ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 Մենյու

Հաղորդագրություններ


Վարչապետի որոշմամբ Ժիրայր Խառատյանը նշանակվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ

02.10.2021

Վարչապետի որոշմամբ Ժիրայր Խառատյանը նշանակվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ: Տեղեկացնենք նաև, որ մինչ այդ Ժիրայր Խառատյանը զբաղեցնում էր ՀՀ պետական վերահսկողական ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը։

Իմանալ ավելին՝

ՊՎԾ նախաձեռնությամբ կարգելվի ինտերնետ շահումով խաղերի գովազդը

02.08.2021

Կառավարությունը հուլիսի 29-ի նիստում հավանություն տվեց «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններին, որով արգելվում է տոտալիզատորների գովազդը հեռուստատեսությամբ, ռադիոյով կամ համացանցով: Որոշման հիմնավորման մեջ ասվում է. ««Գովազդի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն 2020թ.-ից թույլատրվել է ինտերնետ շահումով խաղերի գովազդը, որը մինչ այդ արգելված էր: Պետական վերահսկողական ծառայության կողմից «Ինտերնետ շահումով խաղերի ոլորտի, կազմակերպիչների կողմից օրենսդրության պահանջների պահպանման վերաբերյալ»  ՀՀ վարչապետին ներկայացված մշտադիտարկման տեղեկանքի համաձայն օրենսդրական փոփոխության արդյունքում լայն տարածում են ստացել ինտերնետ շահումով խաղերի գովազդը: Հասարակական տրանսպորտում, փողոցներում, հեռուստատեսությամբ և ռադիոյով ընդհանուր գովազդվող առարկաների գերակշիռ մաս են կազմում համապատասխան (vivarobet.am, adjarabet.am, totogaming.am և այլն.) կայքերով ինտերնետ շահումով խաղերի և տոտալիզատորների [...]

Իմանալ ավելին՝

«Պրոֆեսոր Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ում ՊՎԾ ուսումնասիրության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ

02.08.2021

ՀՀ ՊՎԾ կողմից «Պրոֆեսոր Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ում իրականացված՝ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակում հիվանդանոցային բուժօգնության և սպասարկման համար հատկացված ՀՀ պետական բյուջեի միջոցների ծախսման նպատակայնության և հիմնավորվածության նկատմամբ վերահսկողության փաստաթղթերի ուսումնասիրությամբ ձեռք են բերվել ենթադրյալ հանցավոր չարաշահումների վերաբերյալ տվյալներ: Մասնավորապես, առերևույթ չարաշահումները վերաբերում են ընկերության պաշտոնատար անձանց կողմից պետության և ընկերության միջև կնքված պայմանագրի դրույթները չպահպանելով, թվով 45 հիվանդության պատմագրերի գծով հիվանդների բուժման համար անհրաժեշտ դեղորայքը ամբողջությամբ տրամադրված չլինելու կամ մասնակի տրամադրված լինելու պայմաններում, պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելուն, սահմանված չափորոշիչների խախտմամբ 2018թ.-ի ընթացքում ընկերության մեկ [...]

Իմանալ ավելին՝

«Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ում ՊՎԾ ուսումնասիրության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ։ Պատճառված վնասի չափը կազմում է ավելի քան 21 մլրդ ՀՀ դրամ

29.07.2021

Պետական վերահսկողական ծառայությունը պարզել է, որ  «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ում  շինարարական աշխատանքներն անորակ կատարելու, փաստացի չկատարված շինարարական աշխատանքները կատարողական ակտերով հաշվարկելու և դրանց դիմաց վճարելու, գնումների ընթացակարգերում թույլ տրված չարաշահումների, ընկերության համար ակնհայտ ոչ ձեռնտու պայմաններով պայմանագրեր կնքելու և այլնի արդյունքում ընկերությանն ու պետությանը պատճառվել է ընդհանուր 21.010.739.100 ՀՀ դրամի վնաս: Նկատի ունենալով, որ ՊՎԾ կողմից ներկայացված նյութերի ուսումնասիրության արդյունքում ձեռք են բերվել փաստաթղթեր կեղծելու, ընկերության պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու արդյունքում պետության և ընկերության իրավունքների ու օրինական շահերի խախտման առումով էական վնաս պատճառելու և ծանր հետևանքներ առաջացնելու, իրենց վստահված դրամական միջոցները վատնելու վերաբերյալ բավարար տվյալներ՝ ՀՀ գլխավոր [...]

Իմանալ ավելին՝



Վերադառնալ


phone  ......... (+374 10) 313131
mail...... info@supervision.am

ՀՀՊՎԾ logo © 2019 supervision.am