ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ամփոփել է 2020 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կատարված հիմնական աշխատանքները: Ընդհանուր առմամբ Ծառայությունում իրականացվել են 9 ուսումնասիրություններ, ավելի քան 80 մշտադիտարկումներ (որոնցից որոշ մասը հրապարակման ոչ ենթակա), ՀՀ կառավարությանն են ներկայացվել մի շարք առաջարկություններ ՀՀ օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ: Ամփոփված տեղեկանքները որոշ դեպքերում ուղարկվել են իրավապահ մարմիններին` իրավական գնահատական տալու նպատակով, կան հարուցված քրեական գործեր: Ուսումնասիրությունների և մշտադիտարկումների արդյունքում կազմված տեղեկանքների հիման վրա, մի շարք դեպքերում, իրավապահ մարմինների քննչական գործողությունների արդյունքում պետական բյուջե է վերականգնվել պատճառված վնասի չափով գումարը: Մեկ դեպքում՝ «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ում իրականացված ուսումնասիրության արդյունքում առաջարկվել է 1.2 մլրդ դրամ, որպես լրացուցիչ շահաբաժին, փոխանցել ՀՀ պետական [...]
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ստացված փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2012թ․ հուլիսի 26-ին Երևանի քաղաքապետի ներկայացրած նախագծի հիման վրա ՀՀ կառավարությունն ընդունել է որոշում Երևանի Եզնիկ Կողբացու փողոցի 36 հասցեում «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման ներդրումային ծրագրի մասին։ Համաձայն դրա՝ N ՍՊԸ-ն առաջարկել է հայ գրատպության 500-ամյակի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012թ․ գրքի համաշխարհային մայրաքաղաք ճանաչվելու կապակցությամբ կառուցել «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր և պատրաստ է իր միջոցների հաշվին այդ հասցեում գտնվող հողամասում, Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի համար շինարարական կապալի պայմանագրին համապատասխան, կառուցել նոր կաթսայատուն, դպրոցի` Եզնիկ Կողբացու և Պուշկինի փողոցների անկյունային մասնաշենքի վրա` 288 քառ. մետր մակերեսով [...]
Հարգելի՛ պարոն Դավթյան, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ, ՀՀ դատախազության բոլոր աշխատակիցներին, համակարգի վետերաններին՝ դատախազության աշխատակցի օրվա, ՀՀ դատախազության համակարգի կազմավորման 102-րդ ամյակի կապակցությամբ: Այսօր ՀՀ դատախազությունը չի խնայում ջանքեր՝ պետության առջև ծառացած բազմաթիվ խնդիրներին լիարժեք և օբյեկտիվ իրավական գնահատական տալու համար: Օրենքի գերակայության ամրապնդումը, կոռուպցիայի դեմ պայքարը լրջագույն մարտահրավերներ են իրավական պետության կերտման ճանապարհին: ՀՀ դատախազության աշխատակիցները պատվով և նվիրվածությամբ են կատարում իրենց աշխատանքը՝ առաջնորդվելով օբյեկտիվության և օրենքի առջև բոլորի հավասարությունը ապահովելու սկզբունքով: ՀՀ պետական վերահսկողական ծառայության և ՀՀ դատախազության համագործակցությունը կայուն և արդյունավետ է եղել: Վստահ եմ, որ առողջ համագործակցությունը և պետական համակարգում եղած կոռուպցիոն երևույթների դեմ համատեղ պայքարը շարունակական են լինելու: [...]
ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերությունում իրականացված ուսումնասիրության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի (պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերով յուրացում կան վատնում կատարելու), ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (առանձնապես խոշոր չափերով յուրացում կան վատնում կատարելու) և ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) հատկանիշներով: Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին։