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 Մենյու

Հաղորդագրություններ


ՀՀ ոստիկանությունում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել

24.06.2019

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը տեղեկացնում է Ծառայության կողմից ՀՀ ոստիկանությունում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել։ Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 310–րդ (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը) հոդվածների հատկանիշներով։ Գործի նախաքննությունն իրականացվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում։ Հիշեցնենք, որ 2019 թվականի մայիսի 7-ից Պետական վերահսկողական ծառայությունը ուսումնասիրություն է իրականացրել ՀՀ ոստիկանությունում՝ տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի գնման գործընթացների վերաբերյալ:

Իմանալ ավելին՝

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել Հայաստանի երիտասարդական հիմնադրամում հայտնաբերված խախտումների վերաբերյալ

23.06.2019

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը տեղեկացնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել Հայաստանի երիտասարդական հիմնադրամում հայտնաբերված խախտումների վերաբերյալ։ Հիմնադրամի մուտքերի օրինականությունը և դրանց օգտագործման արդյունավետությունն ուսումնասիրվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից և նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն։ Քրեական գործը հարուցվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով և ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննությունը շարունակելու նպատակով։

Իմանալ ավելին՝

Ի պատասխան «Ֆրեզեն» ՍՊԸ-ի տնօրենի՝ մամուլում արված հայտարարության

28.03.2019

  Ի պատասխան «Ֆրեզեն» ՍՊԸ-ի տնօրենի՝ մամուլում արված այն հայտարարության, թե ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը մաքսային արժեք ասելով՝ հասկանում է Չինաստանի կամ Սոմալիի արտադրանքի հետ համեմատությունը, ապա հարկ է նշել, որ համեմատությունը կատարվել է հենց նույն «Ֆրեզեն» ՍՊԸ-ի կողմից ներմուծված ապրանքների մաքսային արժեքների և իրացման գների միջև, ոչ թե այլ ընկերությունների կողմից ներմուծված ապրանքների հետ։ Ինչ վերաբերում է «փոքր-ինչ» թանկ վաճառելուն, քանի որ դրա մեջ մտել է նաև սպասարկումը, ապա հայտնում ենք, որ նախ թանկ է վաճառվել մաքսային արժեքից 2.2 անգամ, և երկրորդ, «Ֆրեզեն» ՍՊԸ-ն նախկինում սպասարկումն իրականացրել է իր աշխատակիցների միջոցով, այնուհետև նրանց ազատել է աշխատանքից՝ նրանց անուններով գրանցել է անհատ ձեռնարկատերեր և սպասարկումը կազմակերպել այդ եղանակով՝ փաստացի նրանց վճարել նույն չափով գումար։ Այսինքն, «Ֆրեզեն» ՍՊԸ-ն այդ մասով նույնպես «վնասներ» չի կրել, քանի որ այդ [...]

Իմանալ ավելին՝

ՊՎԾ-ի գործողությունները որևէ կերպ չեն անդրադարձել «Վանաձորի ԲԿ»-ի՝ հեմոդիալիզի պարագաների ձեռքբերման և հիվանդների սպասարկման գործընթացի բնականոն ընթացքի վրա

02.03.2019

Անդրադառնալով մամուլում հրապարակված «Վանաձորի ԲԿ»-ի տնօրենի այն հայտարարությանը, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից կամ այլ անձանց կողմից գնումների միջամտության արդյունքում վտանգի տակ է դրվել հեմոդիալիզի պարագաների ձեռքբերման և հիվանդների սպասարկման գործընթացը, հայտնում ենք, որ 01.03.2019թ. դրությամբ «Վանաձորի ԲԿ»-ի կողմից 2019 թվականի կարիքների համար հեմոդիալիզի պարագաների գնման նպատակով հայտարարվել են թվով 3 հրատապ մեկ անձից գնման ընթացակարգով մրցույթներ՝ 16.01.2019թ., 30.01.2019թ. և 21.02.2019թ։ Ավելի վաղ՝ 14.01.2019թ. «Վանաձորի ԲԿ»-ի կողմից հրապարակվել էին ՎԲԿ-ԷԱԱՊՁԲ-19/5 և ՎԲԿ-ԷԱԱՊՁԲ-19/6 ծածկագրերով էլեկտրոնային աճուրդները։ ՀՀ պետական վերահսկողական ծառայության մշտադիտարկման արդյունքում 16․01․2019թ․ ՀՀ Լոռու մարզպետարան ներկայացված գրությամբ առաջարկվել էին տիպային բնութագրեր, որոնց «Վանաձորի ԲԿ» չի համաձայնել և արդյունքում, առանց էական փոփոխությունների՝ նույն [...]

Իմանալ ավելին՝



Վերադառնալ


phone  ......... (+374 10) 313131
mail...... info@supervision.am

ՀՀՊՎԾ logo © 2019 supervision.am